ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Դեսպան Աթաբէկեան Ծաղկեպսակ Զետեղեց Նահատակ Վիգէն Զաքարեանի Կիսանդրիին Առջեւ

09 Մայիս 2020 Շուշիի ազատագրութեան եւ արցախեան ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 28-րդ տարելիցին առիթով, ուրբաթ, 8 մայիս 2020-ի` կէսօրուան ժամը 12:30-ին, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան զինուորական կցորդ` գնդապետ Ալեքսանտր Մուշեղեանի, այցելեց ՀՅԴ «Նիկոլ Դուման» ակումբ եւ դիմաւորուեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի, Կեդրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանի եւ «Նիկոլ Դուման» կոմիտէի անդամներուն կողմէ: Հանդիպումին ներկայ էր նաեւ նահատակ Վիգէն Զաքարեանի քոյրը` Հուրի Զաքարեան: Դեսպանը այս առիթով ծաղկեպսակ զետեղեց Վիգէն Զաքարեանի կիսանդրիին առջեւ:

Յակոբ Բագրատունի իր խօսքին մէջ ըսաւ. «Վիգէնի հոգին, վստահ, այս պահուն երկնային բարձունքէն ուրախութեամբ մեզ կը դիտէ, որովհետեւ ան նահատակուեցաւ յստակ գաղափարի համար, նահատակուեցաւ հայրենի հողին վրայ, ազատագրութեան հողին վրայ, կռուի մէջ եւ` հերոսաբար: Վիգէնի եւ անոր նման մեր ժողովուրդի բոլոր նահատակները փառքի եւ պատիւի արժանի են: Ի՛նչ դրօշի տակ ալ իրենց երդումը տուած ըլլան, իրենց գաղափարական թրծումը ստացած ըլլան, մենք կը հաւատանք, որ բոլոր դրօշները ի վերջոյ որոշուած է տեղադրել հայրենիքի մէջ, Եռագոյն դրօշին մօտ, անոր կողքին: Մենք, եւ անշուշտ իր ընտանիքը, հպարտ ենք, որ մեր ամէնէն լաւ տղաքը զոհուած են հայրենիքին համար, մեր դատին համար: Հպարտ ենք, որ կրցած ենք մեր դաստիարակութեամբ, մեր մեծերու օրինակով, զանոնք մղել, որ բախտաւորները դառնան եւ արժանանան նահատակութեան դափնեպսակին: Մեր կարծիքով, նահատակի կոչումը գերագոյն եւ մեծագոյն շքանշանն է, որ կը տրուի անհատի մը: Միւս բոլոր շքանշանները, թերեւս, իրենց ամբողջական արժէքով հանդերձ, կը տրուին որոշ ժամանակի մը, որոշ նպատակի մը, որոշ գումարի մը, որոշ ծառայութեան մը համար, բայց` կեանքի ծառայութիւնը, նահատակութիւնը, շքանշաններուն շքանշանն է»:

Երեսփոխան Բագրատունի շնորհակալական խօսք ուղղեց դեսպանին` յայտնելով, որ անոր այցելութիւնը, «Նիկոլ Դուման» ակումբ եւ Վիգէն Զաքարեանի յուշաքանդակին առջեւ «Յանուն հայրենիքի» ծաղկեպսակի զետեղումը, կ՛ընդունինք իբրեւ մեր հայրենիքին նկատմամբ մեր ունեցած համեստ ծառայութեան, Վիգէնի, Մհերի, անցեալի եւ ի հարկին ապագայի մեր բոլոր տղոց եւ աղջիկներու տրուած յարգանքի տուրք: Ապա` հրաւիրելով դեսպանը, որպէսզի իր սրտի խօսքը փոխանցէ, ան ըսաւ. «Ոչինչ աւելի բարձր է, քան հայրենիքին կողմէ արտասանուած երկու անուշ խօսք»:

Դեսպան Վահագն Աթաբէկեան նկատել տուաւ, որ «Յանուն հայրենիքի» գրուած է ծաղկեպսակին վրայ, որովհետեւ Վիգէն եւ Մհեր նահատակուած են յանուն հայրենիքի` աւելցնելով, որ մենք բոլորս կ՛անցնինք, բայց կը մնայ միայն հայրենիքը: Ան ըսաւ, որ հայրենիքը վերացական հասկացողութիւն չէ, այլ` մենք ենք, բոլորս միասին, բոլոր այն հայորդիները, որոնք սփիւռքի մէջ փոքրիկ հայրենիքներ ստեղծած են եւ այդ փոքրիկ Հայաստաններու` հայրենիքներուն հաւաքականն է հայրենիքը: «Հայրենիքը այս պահուս կը խորհրդանշէ մեր ժողովուրդի երեք սրբազան հատուածները` Արցախը, Հայաստանը եւ հայկական սփիւռքը: Փառք ու պատիւ ձեզի, որ դաստիարակած էք Մհերի, Վիգէնի եւ բազմաթիւ այլ հերոսներու նման սերունդներ, որոնք կազմաւորուած են լիբանանահայ ընտանիքներուն հայաշունչ երդիքին տակ», եզրափակեց դեսպանը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company