ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Քաղաքական բարձրագոյն մակարդակով զօրակցութիւն Հարաւային Ամերիկայի մէջ Հայոց ցեղասպանութեան 105րդ տարելիցին առիթով

26 Ապրիլ 2020 Արժանթինի եւ Ուրուկուայի Նախագահներն ու ԱրտԳործ Նախարարները պատգամներ հրապարակեցին

Փրենսա ԱՐՄԵՆԻԱ (Պուէնոս Այրէս, 25.04.2020). Արժանթինի և Ուրուկուայի նախագահները՝ Ալպերթօ Ֆեռնանտէս և Լուիս Ալպերթօ Լաքաժէ Փօու իրենց ընկերային ցանցերու մէջ զօրակցական պատգամներ յղեցին Հայոց Ցեղասպանութեան 105րդ տարելիցին առիթով: Նոյն քայլին դիմեցին իրենց Արտաքին Գործոց նախարաները՝ Ֆելիփէ Սոլա և Էրնեսթօ Թալվի: Բազմաթիւ այլ անձնաւորութիւններ՝ պատգամաւոր, քաղաքական ղեկավար, հանրային գործիչ, մտաւորական և արուեստագէտ Արժանթինի, Ուրուկուայի և Պրազիլի մէջ, ընդառաջելով ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի դիմումին, ընկերային ցանցերով իրենց մասնակցութիւնը բերին Քորոնաժահրի պայմաններու մէջ բացառաբար համացանցային նախաձեռնութիւններով տեղի ունեցող 105րդ տարելիցի համայնքային միջոցառումներով:

Ապրիլ 24ի առաւօտեան, Արժանթինի Նախագահական Պալատի կայքէջին վրայ նշում կար 105րդ տարելիցին.
«Հայ ժողովուրդի դէմ գործադրուած ցեղասպանութիւնը դաս մը պէտք է ըլլայ աւելի լաւ աշխարհ մը կառուցելու համար»:

Նախագահ Ալպերթօ Ֆեռնանտէս Թուիթըրի իր հաշիւով այդ զօրակցութիւնը տարածեց: Գրութիւնը կը նշէր Արժանթինի թիւ 26199 օրէնքը, որով և Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչցուեցաւ: Օրէնքը քուէարկուեցաւ Դեկտեմբեր 2006ին և նախագահ Նեսթոր Քիրչնէր չառարկեց անոր, որով և այն վաւերացուեցաւ 11 Յունուար 2007ին:

Գրեթէ զուգահեռ նախագահական պատգամին, Արտաքին Գործոց Նախարարութեան կողմէ հրապարակուեցաւ Թուիթըրեան պատգամ մը, որ կ’ըսէր. «Հայ և Արժանթինցի ժողովուրդներ այսօր միացած են այս թուականով» նշելու համար Ցեղասպանութեան 105րդ տարելիցը: «Առանց յիշողութեան մարդկութեան համար լաւագոյն ապագայ չկայ», կ’եզրակացնէ գրութիւնը:

Կրթութեան Նախարարութեան նախաձեռնութեամբ, համացանցի վրայ զետեղուեցաւ Հայոց Ցեղասպանութեան մասին նիւթեր առ ի օգտագործում մանկավարժներու և դաստիարակներու:

Սեպտեմբեր 1987ին, Նախագահ Ռաուլ Ալֆոնսին Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցած առաջին արժանթինցի նախագահը եղաւ:

Այդ օրուընէ ի վեր, Գործադիր Մարմինը առիթներով միայն անուղղակի զօրակցութիւններ յղած է Ապրիլեան ոգեկոչումներուն: Մինչև նախագահ Նեսթոր Քիրչնէր, սկզբունքային կեցուածք որդեգրեց և մերժեց թրքական ճնշումներուն տեղի տալ, որով և Արժանթին ունեցաւ Ցեղասպանութիւնը ճանչցող օրէնք: Իր նախորդներէն Գարլոս Սաուլ Մենէմ 1995ին վեթոյի ենթարկած էր Ցեղասպանութիւնը ճանչցած նմանօրինակ օրէնք մը ի հետևանք թրքական Ազգային Ժողովէն յատուկ Արժանթին ճամբորդած պատուիրակութեան մը ճնշումներուն: Ի բացառութիւն Ռաֆայէլ Պիելսայի և Խորխէ Թայեանայի, Արժանթինի ԱրտԳործ նախարարները ընդհանրապէս խուսափած են հարցին անդրադառնալէ՝ Թուրքիոյ հետ դիւանագիտական անհասկացողութիւնը շրջանցելու համար: Ցեղասպանութեան 105րդ տարելիցին, Ապրիլ 24ի օրը, Նախագահական Պալատի և ԱրտԳործ նախարարութեան այս զոյց պատգամները Հայ Դատի նորագոյն յառաջընթաց մըն են Արժանթինի մէջ, որ ցարդ միակ երկիրն է աշխարհի մէջ ուր Ցեղասպանութիւնը ճանչցուած է Գործադիր, Օրէնսդիր և Արդարադատական Իշխանութեանց մակարդակով:

