ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը
15 Մարտ 2020 Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։Անկախ առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան:
Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի խոսքով, ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր եւ այլ:
Պարագաներն արդեն Հայաստանում են եւ կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։
Մոտ մեկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:
