ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Կոչ

Կոչ Հայ Երիտասարդութեան

21 Ապրիլ 2020 Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի եւ Սեւրի Դաշնագրի 100 ամեակի առիթով

Ցեղասպանութեան ժառանգորդ հայ երիտասարդութիւն,

Արդի պատմութեան խորագոյն վէրքերէն մէկը տակաւին կը մնայ կոտտացող։

Այս տարի կ՚ոգեկոչենք 20-րդ դարու ամէնէն բարբարոս ոճիրին՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը։

Հայ ազգի ֆիզիքական գոյութեան անվտանգութիւնը, հայրենիքի hողային տարածքի ամբողջականութիւնը եւ մեր անկախ պետականութեան անսասանութիւնը գերագոյն արժէքներ են, որոնց նկատմամբ որեւէ ոտնձգութիւն դատապարտելի է եւ զանոնք վերականգնելու եւ հզօրացնելու իղձը՝ անյետաձգելի։

Հայութեան դէմ գործադրուած ցեղասպանութեան համար պատասխանատուութենէ զերծ չմնաց Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ՝ Թուրքիոյ Հանրապետութիւնը, շնորհիւ՝ հայութեան անխոնջ պայքարին եւ յատկապէս հայ երիտասարդութեան զոհաբերութեան, այսօր մեծաւ մասամբ ապահովուած է Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը:

Սիրելի՛ երիտասարդներ,

Գործընթացն ու միջոցը չշփոթենք նպատակին հետ։ Օտար պետութիւններու եւ նոյնիսկ Թուրքիոյ կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով բաւականանալը, միայն ու միայն խաբուսիկ երեւոյթ է ու ցնորք: Մեր ազգային իրաւունքներու հատուցմամբ է, որ արդարութիւնն ու մեր խոցուած արժանապատուութիւնը կը վերականգնուին եւ մեր ազգի գոյերթը կը դառնայ անվտանգ ու անխափան:

Ցեղասպանութենէն 105 տարիներ ետք, մեր հողային, նիւթական եւ բարոյական արդար իրաւունքներու պահանջատիրութեան պայքարը տակաւին կը մնայ իր սկզբնակէտին մէջ:

2020 տարին կը յատկանշուի հայ ժողովուրդի ոտնահարուած իրաւունքներու արդար հատուցումն ապահովող՝ Սեւրի Դաշնագիրի 100-ամեակով։ Այս Դաշնագիրն ու Ուիլսընեան իրաւարար վճիռը անժամանցելի են։

Այսօր ընդվզումով կ՚արձանագրենք, որ 100 տարի ետք, Սեւրի Դաշնագիրն ու Ուիլսընեան իրաւարար վճիռը չեն իրագործուած, ոճրագործը չէ պատժուած, միջազգային ընտանիքը քաղաքական շահերէ մեկնած հրաժարած է իր իրաւարարի պարտականութենէն, իսկ հայութիւնը տակաւին կը մնայ իր արդար պահանջներուն չտիրացած՝ զոհի կարգավիճակին մէջ:

Արդ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդութեան համոզումն է թէ ՝

– հրաժարիլ մեր արդար իրաւունքներէն, կը նշանակէ ո՛չ միայն դաւաճանել մեր միլիոնաւոր զոհերուն, այլեւ՝ մշտական դարձնել հայ ժողովուրդի եւ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ թրքական եւ ազերիական սպառնալիքները եւ տկարացնել մեր ազգի անվտանգութիւնը:

– Արեւմտեան Հայաստանը ո՛չ միայն պատմական տարածք է, այլեւ գրաւուած հայրենիք, որուն ազատագրման նկատմամբ մեր հաւատքը կը մնայ աներեր։

Սիրելի՛ երիտասարդներ,

Սեւրի Դաշնագիրի նպատակն ու բովանդակութիւնը համարելով հայ ժողովուրդի պահանջատիրութեան հիմքը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական շարքերը յանձնառու են զայն այժմէական հիմնախնդրի վերածելու եւ հասցնելու իր յաղթական նպատակակէտին։

Ուստի կոչ կ՚ուղղենք հայ երիտասարդութեան,

• Հաւատալ թէ պիտի կարենանք վերականգնել մեր իրաւունքները: Միասնականութիւնն ու մեր պահանջուած իրաւունքներու գծով համախոհութիւնը յաջողութեան նախապայնններն են: Այս ուղութեամբ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական պահանջատիրական հռչակագիրը ունի այժմէական նշանակութիւն:

• Որպէս ապագայ միացեալ Հայաստանի կորիզ, ճիգ չխնայել ու սատար կանգնիլ հայկական պետականութեան ու անոր հզօրացման: Արցախի ազատագրական պայքարի հայանպաստ լուծումը գրաւականն է մեր պահանջատիրութեան յաղթանակին:

• Ամրացնել երիտասարդութեան կապը Արեւմտահայատանի պատմական, մշակութային, ազգագրական, աշխարհագրական տուեալներուն եւ արժէքներուն հետ։

• Ձեռք բերել քաղաքագիտութեան, պատմագիտութեան, ցեղասպանագիտութեան, միջազգային իրաւունքներու վերաբերող մասնագիտական կարողութիւններ։

• Մասնակից դառնալ Հայ Դատի հետապնդման աշխատանքներուն, նոր թափ hաղորդել անոնց եւ մշտապէս բարձրաձայնել հայութեան իրաւունքներու վերկանգման դատը։

Սիրելի՛ երիտասարդներ,

Համաշխարհային պատմութիւնը ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր ազգ, որ եղած է միասնակամ եւ ապաւինած է իր սեփական ուժին՝ հասած է իր ազգային իտէալներուն: Յարատեւ պայքարի ճամբով մենք ալ պիտի վերականգնենք մեր ազգի իրաւունքները:


21 Ապրիլ 2020

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

հայտարարությունները այլ լեզուներով

անգլերեն

An Appeal to Armenian Youth – 21 April

ֆրանսերեն

Appel à la jeunesse arménienne 21 Avril

իսպաներեն

ՀՅԴ ԵԳ Կոչ -սպաներէն

արաբերեն

نداء للشباب الأرمن

թուրքերեն

A la juventud armenia

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company