ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞վ է ապագայում լինելու Հայաստանի քաղաքական դաշտում

26 Հունիս 2020 Վարչապետ Փաշինեանի այսօրուան ելոյթը ՀՀ Ազգային Ժողովի ամպիոնէն հիմնական մէկ խնդիր կը դնէ, որուն հետ հաշուի պէտք է նստի ամէն ՀՀ քաղաքացի և ամէն հայ։

Անկախ այն իրողութենէն, որ Պր. Վարչապետը իր այս ճառով կը գերազանցէ ինքզինք ՀՀ գործադիր իշխանութեան պետի իր հանգամանքէն դուրս գալու իր իւրայատուկ հռետորաբանութեամբ, մէկ բան շատ յստակ է իր պատգամին մէջ և մեծապէս բարացուցական։ Վարչապետ Փաշինեան կը մերժէ ՀՀ քաղաքական դաշտէն ներս տեղ տալ այլակարծութեան։ Կը մերժէ ընդունիլ կենսունակ ընդդիմութեան մը ներկայութիւնը։ Կենսունակ ժողովրդավարութեան մը կենսագործունէութի՛ւնը։ Կը մերժէ՝ առանց ծամծմելու իր բառերը։ Եւ այդ բառերը ինք կը գործածէ որպէս բնաբան իր իսկ պաշտօնական կայքէջին վրայ։ Ան կ՚ըսէ՝ «Յաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի ուժեր, որոնք աներկբայօրէն պաշտպանում են ժողովրդական յեղափոխութեան արժէքները։» Եւ քանի որ «ժողովրդական յեղափոխութիւնը» ինքն է և միայն ինք կրնայ զայն ըլլալ, հետևաբար դիրքերը միանգամընդմիշտ կը հասնին աննախընթաց բիւրեղացման։ «Պետութիւնը ես եմ», կ՚ըսէր Լուի14-րդ 365 տարի առաջ։ L’etat, c’est moi! Կը պնդէ ՀՀ Վարչապետը այսօր վերոյիշեալ իր անթաքոյց բանաձևով։ Կը պարզուի, որ իր պատկերացուցած Հայաստանի խորհրդարանին մէջ, տեղ չկայ նոյնիսկ այսօրուան վտիտ ընդդիմութեան համար։ ՓՈԽԱՐԷՆԸ ՏԵՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՅՆՊԻՍԻ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆԵՐԿԲԱՅՕՐԷՆ ԿԸ ՊԱՇՏՊԱՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԱՐԺԷՔՆԵՐԸ։ Իսկ ո՞վ կ՚ընէ ճակատագրական այս ընտրութիւնը այդ ուժերուն միջև։ Ո՞վ կրնայ զանազանել «աներկբայօրէն» հարազատը անհարազատէն, «լեգիտիմ»ը «ոչ-լեգիտիմ»էն...Պարզ է, որ այս տիեզերքին մէջ, միայն մէկ հոգի կրնայ ընել այդ ընտրութիւնը և այդ մէկը ժողովուրդը չէ՛։

Բայց մենք պէտք է վերադառնանք աւելի հիմնական հարցի մը, որ վեր է նոյնիսկ Վարչապետ Փաշինեանէն։ Պէտք չէ մոռնալ, որ Պր. Վարչապետն ու իր մեծամասնական իշխանութիւնը կեանքի կոչուեցան ժողովուրդին քուէներով։ Ժողովրդային Շարժման տարերային ալիքն էր, որ ստեղծեց «Իմ-Քայլական» այս վարչակարգը։ Անուրանալի է այս մէկը։ Հարցո՛ւմ։ Սխալեցա՞ւ արդեօք ժողովուրդը իր դատողութեան մէջ։ Բոլորովին այլ նպատակի համա՞ր ժողովուրդը ընտրեց այս վարչախումբը և ուրեմն այսօր խաբուա՞ծ է ան։ Թէ ժողովուրդը պարզապէս ընտրեց միակ հնարաւոր «հակա-Սերժ»ը, որ կար հրապարակի վրայ այդ օրերուն առանց լրջօրէն «բարակը փնտռելու»…Կարելի չէ այս և նմանօրինակ հարցումներուն յստակ պատասխան տալ այսօր։ Անցած է 2018 Ապրիլի ալիքը և իշխանութեան դիրքերուն վրայ տեղ գրաւած է ներկայ իշխանութիւնը և այս է իրականութիւնը։ Եւ այսօր ունինք ա՛յս իշխանութիւնը իր այսօրուան վիճակացոյցով։ Հետևաբար հիմա ժամանակն է, որ Պր. Վարչապետին ակնարկած վաղուան խորհրդարանը ի վերջոյ ծնունդ առնէ նոր արարումով մը։ Ծնի այսօ՛ր իսկ առանց սպասելու ընտրութիւններուն։ Ժամանակն է, որ ան ծնի հայոց երկրի առեղծուածային ընտրողի մտքերուն մէջ որպէս պայծառ մտատեսիլ։ Այն իսկ ընտրողի՛ն՝ որուն հաշւոյն կը թուի որոշում առած ըլլալ Պր. Վարչապետը, որպէս գեր-միտք…

