ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եթէ չլինէր Դաշնակցութիւնը, չէր լինի Հայաստանը, ոչ էլ Արցախը

18 Հունիս 2020 Այս տարւայ Մայիս 28 ին, ինքնամեկուսացման պայմանների մէջ գտնւելով, չկարողացանք պատշաճ ձևով տօնել ու յիշել Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերը որոնց շնորհիւ ունենք այսօր մի փոքրիկ Հայաստան:

Վեց դարերի ստրկութիւնից, 1915-ի Ցեղասպանութիւնից յետոյ, երբ տասնեակ հազարաւոր անտուն, անտեղ, հիւանդ ու անապաստաններ կային, ՀՅ Դաշնակցութիւնը իր շուրջ համախմբելով մտաւորականների, գործիչների ու իրական յեղափոխականների, յանձն առած տեր լինելու իր ժողովրդի ճակատագրին, լծւեց կենաց մահու պատերազմի ու յաղթահարելով անսահման ու բազմատեսակ դժւարութիւններ, 1918-ին կերտեց Հայաստանի առաջին հանրապետութիւնը: Այդ օրւանից մինչև օրս ՀՅ Դաշնակցութիւնը իր ողջ շարքերով, իր կուսակցական կառոյցով լծւել է Հայաստանին ու հայութեանը օգտակար լինելու աշխատանքին։

Երկու տարի Հայաստանի առաջին հանրապետութիւնը ղեկաւարեց սովի ու հիւանդութիւնների դժւարին պայմանների մէջ:
1920ից յետոյ սկսեց կազմակերպել սփիւռքը` հիմնելով դպրոցներ, մշակութային կառոյցներ ու հայապահպանման միջոցով նախ հայը պահեց հայ:

1960ական թւականներին, ՀՅ Դաշնակցութիւնը եղաւ սփիւռքեան այն քաղաքական ուժը, որը տարբեր ամբիոններից հնչեցրեց Հայոց ցեղասպանութեան հարցը, նրան հատկացնելով իր կարևոր քաղաքական տեղը: Ժնևից Պրուքսէլ, այնտեղից Փարիզ, Յունաստան և այլ եվրոպական երկրներ, հասնելով Ամերիկա, Քանադա ու Հարաւային ամերիկաներ, ջանք թափեց ճանաչել տալու համար հայոց դէմ կատարւած Ցեղասպանութիւնը: Այս տարիներին և մինչև օրս ՀՅ Դաշնակցութիւնը դարձաւ Հայաստանի ու աշխարհով մէկ ցրւած հայութեան դիւանագիտութեան անպաշտօն թևը: Երբ հռչակւեց Հայաստանի երկրորդ հանրապետութիւնը, բնականաբար մեծ խանդաւառութեամբ հաստատւեց Հայաստանում իր կարողականութիւնը և իր տարիների փորձառութիւնը տրամադրելով հայրենիքին ու հայութեան:

Սակայն շուտով, Լևոն Տէր Պետրոսեանի տխրահռչակ հրամանով, կասեցվեց ՀՅ Դաշնակցութեան գործունեութիւնը Հայաստանում:

Սակայն աչքը յառած հայրենիքին, մէկ վայրկեան անգամ, Դաշնակցութիւնը չվարանեց իր կազմ ու պատրաստ շարքերը ուղղել դէպի Արցախ, ազատագրելու այն բոլոր տարածքները, որոնք ևս հայրենիք են մեզ համար: Հերոսաբար ու խիզախ կերպով ազատագրւեց Շուշին, դաշնակցական ջոկատների կողմից, վերջ տալով Ստեփանակերտի վրայ տեղատարափ կրակոցներին:

Այսօր Հայաստանի մէջ ունենք հազարաւոր գաղափարակից ընկերներ: Սփիւքի մէջ ունենք վերջին տեխնոլոգիաների տիրապետող բժիշկ ու ճարտարագէտ, այլ ու այլ մարզերի մէջ մասնագէտ ընկերներ, որոնց արժէքը իմացողը և համախմբողը եթէ լինէր, աշխարհի ամենաուժեղ պետութիւններից մէկը կարող էինք դառնալ:
Այո, հստակ կարող ենք ասել թէ` եթէ չլինէր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, չէր լինի մեր այսօրուայ փոքրիկ ու չքնաղ Հայաստանը:

Եթէ չլինէր Հայ Յեղափոխան Դաշնակցութիւը, չէր լինի այսօրուայ Արցախը և իր աննման տղերքը, որ վահան դարձած ծառացել են թշնամու առջև:

Բարեբախտաբար կայ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ իր ողջ կառոյցով կազմ ու պատրաստ ծառայում է հայութեան ու հայ ժողովրդին աշխարհի մէջ ամեն տեղ: Դեռ շատ անելիքներ ունի Դաշնակցութիւնը, քանի դեռ կան Հայաստանի մէջ անարդարութիւն, աղքատութիւն, սոցեալական անհաւասարութիւն, տնտեսական դժւարութիւն, Սփւռքի մէջ՝ համայնքերի պաշտպանութիւն, Հայ դատի հետապնդում և անվարան առօրեայ պաքար ձուլման և ապաքաղաքականացման դէմ:

Դաշնակցութիւնը չի մօռացել նաև Արևմտահայաստանը: Այո, վստահաբար դեռ շատ անելիք ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Մարիեթ Կարապետեան
Ֆրանսիա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company