ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հայրենիք»ի Խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ

28 Մարտ 2020 Ամբողջ աշխարհը ճգնաժամի մէջ է։ Իսկ Արցախը, բնութեան գիրկին մէջ բազմած այդ դրախտը, շարունակ ճգնաժամի մէջ եղած է։ Չկայ բնութեան կողմէ պարտադրուած համաճարակը, սակայն շարունակ ներկայ է թշնամին՝ արցախցիին պսակաձեւ ժահրը՝ Ատրպէյճանը։ Դեռ քանի մը օր առաջ, ճիշդ թուականը նշելու համար, Մարտ 23-ին, նշուեցաւ աննման «պարիսպներու քաղաք» Շուշիի կոտորածին հարիւրերորդ տարելիցը։

Արցախի Հ․Յ․ Դաշնակցութեան կառոյցը գործի լծուած է այս ընտրութիւններուն, նոյնիսկ նախագահութեան պաշտօնին համար, ներկայացնելով իր սեփական թեկնածուն, յանձին Դաւիթ Իշխանեանի։

Անդամալոյծ վիճակի մէջ է աշխարհը, սակայն ըստ երեւոյթին, ո՛չ Արցախի պարագային։ Ամայացած են աշխարհի ամենէն աւելի բանուկ շրջաններն ու բեղուն քաղաքները, սակայն ո՛չ Ստեփանակերտը, Շուշին եւ այլ շրջաններ։

Այսպէս, անտեսանելի, աննկատ եւ մահազդու պսակաձեւ ժահրը ինքզիքն պարտադրած է եւ անշարժացուցած է ամէնուրեք։ Սակայն, հազուադէպ բացառութիւններէն է Արցախը, որ ցնոր տնօրինութիւն որոշած է կատարել համապետական ընտրութիւնները, յատկապէս նկատի ունենալով, որ ցայսօր ո՛չ մէկ պարագայ արձանագրուած է։

Հայաստանի հետ օրական երթեւեկը կը շարունակուի եւ նախազգուշական միջոցառումներ առնուած են․․․նաեւ ընտրութեան օրն ալ պիտի առնուին, թէ՛ ընտրողներուն, թէ՛ ընտրուողներուն եւ թէ՛ դէտերուն կողմէ։

Արցախցիին համար անհրաժեշտ է համահայկական մակարդակով մշակել եւ ընդունիլ արեան գնով պահած ու պաշտպանած իր սուրբ հողին կարգաւորման միասնական հայեցակարգը, ուր առանց որեւէ զիջումի, յստակօրէն կը նշուին հայկական կողմի հիմնական մօտեցումներն ու տեսլականը, մանաւանդ որ Հայաստանի հանրապետութիւնն է Արցախի անվտանգութեան եւ անկախութեան երաշխաւորը։ Հետեւաբար, նոյնքան առաջնահերթ է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի կնքումը, որ կարեւորագոյն խարիսխն է, առանց մոռնալու անշուշտ Արցախի մասնակցութիւնը որպէս լիիրաւ մասնակցող կողմ։

Նորընտիր նախագահն ու համապետական մեքենան թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատներու վրայ գործ ունին կատարելիք։

Հ․ Յ․ Դաշնակցութեան համար «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Արցախի հզօրացման եւ հարցի լուծման հիմնական առանցքն է: Անկասկած, Արցախի Հանրապետութեան հզօրացման, ճանաչման եւ խաղաղութեան պահպանման հիմնական պայմանն է ժողովրդավարական հանրային կարգի կառուցումը, ընկերային արդարութեան եւ օրէնքի գերակայութեան հաստատումը։ Նաեւ, պետութեան գլխաւոր խնդիրը հասարակութեան արժանապատիւ կեանքի համար պայմաններու ստեղծումն է, երկրի եւ ժողովրդի անվտանգութեան ապահովման, փտածութեան դէմ պայքարի, վերաբնակեցման համակարգուած, լայնածաւալ եւ հետեւողական իրականացման կողքին:

Հ․ Յ․ Դաշնակցութիւնը ամենադաժան ու թեժ պայմաններուն միշտ ալ կանգնած է արցախցիին կողքին, յատկապէս երբ վերջերս հետզհետէ աւելի կը նշուի մատրիտեան սկզբունքներու թղթածրարը, որ կ՚ոտնակոխէ արցախցիին իրաւունքն ու տարածքային ամբողջականութիւնը՝ տարածաշրջանի կայունութիւնն ու խաղաղութիւնը երաշխաւորող հիմնական գործօնները։

Մարտ 31-ին կատարուելիք ընտրութիւններուն, 14 թեկնածու կայ նախագահութեան պաշտօնին համար, իսկ Ազգային Ժողովի 32 աթոռներուն համար 300 անձեր դրած են իրենց թեկնածութիւնը։ Արցախը պիտի ընտրէ՛։

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company