ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հոդվածներ

Հաջողությունների գրավականը միասնությունն է, համախմբվածությունը

11 Մարտ 2020 Վստահ է ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը

ԱՀ կայացման տարիներից ի վեր դաշնակցությունը քաղաքական մի շարք կուսակցությունների հետ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ նպաստում պետականաշինության գործընթացին՝ ինչ-որ տեղ մաս կազմելով իշխանությանը, իսկ երբեմն էլ հանդես գալով որպես ընդդիմություն։ Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններում կուսակցությունն առաջին անգամ նախագահի թեկնածու է առաջադրել՝ մտնելով մրցակցային պայքարի մեջ։ Թիմակիցներն այդ պատիվը վստահել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, խորհրդարանում «Դաշնակցություն» խմբակցության անդամ, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Դավիթ Իշխանյանին, ով նախընտրական հանդիպումներն սկսել է ծայրամասային բնակավայրերից եւ առաջնորդվում է «Մենք հաղթել ենք միասին, չենք զիջի միասին եւ կզարգանանք միասին» կարգախոսով։

«Մեզ համար ազգային ազատագրական պայքարը միշտ էլ եղել է գործունեության առանցք եւ փորձել ենք մեր շուրջը համախմբել բոլոր այն նվիրյալ անձանց, ովքեր պատրաստ են հանուն հայրենիքի՝ անձնազոհության գնալ,– ասում է նախագահի թեկնածուն,–Դաշնակցությունն իր մեջ ամբողջացնում է թե՛ ազատամարտիկի, թե՛ մշակութային գործչի, թե՛ բանվորի, թե՛ ուսուցչի եւ թե՛ աշխատավոր գյուղացու կերպարը։ Եվ, իմ պատկերացմամբ, նա իրոք, ազատամարտիկ է ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ տնտեսական ճակատում, մշակույթի ասպարեզում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»։

Կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ միասնությունն ու համախմբվածությունն են հաջողությունների գրավականը եւ երկրի ապագան կանխորոշելու համար ուրիշ ձեւաչափ ու այլ ելք գոյություն չունեն։ «Եթե չենք յուրացրել այդ պարզ կարգախոսը, ուրեմն անհաջողություններն ու կորուստները միշտ անխուսափելի են»,–կարծում է նա՝ ընդգծելով այն իրողությունը, որ «երբ մեզ լքել են միասնության ոգին եւ համախմբման ուժը, ցավալի պարտություններ ենք կրել»։ Դ. Իշխանյանի հավաստմամբ՝ դաշնակցությունն իր գործունեության ողջ ժամանակահատվածում ապացուցել է, որ ամենադժվարին, ճակատագրական պահերին մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին եւ այսօր էլ պատրաստ է հետեւողականորեն իրականացնել հայրենիքի հզորացմանն ու շենացմանն ուղղված ծրագրերը, անշահախնդիր ծառայել պետությանը։

Դաշնակցության հավաստմամբ՝ ԱՀ արտաքին քաղաքականության բնագավառում առաջնահերթ խնդիրը խաղաղ ճանապարհով Արցախի հիմնախնդրի լուծումն է՝ երկրում անցկացվող համաժողովրդական հանրաքվեների եւ Սահմանադրության հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում։ Եվ հակամարտության կարգավորման, Արցախի խնդրի արդարացի լուծման նպատակով Դ. Իշխանյանն առաջարկում է պետության նախաձեռնությամբ, համահայկական մակարդակով մշակել եւ ընդունել հայեցակարգ՝ համախմբելով հայրենիքի եւ սփյուռքի ողջ ներուժը։ Դաշնակցությունը լիահույս է, որ «Հայաստանի Հանրապետությունը կշարունակի լինել Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորը, կարծում է, որ ՀՀ եւ ԱՀ միջեւ մի օր անպայման ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր կկնքվի»։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձեւաչափին, ապա Արցախի Հանրապետությունը, որպես լիիրավ կողմ, անպայման պիտի մասնակցի ակնկալվող բանակցություններին։

Դավիթ Իշխանյանը եւ նրա թիմի անդամները ելակետային խնդիրների համատեքստում են դիտարկում եւ երկրի անվտանգության ու պաշտպանության հիմնահարցերը. «Ազգ-բանակ հայեցակարգը պետք է լինի ժողովրդի բարոյահոգեբանական սկզբունքների կերտման հիմնական ուղղությունը»։

