ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական

«Քաղաքական զգայախաբություն

11 Հունիս 2020 ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին երեկ հնչեցված արտահայտություններին և գնահատականներին, նշել է.

«Քաղաքական զգայախաբություն (Political Hallucination)

Սահմանում։ Երբ երկրի ղեկավարը՝ ղեկավարում է իրականաությունից կտրված, իր աչքի առջեւ առաջացած տեսիլքներով պայմանավորված՝ խեղաթյուրված իրականության մեջ։

Նիկոլ Փաշինյանը ախտորոշված է, եւ արդյունքը՝ դրական

Երբ մարդկային եւ քաղաքական տհասությունն ու բոպիկությունը չափ ու սահման չունի։

Պրն․ Փաշինյանի ոչ ադեկվատ արտահայտությունների նկատմամբ կարծում էի որոշ դիմադրողականություն (tolerance) ձեւավորել էի բայց կարծես նրա մոտ նշմարվում է քաղաքական զգայախաբության որոշ ախտանիշներ, նա խոսում է այն դիրքերից կարծես ղեկավարում է մի հզոր, անպարտ իշխանություն, որն անսխալական է, ամենագետ եւ ամենակարող, բայց ավա՜ղ չի տեսնում այն իրականությունը, որ նա ստեղծեց իր իսկ քաղաքական քայլերի հետեւանքով․ նա կորցրեց այն ոսկյա առիթը, որ ուներ համաժողովրդական շարժման արդյունքում, կորցրեց իր մեծամտության պատճառով եւ նեղ- քաղաքական շահերի հետապնդման արդյունքով։ Հիմա էլ իր անլուրջ գործելաոճի պատճառով անդունդի եզրին է հասցրել մի ողջ հանրապետություն։

Պրն․ Փաշինյան, ժամանակն է առերեսվելու իրականությանը։ Զերծ մնացեք ամեն գնով ստի եւ ատելության բաղադրիչների հիման վրա կառուցած ձեր իշխանությունը պաշտպանելուց քանի, որ նման իշխանությունները դատապարտված են փլուզման, մի՛ խախտեք բարոյական բոլոր սահմաններն ու քաղաքական էթիքայի նորմերը։

Երեկ, Նիկոլ Փաշինյանը իր հերթական ճեպազրույցի ժամանակ իր արտահայտություններով խոստովանեց, որ ինքն իսկապես անհավասարակշիռ եւ անկայուն անհատականություն է։ Դժբախտությունը կայանում է նրանում, որ նման մարդ է ստանձնել մի հսկայական պարտականություն․ Հայրենյաց աշխարհի ղեկավարի դերակատարությունը։

Ճեպազրույցի ընթացքում, Փաշինյանը խոսելով ՀՅԴ-ի մասին, եւ վերջինիս կատարած հայտարարության մասին, որում կուսակցությունը արդարացիորեն պահանջում է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննելու, արժեւորելու եւ ի հարկին պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնակատար անձանց, սկսած վարչպետից՝ թագաժահրի պատճառած տագնապի դեմ պայքարը ձախողելու համար, նա իր ոճին համաձայն արտահայտվեց մեղմ ասած, անկիրթ մեկնաբանություններով եւ գործադիր իշխանության ղեկավարի ոչ հարիր բառապաշարով։

Եկեք արձանագրենք․

1․ Իշխանամոլության հետեւանքով հոգեվարքի մեջ ընկած Պրն․Փաշինյանը մոռացել է, որ 2018թ-ի ամռան ձեւավորված կառավարության մասն էր կազմում նաեւ ՀՅԴ-ն, այն էլ հենց իր խնդրանքով։ Այդ օրերին ՀՅԴ-ն ցանկություն անգամ չուներ մաս կազմելու նոր ձեւավորվող կառավարությանը բայց հաշվի առնելով սպասվող կարեւոր հանգրվանն ու պետականաշինության դժվարին ճանապարհը, համաձայնվեց եւ մաս կազմեց Փաշինյանի գլխավորած առաջին կառավարությանը։

