ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յոյս ներարկենք Լիբանանահայութեան

08 Հունիս 2020 «Մեծագոյն սէրը այն սէրն է, որով մարդ ինքզինք կը զոհէ իր ընկերներուն համար» (Յովհաննէս 15.13)

Վահագն Գարագաշեան

Անցնող կիսադարուն, պատերազմներու եւ ներքաղաքական առճակատումներու դաժան բովէն անցած Լիբանանը, այսօր դէմ յանդիման կը գտնուի մարդասիրական ահաւոր ճգնաժամի։ Երկրի տնտեսական համակարգը կաթուածահար է, համավարակը անդամալուծած է երկիրը, ժողովուրդը աղքատութեան անդունդի եզրին է։

Օրըստօրէ յաւելում կրող հազարաւոր գործազուրկ զանգուածներով եւ աղքատութեան դռները թակող քաղաքացիներով, Լիբանանը սնանկացման եզրին է։

Երկրի ընկերային զարգացման անհամաչափութեան խորացումը, 2 միլիոն սուրիացի եւ պաղեստինցի կարիքաւոր գաղթականներու ծանր բեռը եւ սննդամթերքի ծայրահեղ գնաճը կրնան յանգեցնել պարէնային անապահովութեան ճգնաժամի եւ համատարած թերսնուցման։

Լիբանանի տնտեսութեան նախարարի խոստովանութամբ, մինչ տարեվերջ, բնակչութեան 60 տոկոսը ամենայն հաւանականութեամբ կրնայ թեւակոխել աղքատութեան շեմը։

Բնակչութեան եկամուտներու կտրուկ անկումը, աննախադէպ սղաճն ու չքաւորութեան չափանիշային աճը խոցելի դարձուցած են երկրի ընկերային ողջ համակարգը։

Մէկ խօսքով՝ լիբանանցի քաղաքացին առողջապահական եւ ընկերային ամենէն տարրական կարիքներու բաւարարման հնարաւորութիւններէն զուրկ է այսօր: Տնտեսական եւ ընկերային ներկայ իրավիճակի անկանխատեսելիութիւնը ևս բացասացական իր ներգործութիւնը կ՚՚ունենայ ժողովուրդի կենսամակարդակի գահավէժ անկումին։

Վերոնշեալ տագնապի ոլորապտոյտէն անմասն չեն նաեւ Լիբանանի մեր քոյրերն ու եղբայրները։ Այսօր, Լիբանանահայ համայնքին մէջ գոյութիւն ունի անապահով խաւ, որուն կարիքներուն միշտ հասած են հայ բարեսիրական ու ազգային համապատասխան կազմակերպութիւններն ու կառոյցները։ Ներկայ դրութեամբ, վերոյիշեալ կազմակերպութիւններու մատակարարման աղբիւրներն ու միջոցները սպառելու եզրին են։

Վտանգուած է Լիբանանահայ ընտանիքը։ Ճգնաժամի մէջ են համայնքի բարօրութեան վերահսկող բարեսիրական կառոյցները։

Ճիշդ է, որ համաշխարհային համավարակի առթած տնտեսական տագնապի ճիրաններուն մէջ սեղմուած են Արեւմտեան Սփիւռքի գաղութները եւս, սակայն պահն է, որ ողջախոթութեամբ մեր հայեացքները սեւեռենք աւելի աննպաստ կացութեան մէջ գտնուող հայրենակիցներուն օգնելու նպատակին

Առաջին հերթին, Արեւմտեան աշխարհի Սփիւռքի լիբանանահայերը պէտք է անսան օգնութեան կանչին։ Եւրոպայի, Հիւսիսային Ամերիկայի կամ Աւստրալիոյ մէջ ապրող բոլոր լիբանանահայերու յիշողութեան մէջ պայծառ են այն եղբայրական մարդասիրական դրուագները, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերուն, Պուրճ Համուտի հայութիւնը ձեռք կ՚երկարէր Անթիլիասին կամ փոխադարձաբար։ Ինչպէս Այնճարի հայութիւնը, իր դռները լայն բանալով իր գրկին մէջ կ՚առնէր պատերազմի պատճառով տուժած բազմահազար անպատսպար հայրենակիցներ եւ թէ ինչպէս ամբողջ համայնքը ինքնատիրութիւն կը կատարէր՝ տէր կանգնելով իր եղբօր եւ քրոջ։ Այդ եղբայրասիրութիւնը իր արգասիքը պէտք է ունենայ նաեւ այսօր։ Պարտական ենք մանաւանդ քաղաքացիական պատերազմի ընթացքին հայութեան ապահովութիւնը երաշխաւորած նահատակ տղոց պահակագունդին։

Ժամն է ողջախոհութեամբ պահուան կշռադատումը կատարելու եւ մեր խիղճերը լուսաւորելու։ Պահն է անդրադառնալու, որ մեր իրավիճակէն աւելի վատթար կացութեան մէջ գտնուողներուն մռայլ օրը պայծառացնելու ժամանակն է։ Անկեալ ընկերոջ օգնելը՝ մարդկային վսեմ առաքինութիւն է։

Եղբայրութեան եւ ընկերութեան մասին հայ գրականութեան ռահվիրայ բանաստեղծ Պարոյր Սեւակի տողերը ինքնաբացատրական են.

Ես – եղբայրդ՝ տուայտանքով քո հոգու,

Ես – ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,

Հարազատդ փարուած կրծքիդ սրախող,

Մի վառ յոյսով խոր վէրքերդ եմ ամոքում:

Իւրաքանչիւրս բոյլ մը յուշ ունի Լիբանանէն։ Իւրաքանչիւրս տակաւին սրտամօտ հարազատ, ընկեր ու բարեկամ ունի հոն։ Պահն է որ մեր սրտերէն յոյսի ճառագայթներ ներարկենք Մայրիներու երկրի մեր հարազատներուն։

Օրեր առաջ, Գանատայի մէջ կեանքի կոչուեցաւ Լիբանանահայութեան օժանդակութեան Գանատայի մարմինը, որ իր առաքելութիւնը դարձուցած է՝ սատար հանդիսանալ Լիբանանի մեր քոյրերուն եւ եղբայրներուն։

https://acc.akaraisin.com/Donation/Event/DonationInfo.aspx?seid=22523&mid=48

Բոլորիս սրտին խորը անթեղուած է քրիստոնէաշունչ, մարդկային հոգին արարող կատարելատիպ այն իտէալը, որ կը կոչուի՝ օգնել…

Պահն է, որ անմնացորդ, անշահախնդիր եւ անանձնական նուիրումով միանանք լիբանանահայութեան օժանդակութեան առաքելութեան։

Մասնակցի՛նք այս նուիրահաւաքին։

Հասնի՛նք լիբանանահայութեան:

Յոյսի ճառագայթ ներարկենք լիբանանահայութեան։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company