Դաշնակցությունը կրթության եւ գիտության դերը տեսնում է նախեւառաջ երկրի անվտանգության, տնտեսական եւ ռազմական հզորացմանը ծառայելու մեջ։
Կուսակցությունը շատ է կարեւորում գիտական եւ գիտատեխնիկական ներուժի զարգացումը, գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը. «Մենք կարծում ենք, որ կրթության համակարգն էական բարեփոխումների կարիք ունի, եւ անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել կրթական համակարգում հայրենասիրական եւ ազգային դաստիարակություն պարունակող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Միաժամանակ պետք է ընդլայնել նախադպրոցական կրթության համակարգը՝ բացելով նոր մանկապարտեզներ։ Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատություններում ակնկալվող բարեփոխումներին, կարծում եմ, ժամանակն է՝ անցնելու անվճար բուհական կրթության, խթանելու համագործակցությունն ու ինտեգրումը ՀՀ եւ միջազգային գիտական կենտրոնների հետ, բարելավելու ուսանողների կենցաղային եւ հանրակացարանային պայմանները եւ բուհական ինքնավարությանն օժտելու լայն հնարավորություններով»։

Ընտրողների վստահությանն արժանանալու դեպքում դաշնակցությունը մտադիր է պետաիրավական եւ պետական կառավարման համակարգում իրականացնել լուրջ փոփոխություններ եւ հասնել համակարգի կատարելագործման եւ ադյունավետության բարձրացման, նոր Սահմանադրության ընդունմամբ ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կենսագործունեությունը, խրախուսել ժողովրդի մասնակցությունը պետական կառավարմանը, եւ ապահովել կառավարման համակարգի ապակենտրոնացում, որը ժողովրդավարության իրական հիմքն է։

ՀՅԴ-ն երկրի տնտեսական զարգացման գլխավոր խնդիրը համարում է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի արմատական բարելավումը։ Ըստ կուսակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է մշակել «ռազմավարական առաջնահերթությունների վրա հիմնված ազգային տնտեսական անվտանգության հայեցակարգ», որտեղ հստակ արտահայտված կլինի պետություն-մասնավոր գործընկերային հարաբերությունը։ Նրա խոսքով՝ երկրում որեւէ տնտեսավարող սուբյեկտ չպետք է դուրս մնա օրենքի ենթակայությունից։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ պայքար պետք է տարվի մենաշնորհների եւ մենատիրության դեմ։

«Ազատ հասարակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է խորացնել պետության միջամտությունը շուկայական տնտեսության մեջ,–ասում է Դ. Իշխանյանը,-Ազատ շուկայի գործունեությունը ոչ միայն չի բացառում կառավարության միջամտությունը, այլեւ այն դարձնում է անհրաժեշտ»։ Կուսակցությունը գտնում է, որ հզոր երկիր կառուցելու հիմնական գրավականը գյուղերի զարգացումն է։ Ասել է թե՝ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացումը շաղկապված են, եւ արցախյան գյուղերը պետք է վերածվեն կայուն եկամտաստեղծ բնակավայրերի։ Իսկ որպեսզի փոխգործակցության արդյունքները լինեն շոշափելի եւ համոզիչ, անհրաժեշտ է ագրարային ոլորտում խրախուսել մանր գյուղացիական տնտեսությունների միջեւ կոոպերացիոն կապերի ստեղծումը եւ ընդլայնումը. «Այդ տնտեսությունները պետք է գտնվեն կառավարության հոգածության ներքո, որոնք իրենց շուրջը կհամախմբեն գյուղական մտավորականների եւ զինծառայողների ընտանիքներին»։

Ինչպես հանրապետությունում գործող մյուս կուսակցությունների, այնպես էլ դաշնակցության նախընտրական ծրագրում առանձին տեղ է զբաղեցնում կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարը՝ այն դիտարկելով որպես աղքատության վերացման, իրական ժողովրդավարության, երկրի կայուն զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, սոցիալական արդարության եւ համերաշխության, օրենքի գերակայության հաստատման հիմնական գրավականներից մեկը։ ԱՀ նախագահի թեկնածու Դ. Իշխանյանն առաջարկում է կոռուպցիան կանխարգելելու նպատակով մշակել եւ ընդունել համապատասխան հայեցակարգ՝ գիտական, տնտեսական, հասարակական եւ քաղաքական հիմնավորումներով։


Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company