ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել

15 Մայիս 2020 Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին որոշում է կայացվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և պատգամավորի վկայական տրամադրելու մասին:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետին, 120-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին և Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին» N 112-Ա և Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 21-ի «Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» N 130-Ա որոշումներին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականի մարտի 31-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած և կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի ու անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոս) ընտրական ցուցակներում ընդգրկված Կարեն Բորիսի Դանիելյանի, Լուսինե Գաչայի Ղարախանյանի և Արամ Ալեքսեյի Սարգսյանի («Ազատ Հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինք), Անուշ Վլադիմիրի Դոլուխանյանի, Դիմա Գրիշայի Առստամյանի, Սիրան Հայկի Ավետիսյանի, Անուշ Ռաֆայելի Աբրահամյանի, Մերինե Հենրիկի Ղազարյանի, Արմեն Կայծերի Պողոսյանի, Նոննա Վալերի Բալասանյանի, Հովիկ Գառնիկի Խաչատրյանի, Արմեն Աբրիկի Աղաջանյանի, Լիլիթ Գարիկի Սարգսյանի, Լեռնիկ Մանվելի Հակոբյանի, Արայիկ Արթուրի Ջամալյանի, Դավիթ Բաբկենի Գրիգորյանի, Սևան Իվանի Պետրոսյանի և Թագուհի Վալերիի Ալավերդյանի («Միասնական հայրենիք» կուսակցություն), Վիտալի Միխայիլի Բալասանյանի (Արցախի «Արդարություն» կուսակցություն) և Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն) պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմվել է համապատասխան արձանագրություն: Համաձայն այդ արձանագրության` 2020 թվականի մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով պատգամավորներ են գրանցվել՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`

1. Հարությունյան Արամ Կամոյի
2. Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի
3. Հարությունյան Արթուր Իվանի
4. Թովմասյան Արթուր Բաբկենի
5. Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
6. Պետրոսյան Արևիկ Վանոյի
7. Կասյան Վլադիմիր Սուրենի
8. Ջիվանյան Հովիկ Խանլարի
9. Ավագյան Արեգ Արտյուշայի
10. Հակոբյան Արմեն Առնոլդի
11. Գրիգորյան Արամ Արամայիսի
12. Աթայան Կարինե Եղիշի
13. Դանիելյան Աշոտ Կամոյի
14. Ղալայան Լեռնիկ Լավրենտի
15. Աղաբեկյան Արամայիս Էդուարդի
16. Գրիգորյան Նելա Ենոքի
(16 մանդատ)

«Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Բաղունց Գագիկ Միքայելի
2. Գրիգորյան Արշակ Վիգենի
3. Աղաջանյան Սևակ Սուրիկի
4. Սարգսյան Դավիթ Վելիկոյի
5. Մելքումյան Նունե Վալերիի
6. Պետրոսյան Մարսել Հայկազի
7. Սարգսյան Գոհար Գենադիի
8. Բաղդասարյան Դավիթ Կարենի
9. Հայրապետյան Սեյրան Մանվելի
(9 մանդատ)

Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Հակոբյան Մետաքսե Հարությունի
2. Գալստյան Դավիթ Վլադիմիրի
3. Հովհաննիսյան Կարեն Զորիկի
(3 մանդատ)

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Իշխանյան Դավիթ Ռուբենի
2. Մոսիյան Արթուր Արմենի
3. Բալայան Վահրամ Ռազմիկի
(3 մանդատ)

Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Ստեփանյան Գեղամ Հրաչիկի
2. Մելքումյան Դավիթ Հայկի
(2 մանդատ)

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում նորընտիր պատգամավորներին Ազգային ժողովի պատգամավորի վկայական առձեռն հանձնելու պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությամբ: Վկայականներն ուղարկվել են պատգամավորներին:

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր բոլոր պատգամավորներին, մաղթում բեղմնավոր գործունեություն և հաջողություններ:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հայտարարվել է, որ 2020 թվականի մայիսի 21-ի ժամը 10:00-ին հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

Մայիսի 21-ին կմեկնարկի ԱՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ 2020 թվականի մայիսի 21-ին ժամը 10:00-ին հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company