Ուրուկուայի մէջ, Ապրիլ 24ին, նախագահ Լուիս Ալպերթօ Լաքաժէ Փօու ընկերային ցանցերով տարածեց գրութիւն մը օրը նշելով որպէս «յիշողութեան և խորհրդածութեան օր հայերուն և համայն մարդկութեան համար»: Ան իր ողջոյնը փոխանցեց Ուրուկուայի հայ համայնքին նշելով Ուրուկուայի ներդրումը Հայ Դատին: Փոխ-նախագահ Պէաթրիս Արխիմոն նմանօրինակ պատգամով մը յիշեց որ այս տարի Ուրուկուայի մէջ Ցեղասպանութեան ճանաչման օրէնքի 55ամեակն է: Երկրի ԱրտԳործ նախարար Էրնեսթօ Թալվի նաև նշեց Ուրուկուայի այդ եզակիութիւնը: ԱրտԳործ փոխ-նախարարը, Պաշտպանութեան Նախարարն ու Ծերակոյտի նախագահուհին ևս զօրակցութեան պատգամներ յղեցին:

Ուրուկուայ աշխարհի մէջ առաջին երկիրն է որ օրէնքով զօրակցեցաւ Հայ Դատին՝ Սևրի Դաշնագրին հիմնաւորումով:
1965ի այդ օրէնքին մէջ Ցեղասպանութիւնը կը նշուի օրէնքին տուն տուող պատճառներուն մէջ, որով և պաշտօնապէս կը ճանչցուի: Օրէնքի 55ի կողքին, համայնքը կարևորութեամբ յիշեցուց որ 20 տարիէ ի վեր երկրի Խորհրդարանին մէջ պաշտօնապէս կ’ոգեկոչուի Ցեղասպանութիւնը: Հասկնալիօրէն այս տարի բոլոր միջոցառումները սահմանափակուեցան համացանցային նախաձեռնութիւններով:

Հայոց Ցեղասպանութեան 105րդ տարելիցին առիթով, և այն համոզումով որ տունը մնալու հրամայականը չէր կրնար յիշելու և պահանջելու հրամայականը մոռցնել, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը տարածաշրջանին մէջ դիմեց քաղաքական և մտաւորական անձնաւորութիւններու, հանրածանօթ հանրային գործիչներու և արուստագէտներու որպէսզի իրենց ընկերային ցանցերով հանդէս գան հայութեան արդար պահանջատիրութեան: Մեծ թիւով անձնաւորութիւններ ընդառաջեցին և անոնց ելոյթները ամբողջ օրուայ ընթացքին տեղադրուեցան Հ. Դ. Յանձնախումբի ընկերային ցանցերուն միջոցաւ: Այդ բոլորէն ծաղկաքաղ մը ընելով, Հայ Դատի Յանձնախումբը պատրաստեց յատուկ տեսահոլովակ մը որ զետեղեց ֆէյսպուքեան իր էջին վրայ (https://www.facebook.com/watch/?v=2786997108095537&external_log_id=4e326b98897bc5d7bde940fc293d329e&q=consejo%20nacional%20armenio%20de%20sudamerica) ցոյց տալով անոնցմէ 28 արժանթինցի՝ Փերոնական, Ռատիքալ, Ընկերվարական, Կեդրոն-աջ և Միացեալ Ձախ կուսակցութիւններէ, մէկ ուրուկուայցի Ազգային Կուսակցութենէն, 8 պրազիլցի՝ Ընկերային Ազատական, Աշխատաւորական, Ընկերվար-Ժողովրդավար, Համայնավար, Հանրապետական, և Կանաչ կուսակցութիւններէ, մէկ չիլէցի (ընկերվարական) և մէկ փարակուայցի (Ժողովրդավար Յառաջդիմական):

prensaarmenia.com.ar

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company