ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին

27 Մայիս 2020 Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99518948.pdf) ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում:

2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:

Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:

Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:

Մասնագիտական տարբեր գնահատումներով տնտեսական ակտիվության անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսներին: Իհարկե, անկման այս տեմպն ու դրա սոցիալական հետևանքները առաջնային պայմանավորված են պետական աջակցության ծրագրերի բնույթով և արդյունավետությամբ:

Այս իրավիճակում սոցիալական հետևանքների ամփոփ գնահատման առումով հիմնական և առաջնային գործոններ են՝ ցածր վարձատրությամբ աշխատողների, ինքնազբաղվածների, փոքր և գերփոքր ձեռնարկությամբ զբաղվող անձանց կայուն եկամուտների ժամանակավոր կորուստը և հետագա վերականգնման իրական ռիսկը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020թ. ապրիլին այս գործոններով արձանագրվել է աննախադեպ բացասական պատկեր.

-9 հազարից ավելի կազմակերպությունների մոտ 31 հազար գրանցված աշխատողներ COVID-19-ի հետևանքով գտնվել են հարկադիր պարապուրդում և չեն ստացել աշխատավարձ,
-այս աշխատողների միջին ամսական իրական աշխատավարձը կազմել է շուրջ 60 հազար դրամ,
-պարզ է, որ այդ 31 հազար աշխատողները հիմնականում աշխատող աղքատներ են, իսկ նրանց ընտանիքներում ապրում է շուրջ 120 հազար մարդ,
-այդ 9 հազար կազմակերպությունները զբաղվում են փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ, հետևաբար՝ եկամուտ չեն սատցել նաև այս տնտեսվարողները:

Պաշտոնական նույն աղբյուրի համաձայն, առանց այդ 31 հազար աշխատողների զրոյական վարձատրության ցուցանիշի հաշվառման՝ 2020թ. ապրիլին շուրջ 10 տոկոսով բարձրացել է միջին ամսական աշխատավարձը մեր երկրում: Ընդհանուր առմամբ, իհարկե դրական է միջին աշխատավարձի բարձրացումը, եթե դա իրական արձանագրումն է:
Սակայն նկարագրված պատկերը մնում է առավել, քան մտահոգիչ: Սա բնութագրում է նաև առկա օբյեկտիվ իրավիճակին պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրեի անհամարժեքությունը:

Հենց նաև կյանքի կոչված այս ռիսկերը հաշվի առնելով էինք առաջարկում պետական մարմիններին, որ իրականացնեն անհրաժեշտ կանխարգելիչ ծրագրեր՝ առաջնային ու բավարար չափով թիրախավորելով ցածր եկամուտ ունեցողների վարձատրության կորստի ռիսկերը:

Ի սկզբանե բազմիցս ենք ներկայացրել փաստարկներ, որ նման պայմաններում գործատուներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ.

-դադարեցնել տնտեսական գործունեությունը և չկատարել իրենց համար եկամուտ չապահովող ծախսեր՝ հարկադիր պարապուրդի վճարումներ,
-պարապուրդի ժամանակ վճարել իրենց աշխատողներին, որը կունենար սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը բավարար չափով իր վրա վերցներ այդ ծախսերի մի մասը՝ պետական մասնակի սուբսիդավորում, հարկերի և պարտադիր այլ վճարների զիջում և այլն:

Ցավոք սրտի մեր մտահոգությունները կյանքի կոչվեցին` փոքր ձեռնարկատիրության ոլորտի շուրջ քառորդ մասն ընտրեցին առաջին տարբերակը և այդ ոլորտում աշխատողների շուրջ մեկ երրորդն ամբողջությամբ կորցրեցին իրենց կայուն վարձատրությունը: Հետևանքները վերացումը պահանջելու է նաև անհամեմատ ավելի շատ պետական լրացուցիչ միջոցներ՝ անապահովության նպաստներ և օգնություններ վճարելու համար:

Առանձին քննարկման հարց է, թե այս գործատուները հետագայում աշխատանքային ի՞նչ վեճեր են ունենալու հարկադիր պարապուրդը չվճարելու համար, եթե հաշվի առնենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի խնդրահարույց վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2020թ. մայիսի 8-ին, սակայն տարածվում են մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս առումով ևս հայտնել ենք մեր մտահոգությունները:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company