ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայ Համայնքին Սննդամթերք Առաքելու Աշխատանքներին Միացաւ Կոնգրեսական Ադամ Շիֆը

21 Մայիս 2020 Կոնգրեսական Ադամ Շիֆը Մայիսի 19ին միացաւ «Քորոնա» ժահրի մարտահրաւէրներին դիմակայելու հարցում ամերիկահայերին օժանդակելու նպատակով ստեղծուած COVID 19 Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի աշխատանքներին: «Սա հիանալի նախաձեռնութիւն է, երբ համայնքը համախմբւում է օգնելու միմեանց: Այսօր շատերը, ովքեր համավարակի պատճառով գործազուրկ են, կամ մարդիկ, որ օգտւում էին կառավարական օգնութիւնից բազում դժուարութիւններ ունեն, քաղցում են: Եւ այս դժուարին պահին, հայ համայնքը միաւորուել է՝ օգնութեան ձեռք մեկնելու կարիք ունեցողներին՝ նուիրաբերելով գումար, սնունդ, եւ շատ կամաւորներ՝ իրենց ժամանակը: Անկասկած, նրանք կեանքեր են փրկում», նշեց Շիֆը, ով Գլենդելի Հայ Երիտասարդական կենտրոն էր այցելել մասնակցելու սննդի բաշխման կազմակերպման եւ առաքման աշխատանքներին՝ իր հետ բերելով սննդամթերք:

Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի աշխատանքների շնորհիւ, Մարտ ամսուայ վերջից սկսած շուրջ 800 հայ ընտանիքի տրամադրուել է սննդամթերք եւ այլ անհրաժեշտ օժանդակութիւն: «Ամէն օր մեր թէժ գծին ստանում ենք աւելի քան հարիւր զանգ՝ մարդկանցից ովքեր յատուկ խմբի օգնութեանն են դիմում տարբեր հարցերով: Ամէն օր, մեզ դիմողներին առաքում ենք մէկ շաբաթուայ համար նախատեսուած պարէնամթերքով լի տոպրակներ, որ հիմնականում պարունակում են հացահատիկների, պահածոյացուած սննդի տեսականի: Մեր մասնագէտ կամաւորները նաեւ անվճար խորհրդատուութիւն են տրամադրում վարձակալութեան իրաւունքների, գործազրկութեան, եւ այլ հարցերի շուրջ: Նաեւ, թարգմանել ենք մեծ թուով յօդուածներ՝ համավարակից պաշտպանուելու, ինչպէս նաեւ իրավիճակից բխող խնդիրների լուծման ձեւերի մասին», նշեց Աշխատանքային յանձնախմբում ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» կոմիտէի ներկայացուցիչ Վաչէ Թովմասեանը:

Գլենդելում գտնուող Հայ Երիտասարդական կենտրոնը վերածուել է իւրատեսակ հաւաքատեղիի, որտեղ արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացւում են համայնքին աջակցութեան ծրագրերը՝ յանձնախմբում ներգրաւուած կազմակերպութիւնների մասնաճիւղերի անդամների գործուն մասնակցութեամբ:

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ ստեղծուած COVID19 Արեւմտէան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի մաս են կազմում՝ Հայ Մշակութային հիմնադրամը, Հայ Օգնութեան Միութիւնը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, ՀՄԸՄը, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութիւնը, Ազգային վարժարանների Խնամակալ մարմնի հոգաբարձուների խորհուրդը ու Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանը: Յատուկ նպատակով ստեղծուած կայքէջն անհրաժեշտ տեղեկութիւններ է տրամադրում COVID-19ի պատճառով ստեղծուած տարբեր հարցերի մասին՝ https://ancawr.org/covid-19 եւ նոյն նպատակով գործում է նաեւ հեռախօսակապ (818) 507-1933:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company