ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ուղերձ

ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպեյանի և 4 զինակից ընկերների նահատակության տարելիցի առիթով

30 Ապրիլ 2020
Ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և նրա զինակից ընկերների՝ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի նահատակության օրն է: Այս առիթով, եւս մեկ անգամ մեր խոնարհումը բերելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր նահատակների հիշատակին, հարկ ենք համարում շեշտել Թաթուլ Կրպեյան մարդու եւ գործչի յուրահատուկ կերպարը եւ դերը մեր նորօրյա ազատամարտի պատմության մեջ: Դժվար է ասել` էությամբ մտավորական, գործով մարտական հրամանատար Թաթուլի դերակատարությունը դեռ որքան կմեծանար ու ծանրակշիռ կդառնար մեր ազգային կյանքում, եթե ճակատագիրը շնորհեր նրան կենսագրությունը հարստացնելու հնարավորությունը:

Գիտակցական կյանքի եւ ակտիվ գործունեության ոչ առատ տարիներն էլ, սակայն, բավական եղան, որ 26 տարեկան նահատակ հայորդին անմահության արժանանար իր ժողովրդի հոգու եւ գիտակցության մեջ: Թաթուլ Կրպեյանին կարելի է համարել իր սերնդի խորհրդանշական կերպար: Հայրենակորուստ գերդաստանի շառավիղը, լսելով հայոց վերազարթոնքի ղողանջները, ուսանողական նստարանը փոխարինեց պայքարի ասպարեզի հետ:

Անդամագրվեց ՀՅ Դաշնակցությանը եւ ցանկացավ լինել այնտեղ, ուր կրկին բարձրացվել էր հայրենիքի ազատագրության դրոշը: Սիրած պատմական հերոսների օրինակով սեփական ճակատագիրը կապեց բռնագրավված հայրենիքի հետ եւ դարձավ Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ընդհանուր հրամանատարը: Իրականում, սակայն, Թաթուլ Կրպեյանը եղավ իսկական ժողովրդական առաջնորդ, հայդուկապետ, ինչպիսին որ էր իրենից ոչ հեռու գործող Շահեն Մեղրյանը: Կարճ ժամանակում նա դարձավ անվերապահ վստահություն վայելող հրամանատար ոչ միայն կուսակցության, այլեւ տեղի եւ այլ վայրերից ժամանող մարտական ջոկատների համար: Թաթուլն անառարկելի հեղինակություն դարձավ ժողովրդի համար, եւ պատահական չէ, որ նրան անվանում էին ուսուցիչ: Թաթուլը Կրպեյանը կամավորապես կյանքը կապեց հայության այդ հատվածի ազատության, նրա կրթության, նրա առօրյայի կազմակերպման բազում այլ խնդիրների հետ՝ հանգելով ճակատագրական վճռի, որ կա՛մ կազատագրի այդ հողը, կա՛մ կմեռնի նրա կորստի հետ: Թաթուլը նահատակվեց՝ չդավաճանելով իր ընտրությանը, ինչպես քիչ հեռվում նույնն էր անելու Շահենը:

Ազատ եւ հզոր հայրենիքի կերտման գաղափարական հավատամքով Թաթուլ Կրպեյանը ամենավառ մարմնավորողներից էր մի սերնդի, որը ծնվել էր ճանապարհ հարթելու հայության եւ նրա ապագայի աջեւ: Ազգային հերոսի նրա բարձր կոչումը մենք գնահատում ենք որպես իդեալի եւ փառապսակ գործի ամբողջական արժեւորման արգասիք:

Մեր հակասական ժամանակներում, երբ դարձյալ քննարկման առարկա են դառնում ազգային գերակայությունները, անվիճարկելի ճշմարտություններն ու արժեքները, առավել քան պահանջված է Թաթուլ Կրպեյանին եւ նրա նմաններին հիշելը, ոգեշնչվելը նրանց հավատով, տեսլականներով եւ այդ տեսլականները իրականության վերածելու անբեկանելի կամքով:

Համաճարակի պես ազգային կյանք թափանցող օտարածին ու ախտավոր բարքերի ու արժեքների դիմաց անհրաժեշտ է նորահաս սերունդներին մատուցել հերոս հայորդիների կյանքի ու ինքնանվիրումի դասերը:

Նահատակության 29-րդ տարելիցի առիթով հիշելով եւ պատշաճը մատուցելով Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի հիշատակին՝ ցանկանում ենք հիշեցնել բոլորին, այդ թվում` եւ պետական պատասխանատուներին, որ հերոսները ազգային արժեք են, եւ մենք նաեւ նրանց ըստ արժանվույն հիշելու եւ հիշատակելու պատասխանատվության ժառանգորդներն ենք:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

30.04.2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company