Չեխիայի Սենատը միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
22 Մայիս 2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը մայիսի 20-ին միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Պրահայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հեղինակած բանաձևը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ ոճրագործությունների, այդ թվում՝ մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության դատապարտմանը։
Չեխիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 2017 թվականին:
21-ը մայիսի 2020թ․
azatutyun.am
