ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է

19 Մարտ 2020 1879թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնվեց Արամ Մանուկյանը (ծննդյան անվամբ Սարգիս Հարությունի Հովհաննիսյան)՝ մի մարդ, ով իրականություն էր դարձնելու անկախ պետականության վերականգնման հայ ժողովրդի բազմադարյան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Երիտասարդ տարիքում անդամագրվելով հայ ազատամարտին՝ ի դեմս նրա առաջատար ուժ ՀՅ Դաշնակցության՝ Արամն իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց թուրքական լծից հայ ժողովրդի ազատության վեհ գործին, նրա անվտանգության ապահովմանն ու արժանապատիվ ապագայի կերտմանը: Նրա կյանքի յուրաքանչյուր պահը ծառայություն էր իր ժողովրդին: Արամը մշտապես աչքի ընկավ իր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագույն պատասխանատվությամբ, հայրենասիրությամբ, քաղաքական հասունությամբ, հեռատեսությամբ, կազմակերպչական բացառիկ ունակություններով, արդարամտությամբ ու ընկերասիրությամբ: Նրան մշտապես խորթ մնացին սին խոսքերը, երեսպաշտությունը, փառամոլությունը, մեծամտությունն ու նյութապաշտությունը: Այս որակների շնորհիվ իր գործունեության բոլոր ժամանակներում և վայրերում Արամը ձեռք բերեց մեծ հեղինակություն, վայելեց նույնիսկ քաղաքական այլ ուժերի վստահությունն ու հարգանքը՝ դառնալով կենտրոնական դեմք: Ամենուր շուրջը համախմբելով ժողովրդական զանգվածներին, ռազմական ու քաղաքական ուժերին և գործիչներին՝ նա արձանագրեց լրջագույն ձեռքբերումներ: Դրանց մեջ, իհարկե, առանցքային տեղ են զբաղեցնում Վանում և Երևանում կերտված պատմական հաղթանակները:

Կարսում, որը 20-րդ դարի սկզբին վերածվել էր հայ ազատամարտի դարբնոցի, հեղափոխական պայքարի (1903-1904թթ.) փորձառություն ձեռք բերած Արամը, 1905թ. հաստատվելով Վանում, ՀՅԴ Վանի կազմակերպությունը հասցրեց աննախընթաց հաջողությունների: Բավական է հիշել, որ նրա գործունեության միայն երկու տարիների ընթացքում (1905-1906թթ.) Վան-Վասպուրական ներկրվեց ավելի շատ զենք-զինամթերք, քան նախորդած 15 տարիների ընթացքում: Հիշատակելի է նաև այն, որ նրա շրջահայաց և հմուտ ղեկավարման շնորհիվ ազատագրական ուժերն այստեղ այնքան ուժեղացան, իսկ ժողովուրդը՝ այնպես կազմակերպվեց ու զինվեց, որ Վանի նահանգի շատ շրջաններում հաջողվեց մեղմել կամ վերացնել քրդերի սանձարձակությունները:

1915թ. Արամը կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ ինքնապաշտպանության զինվորական մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլյան հաղթական ինքնապաշտպանությունը, որի շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրագործված Մեծ եղեռնից, որին զոհ գնաց 1,5 մլն արևմտահայ: Ինքնապաշտպանության հաղթանակից հետո նշանակվելով Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը, ցուցաբերելով ազգային-պետական մտածելակերպ ու անխտրական ոգի, գլխավորեց Վան-Վասպուրականի հայության խաղաղ-ստեղծագործ կյանքը:

