ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայ դատ

Շնորհակալական Այցելութիւն` Սուրիոյ Դեսպանատուն

28 Փետրվար 2020 Հայ դատի մարմինը ներկայացնող պատուիրակութիւն մը երէկ այցելեց Լիբանանի մէջ Սուրիոյ դեսպան Ալի Ապտել Քերիմ Ալիի:

Սուրիական դեսպանատուն այցելող պատուիրակութեան գլխաւորեց Հայկական երեսփոխանական պլոքի եւ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, իսկ անոր մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի, Լիբանանի Հայ դատի եւ Քարոզչական մարմիններու, ինչպէս նաեւ Զաւարեան ուսանողական միութեան անդամներ:

Հանդիպումին ընթացքին Յ. Բագրատունի շնորհակալութիւն յայտնեց Սուրիոյ խորհրդարանին` բարձր գնահատելով անոր կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու 20-րդ դարու սկիզբը գործած ոճիրին համար Օսմանեան կայսրութեան դատապարտումը:

Յ. Բագրատունի հաստատեց, որ Սուրիա առաջին իսլամական եւ երկրորդ արաբական երկիրն է, որուն խորհրդարանը կը ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը` աւելցնելով, որ Հայոց ցեղասպանութենէն ետք Սուրիա եղաւ առաջին վայրը, ուր հասան բռնագաղթի ենթարկուած հայ ժողովուրդի զաւակները:

Երեսփոխան Բագրատունի դրուատեց հայ ժողովուրդին եւ Սուրիոյ միջեւ առկայ պատմական զօրակցութիւնը, որ մնայուն կերպով դրսեւորուած է, ինչպէս նաեւ պաշտօնական արտայայտութիւն ունեցաւ Սուրիոյ խորհրդարանին կողմէ Օսմանեան կայսրութեան գործած Հայոց ցեղասպանութեան ճանաչումով:

Լիբանանի Հայ դատի մարմինին անունով Ցոլեր Թալաթինեան արտասանեց խօսք մը, որուն մէջ հաստատեց, որ սուրիական հողերը Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովուրդին արհաւիրքին վկայարանը հանդիսացած են: «Սուրիացի ժողովուրդը վկան է հայ ժողովուրդին դէմ Օսմանեան կայսրութեան գործած Ցեղասպանութեան, նաեւ սուրիացի ժողովուրդն է, որ օժանդակած եւ օգնութեան ձեռք երկարած է` Մեծ եղեռնը վկայած հայութեան», ըսաւ ան:

Լիբանանի Հայ դատի մարմինը իր կարգին շնորհակալութիւն յայտնեց Սուրիոյ խորհրդարանին, որ միաձայնութեամբ որդեգրեց Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող եւ անոր պատասխանատուութեամբ Թուրքիան ամբաստանող որոշումը:

Իր կարգին դեսպան Ալի Ապտել Քերիմ Ալի շեշտեց, որ Սուրիա մնայուն կերպով գտնուած է արդար դատ ունեցողներուն կողքին` հաստատելով, որ Սուրիոյ համար սուրիահայերը լիիրաւ սուրիացի քաղաքացիներ են: Ան շեշտեց, որ Օսմանեան կայսրութեան գործած Ցեղասպանութիւնը ոչ միայն հայ ժողովուրդին դէմ էր, այլ` արաբներուն, ասորիներուն, քիւրտերուն եւ համայն մարդկութեան:

Դեսպան Ալի ընդգծեց, որ Սուրիա արդար դատերուն պաշտպանն է, եւ ահաբեկչութեան ու ահաբեկիչներուն դէմ Սուրիոյ արձանագրած յաղթանակը աշխարհի անկախներուն շահերուն կը ծառայէ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company