ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը

25 Հունիս 2020 Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ. « վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունը առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել։

Այս բացահայտ անօրինական պայքարը ծավալող իշխանության ներակայացուցիչները չեն էլ գիտակցում, որ իրենց փնթի գործողություններն ու սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատկերացումները նոր խառնաշփոթ և լարվածություն են ստեղծում։

Թերևս անիմաստ է խոսել հակասահմանադրական ճանապարհով անցկացրած սահմանադրության փոփոխությունները սահմանադրական դատարանում բողոքարկելու առավել դյուրին մեխանիզմի մասին։ Այն իրագործող հիմնական սուբյեկտները՝ առնվազը 27 պատգամավոր, Հանրապետության նախագահ և այլն, տարբեր պատճառներով չգնացին սահմանադրությամբ ընձեռնված այս հնարավորությունը իրականացնելու ճանապարհով։ Այս ճանապարհը միշտ է արդիական:

Սակայն, չբողոքարկելը չի վերացնում այս փոփոխությունների հակասահմանադրականությունը։ Մասնավորապես, ըստ իշխանության սցենարի՝ սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրելուց և հրապարակելուց հետո, այլևս սահմանադրական դատարանը չի ունենա նախագահ, իսկ երեք դատավորներն էլ այլևս դատավորներ չեն լինի։ Հետևաբար, որոշել են շատ արագ ձեռնամուխ լինել ՍԴ դատավորների ընտրությանը։ Նրանց ատելությունն ու ամեն գնով սահամանադրական դատարանը զավթելու ձգտումը այնքան մեծ է, որ, ոչ միայն անձնական վիրավորանքներով, այլև իրավագիտության հետ աղերս չունեցող ցանկությունները առաջ մղելով, փորձում են սևով սպիտակի վրա գրված տեքստը ակնհայտորեն նենգափոխել։ Նրանք հպարտորեն վկայակոչում են իրավական տրամաբանության տարրական կանոնների հետ կապ չունեցող սահմանադրության փոփոխությունների տեքստը, որի 1-ին մասում կարդում ենք․

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարած։ Նույնը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների 4-րդ մասում նշված ՍԴ նախագահին։ Եվս մեկ անգամ չհիշեցնելով՝ անցումային, արդեն իսկ իրացված դրույթները փոփոխելու անտրամաբանական և հակաիրավական փաստը՝ ենթադրենք այս ձևակերպումը պետք է կյանքի կոչել։

Ուստի հարց․ Ո՞ր պահից և ինչպե՞ս են հաստատվում թափուր տեղերն ու պաշտոնները։

Բացի այն, որ պաշտոնից ազատման պահի մասին սահմանադրության փոփոխության տեքստում խոսք չկա, ավելին՝ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն թափուր տեղերի առաջանալու մասին պաշտոնական հաստատումն ու ծանուցումը պետք է կատարի ՍԴ նախագահը։ Այսինքն, այն անձը, ում պաշտոնական պարտականությունները ըստ սահմանադրության փոփոխության դադարեցվում է։ ՍԴ նախագահի և երեք անդամների պարտականությունների դադարեցման պահը հստակ սահամանելն ու ծանուցման պարտականությունը կարևոր է նախ այն առումով, որ թափուր տեղերում թեկնածուներ առաջադրող իրավասու մարմինների համար սահմանված են կոնկրետ ժամկետներում պարտադիր կատարման գործողություններ։ Վերջիններս ճշգրիտ կերպով չկատարելը բերում է սահմանադրական նոր խախտումների։ Այլ կերպ ասած, նման անորոշությունն ու անպատասխանատու վարքագիծը նոր խառնաշփոթ է ստեղծում։

Մյուս անբացատրելի իրավական անգրագիտությունն արտահայտվում է սահմանադրության փոփոխությունների տեքստի և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի համադրման ժամանակ։ Այսպես, այս հոդվածի 5-րդ մասի համաձայն, մինչև սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005թ․ փոփոխություններով սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Այսինքն, ստացվում է, որ սահմանադրական օրենքի և սահմանադրության փոփոխությունների միջև առկա է առերևույթ հակասություն, ինչպիսի փաստը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։ Թեև, ինչպես արվեց սահմանադրական փոփոխությունների պարագայում, իշխանությունը անշուշտ կարող է հերթական հակասահմանադրական ճանապարհով նորից փորձել փոփոխություն կատարել նաև սահմանադրական օրենքում։ Այնուամենայնիվ, քանի դեռ առկա է այս հակասությունը, սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն ունեն օբյետիվորեն հաստատված իրավուքններ, ինչպես նաև, դրանք խախտելու դեմ պայքարի լիակատար պաշտպանության իրավունք։ Այս իրավունքը երաշխավորված է ինչպես սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով, այնպես էլ հստակ նկարագրված է աշխատաքային ու վարչական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։

Այնպես որ քաղաքական իշխանության այն ցանկությունը, թե սահմանադրության փոփոխությունները հրապարակելուց հետո սահմանադրական դատարանի նախագահը և երեք անդամները այլևս չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները, սին են։ Խնդրի ոչ իրավական ճանապարհով լուծման իշխանության ցանկացած այլ գործողություն, այդ թվում ֆիզիկական ուժի կիրառումը, ավելի է թուլացնելու քաղաքական իշխանությանը։

Այս և բազմաթիվ այլ խնդիրները արդյունք են քաղաքական իշխանությունների անհեռանկար, նեղ անձնական ու խմբային շահերը ազգային-պետական շահերից վեր դասելու անթաքույց գործողությունների։ Պետական իշխանության յուրացման և սահմանադրական կարգը առերևույթ տապալելու այս գործողությունները պետք է կասեցվեն։ Նման իրավիճակում հասարակությունը չի կարող և չպետք է անտարբեր լինի։

Արծվիկ Մինասյան

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, իրավաբան
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company