1917թ. վերջին, երբ թուրքական զորքերը, օգտվելով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումից, պատրաստվում էին ներխուժել Հայաստան և ավարտին հասցնել հայոց ցեղասպանությունը, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվորական խորհուրդների կողմից Արամը գործուղվեց Երևանի նահանգ: Նրա խնդիրն էր վերջ տալ նահանգում տիրող խառնաշփոթին, ստեղծել ամուր իշխանություն և իրականացնել կազմակերպված զորահավաք, որպեսզի հնարավոր լիներ դիմակայել թուրքական զորքերին: 1918թ. մարտի 24-ին, երբ թշնամին արդեն գրավել էր Հայաստանի զգալի տարածքները, տագնապի մատնված ժողովրդական զանգվածները, զորքը և Երևանի Հայոց Ազգային խորհուրդը Ա. Մանուկյանին ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր՝ նրա հետ կապելով հայ ժողովրդի փրկության հույսը: Դիկտատոր ընտրված Արամը երբեք չդարձավ բռնապետ, այլ մնաց ժողովրդի սիրելին ու նվիրյալը՝ իր անսահմանափակ իշխանությունը մինչև վերջ օգտագործելով բացառապես հօգուտ ազգային շահերի: Անտեսելով պայմանականությունները, ժողովրդավարության ժամանակավրեպ պահանջները և ընտրելով կառավարման դիկտատորական՝ տվյալ ժամանակաշրջանում միակ ճիշտ ձևը՝ Ա. Մանուկյանը վճռականորեն շարունակեց հայության ներուժի համախմբման գործը: Սեփական փորձով համոզված, որ հայրենիքի փրկությունը կախված է ժողովրդի կամքից ու մասնակցության աստիճանից, Արամն ամեն ինչ արեց դրան հասնելու համար: Դեռևս 1917թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ հայությունը միայնակ է և որ պետք է համախմբվի ու սեփական ուժերով պաշտպանվի թուրքական հարձակումից:

Ամիսների տքնաջան, գաղափարական ու գործնական, հետևողական քայլերը, 1918թ. մայիսյան ճակատագրական օրերին թշնամուն վճռական ճակատամարտ տալու և Երևանը պաշտպանելու Արամի անսասան դիրքորոշումը, սթափեցրին սարսափելի վտանգից անորոշության մատնված ժողովրդին և տևական պարտություններից հուսալքված ռազմաքաղաքական գործիչներին ու զորքին: Բանն այն է, որ շատերը մտածում էին նույնիսկ Սբ. Էջմիածնից ու Երևանից դեպի Սևանա լճի ավազան նահանջելու մասին: Արդյունքը եղավ այն, որ 1918թ. մայիսին Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական կանոնավոր զորքն ու աշխարհազորը թուրք զավթիչներին մատնեցին ջախջախիչ պարտության: Մայիսյան այդ փառահեղ հաղթանակները հայ ժողովրդին փրկեցին ոչնչացումից և հնարավոր դարձրին անկախ պետականության վերականգնումը` ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության: Նորանկախ Հայաստանի անդրանիկ կառավարության մեջ, որը գլխավորում էր Հ. Քաջազնունին, Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ Ներքին գործերի, Կրթության, Հաղորդակցության, Պարենավորման և Խնամատարության նախարարությունները:

Ա. Մանուկյանը մեծ եռանդով ու բարձր պատասխանատվությամբ իր մասնակցությունը բերեց կառավարության աշխատանքներին՝ մշտապես հանդես գալով նախաձեռնողի և ուղղորդողի դերում՝ մեծապես նպաստելով հայոց պետականության ամրապնդմանը: Նրա կազմակերպչական ջիղի, հաշվենկատ քայլերի շնորհիվ շոշափելի ձեռքբերումներ արձանագրվեցին ՀՀ վարչական մարմինները ձևավորելու, երկրում ամուր իշխանություն, կարգուկանոն և օրինականություն հաստատելու, թուրք-թաթարական հակապետական խռովությունները ճնշելու, պարենային ճգնաժամը մեղմելու, պաշտոնական գրագրությունները հայացնելու, հարյուր հազարավոր արևմտահայ փախստականների և որբերի ծանր կացությունը մեղմելու և այլ ուղղություններով: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև նրա հիմքերի ամրապնդման գործում ունեցած առաջնակարգ և վիթխարի ավանդի համար Արամ Մանուկյանն արժանացավ Հանրապետության հիմնադրի պատվանունին:

Իր գործունեությամբ Արամ Մանուկյանը ցույց տվեց, որ ժողովրդի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ազգային իրական շահերով առաջնորդվելու, արդարամիտ, հեռատես ու հավասարակշիռ գործելակերպի դեպքում կարելի է հասնել համաժողովրդական միասնության և մեր հաղթանակները դարձնել անկասելի, իսկ հզոր Հայաստանը՝ տեսանելի:

Արմեն Ասրյան
պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company