ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մեր որոշումը լինելու է պետականամետ

10 Ապրիլ 2020
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալայան, Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում որևէ թեկնածուի չի սատարելու։ Խորհրդարանում ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը, արդյոք կլինի՞ կոալիցիա։

– Մենք այս պահին քննարկումների փուլում ենք։ Առայժմ որոշում կայացված չէ, համապատասխան խորհրդատվություններից, տարբեր քաղաքական ուժերի հետ շփումներից, ապագայում մեր անելիքները հստակեցնելուց հետո վերջնական որոշում կկայացնենք։ Առայժմ այդ խորհրդատվության շրջանում ենք։

– Խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ձեզ համար սպասելի՞ էին։

– Անկեղծորեն ասած՝ մենք մի քիչ ավելին էինք ակնկալում, բայց ստացանք այն, ինչ կա։

– Սա արցախահայության վերաբերմո՞ւնքն էր Դաշնակցությանը, թե՞ այլ գործոններ են ազդել։

– Գիտեք, բազմաթիվ գործոններ կային։ Մեր հայտարարության մեջ որոշ հանգամանքներ ներկայացված են, ու այդ հանգամանքների ազդեցության տակ մենք ստացանք համապատասխան վստահությունը, որ ակնկալում էինք։

– Առ այս պահը Արցախում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա, և չնայած այս հանգամանքին՝ ընտրություններն այնուամենայնիվ կայանալու են։ Դուք ի՞նչ վտանգավորություն եք տեսնում այս ամենում։

– Իսկապես բարդ ընտրություն է։ Փաստորեն մեր Սահմանադրությամբ կան խնդիրներ։ Մենք ժամանակին անընդհատ հուշում էինք թե՛ իշխանություններին և թե՛ քաղաքական ուժերին վտանգավոր լինելու մասին, այսինքն՝ համաժամանակյա ընտրություն կազմակերպելը՝ օրենսդիր ու գործադիր իշխանություն ձևավորելը, այսօր Սահմանադրության պահանջ է։ Եթե երկրորդ փուլը չկայանա՝ նշանակում է առաջին փուլն էլ չի կայացել։ Պետք է համաժամանակյա ձևավորվի թե՛ ԱԺ-ն, թե՛ նախագահի ինստիտուտը։ Մի տեսակ դժվար է որոշել հիմա։ Մի կողմից՝ կան ժողովրդի անվտանգության հետ կապված հարցեր՝ կորոնավիրուսի պատճառով։ Բայց մյուս կողմից էլ՝ իշխանությունը պետք է անպայման ձևավորվի, որովհետև անիշխանությունն էլ վատ բան է։ Հիմա դժվար է դիմել մեր հայրենակիցներին, ասել՝ մի՛ գնացեք ընտրության կամ գնացեք։ Այս խնդիրը կա, ու իշխանությունները պետք է այդ տեղեկատվությունը լավ քննարկեն, իշխանություններն առավել լավ են տիրապետում առկա վտանգին։ Նկատի ունեմ համաճարակի բռնկման հարցը, դրա տարածումը։ Պետք է մի խոհեմ որոշում կայացվի, որ ոչ մի կողմը չտուժի։ Այսինքն՝ ապահովվի ժողովրդի անվտանգությունը և նաև իշխանություն ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք դիմակայել մարտահրավերներին։

– Քանի որ Մասիս Մայիլյանը իր ընտրողներին կոչ է արել բոյկոտել ընտրությունները, կա նախնական մի կարծիք, որ Արցախի հաջորդ նախագահը Արայիկ Հարությունյանն է։ Ինչպե՞ս եք պատկերացնում իր հետ աշխատանքը։

– Այո՛, իսկապես հավանականությունը մեծ է, որ Արայիկ Հարությունյանը կհաղթի, որովհետև ավելի շատ ձայներ նա է ստացել առաջին փուլում։ Բայց մենք որևէ խնդիր չունենք որևէ մեկի հետ համագործակցելու հարցում։

Եթե նայեք Դաշնակցության 30 տարիների անցած ճանապարհին Արցախում, ապա կտեսնեք, որ մեզ համար համագործակցությունը խնդիր չի եղել։ Փորձեմ փուլերով ներկայացնել։ Սկզբնական շրջանում՝ մինչև 1993 թվականը, փաստացի և իրավական իշխանություն ենք եղել ԱՀ-ում, այսինքն՝ պետության կազմավորման բեռը դրված էր կուսակցության ուսերին, ու կարծում եմ, որ դա պատվով կատարեցինք՝ նաև նկատի ունեմ պատերազմի առաջին փուլում մեր ունեցած հաջողությունները, որի արդյունքում էլ ստեղծվեց հայկական երկրորդ հանրապետությունը։ Բայց հետագայում, ինչպես ասում են՝ բազմաթիվ հանգամանքների ազդեցության տակ, այդ թվում՝ այդ ժամանակ Հայաստանում գործող վարչախմբի՝ ՀՀՇ-ական իշխանության ազդեցության տակ, փաստորեն Դաշնակցությունը մի կողմ քաշվեց։ ՀՅԴ-ն մի կողմ քաշվեց իշխանությունից, բայց շարունակեց պետականաշինարարական իշխանությունը՝ արդեն ընդդիմության դաշտում։ Մենք մինչև 2007 թվականը՝ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելը, ընդդիմության դաշտում էինք ու մեր ծառայությունն էինք բերում ժողովրդին։ 2007 թվականից մենք պաշտպանեցինք նախագահ Բակո Սահակյանի կուրսը ու դարձանք նախագահին աջակցող ուժ։ Այստեղ էլ պետք է հստակություն մտցնենք. հայաստանյան մոդելը՝ կոալիցիոն իշխանությունը չէր, պարզապես նախագահին աջակցող ուժ դարձանք, ու այդպես շարունակվեց մինչև այս նոր ընտրությունները։ Նոր ընտրությունները բերեցին նոր քաղաքական դասավորվածություն, ու մենք պետք է ծանրութեթև անենք, թե ինչ ճանապարհ պետք է անցնենք։ Այնպես չէ, որ մենք կոնկրետ անձի հետ կարող ենք համագործակցել կամ ոչ։ Խնդիրն այն է, թե պետությունը դրանից ինչքանով կայուն կլինի։ Մենք պատերազմող երկիր ենք, այն պահպանելը մեզ համար շատ կարևոր է։ Երկրի իմունիտետը պետք է բարձրացնենք, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ «Ազատ հայրենիք»-ի ու նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Որևէ որոշում դեռ չենք կայացրել, այդ ամենը քննարկումների փուլում է, ու պետք է ծանրութեթև անենք, տեսնենք, թե որն է պետության շահը։ Մեր որոշումը լինելու է պետականամետ, ուղղված է լինելու միայն ու միայն պետության շահին։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company