Իրականութիւնը այն է, որ աւելի քան երեսուն տարի ՀՀ հաւաքական կեանքին տիրութիւն ըրած ուժերու քաղաքական մշակոյթը վերստին կը խօսի Պր. Վարչապետին համարձակ խօսքերով։ Բոլոր իշխանութիւնները ցարդ համոզած են ժողովուրդը, որ ինք ընելիք չունի այս պետութեան կեանքին մէջ։ Իր քուէն քուէ չէ, այլ ընդամէնը ծախու ապրանք, զոր այս երկրի տէրերը կրնան գնել դրամով կամ ամբոխահաճութեամբ (populism)։ Եւ այս ժողովուրդը յօժարած է ապրիլ այս ողբալի կարգավիճակով և ընդունիլ իր ճակատագիրը։ Այսպէ՞ս կը պատկերացնէք դուք մեր ժողովուրդը։ Դուք կը կարծէք, թէ կրնաք անպատիժ արհամարհե՞լ մեր ժողովուրդին ազատ կամքը։ Ազատօրէն խօսիլ յանուն իրեն առանց իր կարծիքը հարցնելո՞ւ։ Ոտնակոխ ընել իր Սահմանադրութի՞ւնը։ Եւ լռեցնե՞լ իր ձայնը։ Դուք եկած էք իր հօր «ոսկինե՞րը» համրելու։ Բադին, Կոզբադին, Սիւդին, Չարխադի՛ն։ Եթէ այդպէս է, այս ժողովուրդը հիմա ձեզի պիտի պատմէ Սասնայ Ծռերու մեր Դիւցազնավէպին վերջին պատումը…զոր չէք լսած տակաւին։

Բոլոր անոնք, որոնք կ՚ապրին Պր. Վարչապետին և իր կուսակիցներու տխուր պատրանքով, կը պատկանին անցեալին։ Անոնք յոռետեսներն են։ Անոնք չեն հաւատար, որ մեր ժողովուրդը ունի իր ազատ և անկապտելի կամքը։ Անոնք ծնած են փակ աշխարհի մը մէջ և չեն կրցած զարթնիլ անցնող երեսուն տարիներու ընթացքին։ Դաշնակցութիւնը կը մերժէ այս նահանջական մշակոյթը։ Դաշնակցութիւնը կը մերժէ քաղաքական այս ճահիճը բոլոր իր ժահրերով։ Դաշնակցութիւնը կը հաւատայ, որ մեր ժողովուրդը – ներառեա՛լ ներկայ իշխանութեան մարդիկ – արժանի է արժանապատիւ կեանքի։ Արժանի է ազատութեան։ Արժանի է արդարութեան։ Արժանի է հպարտութեան։ Արժանի է իր ապագան իր ձեռքերով կառուցելու։ Զայն կերտելու իր մաքուր ազգային յեղափոխական գաղափարախօսութեան պատկերով։ Դուք մեզ կը մերժէք, Պր. Վարչապետ։ Մենք ձեզ և բոլոր մեր ազգակիցները կ՚ընդգրկենք մեր յեղափոխական տեսլականին մէջ։ Եւ կ՚ընդգրկենք բոլոր մեր հաւաքական մարտահրաւէրները միասնական ուժով դիմագրաւելու վճռակամութեամբ։ Մենք կը հաւատանք, որ վաղուան խորհրդարանը պիտի ըլլայ հայելին մեր ազգային կենսունակութեան բոլոր իր հարազատ տարբերութիւններով և պիտի գործէ անվախ՝ մեր ազգային գաղափարախօսութեան միասնական ներշնչումով։

Կարօ Արմենեան
Յունիս 25, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company