ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Բացառե՛լ Առաջին Ընտրանքը

26 Հունիս 2020 Հանրապետութեան նախագահին նախաձեռնութիւնը համալիբանանեան խորհրդակցութիւն կազմակերպելու առումով բախեցաւ որոշ դժուարութիւններու: Ներլիբանանեան հեռակայ բանավէճերը, փոխադարձ մեղադրանքները, հեռակառավարելիութեան իրողութիւնը եւ միջհամայնքային լարուածութեամբ յառաջացած գրեթէ նախաբախումնային կացութիւնը խոչընդոտներ էին, որ թէ՛ ձեւաչափով եւ թէ՛ բովանդակութեամբ արագօրէն կայանար համալիբանանեան խորհրդակցութիւնը:

Ասով հանդերձ առնուած քայլը օրինաչափ էր եւ ակնկալելի` հանրապետութեան նախագահին կողմէ:

Քաղաքացիական անհնազանդութեան բողոքի դրսեւորումներէն մինչեւ համակարգային փոփոխութեան պահանջ, լիբանանեան դրամանիշի գահավիժումէն մինչեւ զանգուածային ծայրայեղ աղքատացման երեւոյթներ` քաղաքական անորոշութեան, տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի նոր տարողութիւններ կը նախանշեն եւ հետագայ իրադարձութիւններու անկանխատեսելի ընթացքներու համոզումը կը փոխանցեն:

Քաղաքական բանականութիւնը կը դիտարկէ, որ ընդհանուր գիծերու մէջ Լիբանանէն դուրս կը կասեցուին, կը վերագործարկուին, կ՛արգելակուին կամ կը թոյլատրուին գործընթացները, եւ այստեղ լիբանանեան պետական կամ հասարակական դաշտերը պարզապէս ականատես կ՛ըլլան այլոց բախումներուն թէ համաձայնութիւններուն: Քարացած այս համոզումը իր հերթին անզօրութեան կամ անյուսալիութեան մթնոլորտ կը ստեղծէ եւ չ՛օգներ հանգուցալուծման ուղիներ որդեգրելու համալիբանանեան կամքի դրսեւորման կայացման:

Երկրին կաթուածահար վիճակը քննարկելու եւ այդ բոլորէն առաջ միջհամայնքային համախոհութիւնը վերականգնելու առաջադրանք ունէր համալիբանանեան խորհրդակցութիւնը:

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչին դրած երկընտրանքի տեսութիւնը հրամայական նշանակութիւն ունի այս պարագային: Ընտրել կա՛մ սադրանքի եւ պատերազմի ճանապարհը, կա՛մ համախոհութեան եւ համագործակցութեան ուղին: Սադրանքը, դաւադրութիւնը կրնան աւելի սերտօրէն կապուած ըլլալ տարածաշրջանային ծրագիրներու, կառավարելի (կամ անկառավարելի) քաոս յառաջացնել ծրագրողներուն, տարածաշրջանն ու այս պարագային այս երկիրը միջդաւանանքային բախումնային երկարատեւ վիճակներու մէջ պահել ուզողներուն քաղաքականութեան հետ:

Մինչդեռ, երկրորդը` համալիբանանեան, այս պարագային զուտ ազգային մեկնակէտէ թելադրուող որոշում է, որ փոխզիջումներ կ՛ենթադրէ, որ յամենայն դէպս զիջում է շահելու համար երկիրը, պետութիւնը:

Չափազանցութիւն չէ եթէ ընդգծենք, որ պետութեան կազմաքանդումի վտանգն է, որ կը սպառնայ Լիբանանին: Կաթուածահար վիճակի երկարատեւութիւնը պետութեան կազմաքանդումն է: Պետութեան հիմքը առ այսօր միջհամայնքային համակեցութիւնն է: Այս պատճառով ալ համակարգային փոփոխութեան եղանակին մասին փուլային տարբերակն էր, որ կ՛առաջարկուէր նախագահին կողմէ: Փորձագիտական քննարկումներով պատրաստուած նախագիծեր, համալիբանանեան համաձայնութիւն ստացած եւ փուլ առ փուլ իրականացման ընթացք ստացած:

Պետականութեան կազմաքանդումը քաոսի առաջնորդող ուղին է: Արտաքինը, այս պարագային միջհամայնքային բախումներով եւ քաղաքացիական պատերազմով դրսեւորուած: Լիբանանը այդ ետդարձը ընելու ո՛չ միայն շռայլութիւնը, այլ նաեւ արկածախնդրութեան երթալու մտածումը նոյնիսկ պէտք չէ քննարկէ:

Ուրեմն կը մնայ միակ եւ երկրորդ ընտրանքը: Մերժումը արտալիբանանեանին, որդեգրումը զուտ լիբանանեանին: Գերադաս նպատակի համար փոխզիջումներով վերականգնումը միջհամայնքային համախոհութեան եւ այդ ճամբով վերահարթեցումը հարցերու լուծման բացառապէս խաղաղ ճանապարհին:

Այս բոլորին համար երկխօսութեան սեղանի շուրջ համախմբումը նախապայմանային, անշրջանցելի միջոց է:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company