Այդ կառավարությունը ձախողեց, որովհետեւ այն երբեք չդարձավ մեկ մարմին, իսկ այդ իրողության հիմնական պատճառն այն էր, որ կառավարության ներսում գոյություն չունե՛ր խմբային աշխատանք, կառավարությունը մասնատվա՛ծ էր, աշխատանքներն չէին համադրվում եւ վերջապես այն կազմաքանդվեց, քաղաքական ուժերի միջեւ խորհրդակցությունների բացակայության պատճառով տեղի ունեցավ հոկտեմբեր 2-ի խայտառակ իրադարձությունը։

2․ Կարծում եմ կարիք չկա հիշեցնելու, որ ՀՅԴ-ն առաջիններից էր եթե ոչ՝ առաջինը, որ ձեռք մեկնեց եւ պատրաստակամությունը հայտնեց իր ողջ համահայկական կարողությունը ի սպաս դնելու՝ համաճարակն միասին հաղթահարելու նպատակով։ ՀՅԴ ՀԳՄ-ի 48 կետերից բաղկացած action plan-ը եւ ՀՅԴ Բիւրոյի հայտարարությունը վկա։

Հակառակ Փաշինյանի առհամարանքին ՀՅԴ-ն արեց եւ դեռ շարունակում է անել իր անելիքը – ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Օգնիր հայրենակցիդ» նախաձեռնությամբ, որն մինչեւ այսօր ՀՀ մարզերում օժանադակություն է հասցրել մոտ 2000 կարիքավոր ընտանիքների (նվազագույնը 6000 քաղաքացու)։ Հայ օգնության միության, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի եւ ընդհանրապես ՀՅԴ համաշխարհային ողջ կառույցը վերջին երեք ամիսների ընթացքում ամբողջությամբ լծված է Հայաստանին եւ Արցախին տարատեսակ աջակցություն եւ օժանդակություն ցուցաբերլու աշխատանքին։

Ի պատասխան այս ամենի, Փաշինյանը երեխայի հոգեբանությամբ եւ «հարդագողի» պահվածքով ՀՅԴ ՀԳՄ պատրաստած փաթեթից, որոշ կետեր վերցնելով, քաղաքական կրեդիտ վաստակելու նպատակով, ինքնագլուխ գործունեությամբ տապալեց դրանց ճիշտ գործադրումը։

Պրն․ Փաշինյան խնդրում եմ, ինքներդ ձեզ այլեւս զոհի կարգավիճի մեջ մի դրեք, դա վայել չէ երկրի ղեկավարի։ Այո՛, թագաժահրը պատերազմ է հայտարարել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությանը բայց այդ պատերազմի ընթացքում ո՛չ ոք ձեր դեմ չի աշխատել, այլ ընդհակառակը օգնության ձեռք են մեկնել բայց դուք եք, որ այն առհամարեցիք։ Միշտ հիշեք, եթե խաղ եք խաղում, իզուր եք խաղում, ՀՅԴ-ն խաղ խաղացողը չէ, այլ խոնարհ զինվորն է՝ ազգի ու հայրենիքի։

Փաշինյանն ու իր իշխանությունը քարոզում եւ խոսում են ժողովրդավարության մասին, երբ դրա կողքով անգամ չեն անցնում։ Խոսում են մարդու իրավուքների առկայության մասին երբ հիմնական ոտնահարողները հենց իրենք են, որ կան։ Կրկնակի չափանիշներ ունենալու պատճառով խորտակում եք մի ամբողջ երկրի ապագա։

Ի վերջո, դիմակդ պատրվելու է նաեւ ժողովրդիս այն հատվածի առջեւ, որոնք դեռ կամա թե ակամա գտվում են քո «հմայքի» ազդեցության տակ։

Այո՛, գիտեմ, դաշնակցության խոսքը հեշտ չի մարսվում բայց իմացիր որ այն միշտ լինում է անկեղծ։ Իսկ կա՞մքը, դաշնակցության կամքը երբեք չի պարտվում քանի, որ այն կոփված է պողպատից։

Հ․Գ․ Խոստանում եմ, իրար հետ կը հաղթահարենք նաեւ քաղաքական զգայախաբության պատճառած վնասները, քեզ համար դժվար, բայց վստահ եմ, որ քեզ մոտ էլ կը ձեւավորենք՝ հստակ, անշահախնդիր ու ազնիվ արտահայտություններ, գնահատականներ եւ դատողություններ կատարելու ունակությունը»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան նիստից հետո պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի, մասնավորապես նշել էր.

«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company