ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման

26 Ապրիլ 2020
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովայի կարծիքը։


Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` ԱՄՀ–ն և մի շարք այլ կազմակերպություններ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ վերանայում են իրենց կանխատեսումները, որոնք դառնում են ավելի հոռետեսական։ Տնտեսագետի համոզմամբ` սա նրանց վերջին կանխատեսումը չէ, նման կանխատեսում ունեն նույնիսկ համաշխարհային տնտեսության մակարդակով։ Չորրորդ եռամսյակի առումով նրանք նույնպես ունեն որոշակի վերապահումներ, որովհետև կորոնավիրուսի հաջորդ ալիքը կանխատեսվում է ձմռան ամիսներին կամ աշնան վերջում, հետևաբար` տնտեսական անկումը կշարունակվի։

Նշենք, որ ԱՄՀ–ի ներկայացուցիչն ասել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում` մինչև տարեվերջ արագացնելով աճի տեմպը։

«Հայաստանը նույնպես անմասն չի մնացել կանխատեսումներից։ ՀՀ ֆինանսների նախարարն արդեն իսկ հայտարարել է -2 տոկոսի մասին, մինչդեռ ԱՄՀ–ի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսական աճը կազմում է 0,5 տոկոս։ Այստեղ տարբերություններն ակնհայտ են։ Կարծում եմ, որ դեռևս վաղ է որոշակի գնահատականներ տալ կամ ենթադրություններ անել, բայց որ մեր տնտեսությունը և ազգաբնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման, փաստ է, և դա պետք է լինի մեր ամենակարևոր օրակարգային հարցերից մեկը։ Մեր հնարավորություններն ու ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղենք իրավիճակը փրկելուն»–, ասում է տնտեսագետը։

https://video.img.ria.ru/Out/MP3/20200426/2020_04_25_SurenParsyanhay_raf05ysn.iga.mp3

Սուրեն Պարսյանի կարծիքով` առաջին հերթին անհրաժեշտ է ազգաբնակչությանն ապահովել պարենով, ինքնամեկուսացնել և բուժել, իսկ ԱՄՀ–ի լավատեսական մոտեցումն, ըստ նրա, պատահական չէ, որովհետև այդ կառույցը սովորաբար այս կամ այն երկրին խոշոր վարկային ծրագիր տրամադրելուց առաջ և հետո սկսում է որոշակի գովեստի կամ գովազդի շրջան։ Այսինքն` վարկառուի, տվյալ դեպքում Հայաստանի մասին ձևավորվում է դրական իմիջ, որպեսզի ներսում կարողանա հանգիստ իրականացնել վարկային փաթեթը։

«Հիշեցնեմ, որ 2008թ.–ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ԱՄՀ–ն Հայաստանի մասին նույնպես լավատեսական կանխատեսումներ ուներ, բայց մենք ունեցանք 14,1 տոկոս անկում, ինչն աննախադեպ էր։ Այսինքն` մենք ինքներս պետք է գնահատենք մեր տնտեսական գործընթացները, և շատ կարևոր է, թե այդ անկումն ինչպիսին պետք է լինի »,– նշում տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եթե անկումը տեղի է ունենալու մանր և միջին բիզնեսի, գյուղատնտեսության և միջին խավի հաշվին, ապա այդ անկումը մեր ազգաբնակչության ու երկրի տնտեսության համար բավականին ծանր է լինելու` ստեղծելով երկարաժամկետ նոր խնդիրներ։ Իսկ եթե անկումը տեղի ունենա խոշոր բիզնեսի ու ֆինանսական որոշ հատվածի հաշվին, ապա ելնելով ցուցանիշներից, կարող ենք ասել, որ այդ անկումն այդքան ցավագին չի լինի։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ, ըստ տնտեսագետի, տուժում են բոլորը։ Այսինքն` մեր տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ, որոնք, ըստ Պարսյանի, ավելի են խորանում, և դրա դեմ պետք է պայքարել հակամենաշնորհային քաղաքականությամբ, ինչի համար իշխանությունները պետք է ունենան ցանկություն և կարողություն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company