ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ամեն մէկս՝ մարտիկ Հայ դատի

29 Հունիս 2020 ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

Երբ կ՚ըսես «հա՛յ եմ»՝ հայ ըլլալդ կը յայտնես, Հայ դատի մարտիկ ըլլա՛լդ կը բարձրաձայնես։

Հայ դատը բոլորիս դատն է, բոլո՛ր հայերուս դատն է։ Հայ ըլլալ կը նշանակէ դատ մը ունենալ, կը նշանակէ այդ դատին տէր կանգնիլ, ատոր գիտակցինք կամ ոչ։ Հայ ըլլալը վերացական հասկացութիւն մը չէ, ոչ ալ պարզապէս ծագումի հարց մը։ Ոչ ալ քաղաքացիութեան։ Հայ ըլլալը յանձնառութիւն մըն է։

Այդ յանձնառութիւնը ի բնէ չի գար։ Կը մշակուի՛։ Տունէ՛ն։ Դպրոցէ՛ն։ Ակումբէ՛ն։ Մամուլէ՛ն։ Յանձնառութեան այդ շէնքը կը կերտուի քար առ քար, դիմադրելով աջէն ու ձախէն փչող բոլոր հողմերուն, մրրիկներուն։ Մերթ ընդ մերթ կը փլին բարձրացող պատերը, վերստին կը շարուին անոնք՝ աւելի ամո՛ւր շաղախով, մինչեւ շէնքը դառնայ պարիսպ, անխորտակելի՛, անառի՛կ։

Հայ դատի մարտիկ ըլլալ չի նշանակեր անպայման Հայ դատի յանձնախումբի մը անդամ ըլլալ, կուսակցութեան մը անդամ ըլլալ, քաղաքական աշխատանք տանիլ։ Նոյնիսկ մաս կազմել պետական համակարգին՝ Հայասատան, Արցախ կամ որեւէ երկրի մէջ։ Այդ բոլորը միջոցներ են Հայ դատի պայքարը յառաջ տանելու համար։ Միջոցներ ի շարս այլոց եւ ոչ՝ միա՛կ միջոցները։

Հայ դատի մարտիկ ըլլալ կը նշանակէ առաջին հերթին… հայերէն խօսիլ։

Պիտի ըսէք հայերէն չգիտցողը չի՞ կրնար Հայ դատին ծառայել։ Կրնա՛յ, ի հարկէ, ինչպէս Հայ դատին կրնայ ծառայել նաեւ ո՛չ-հայը, քանի որ Հայ դատը միայն հայուն դատը չէ։ Արդարամիտ, արդարասէր ամեն մարդ կրնայ զինուորագրուիլ անոր, կրնայ աշխատիլ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր, քանի որ Հայ դատը իրականութեան մէջ այդ իրաւունքներու պաշտպանութեա՛ն հարցն է, միայն հայուն հարցը չէ, մարդկութեա՛ն հարցն է։

Հայերէն խօսիլը, սակայն, մանաւանդ լա՛ւ հայերէն խօսիլը, ճի՛շտ հայերէն խօսիլը, կարդալն ու գրելը ինքնի՛ն պայքար մըն է, ամենօրեայ պայքար մը, որ ամեն մէկս պիտի մղէ իր ինքնութիւնը պահելու համար, ներառեալ հայրենի հողին վրայ։ Չխօսիլը, մանաւանդ մաքուր չխօսիլը, նահա՛նջ մըն է, նահանջ՝ Հայ դատի ճակատին վրայ։

Այս առնչութեամբ Հայ դատի մարտիկներու առաջին գիծի վրայ մարտնչողները մեր հայերէնի ուսուցիչներն են, ուսուցչուհիները, առանց որոնց մենք Հայ դատի ոչ մէկ ուրիշ մարտիկ կ՚ունենայինք ճակատի վրայ, ու «մարտը վերջ կը գտնէր՝ մարտնչողներու բացակայութեան պատճառաւ», ինչպէս կ՚ըսէր ֆրանսացի գրողը։ Գիտնանք գնահատել մեր դաստիարակները։

Հայ դատի մարտիկներ են մեր իրաւ եկեղեցականները, մեր խորաններուն ծառայողները, որոնք հայու հաւատը «ղայիմ» կը բռնեն, կանգուն՝ ամեն տեսակ հաւատափոխութիւններու եւ այլափոխութիւններու դիմաց, պահպանելու համար հազարամեակներէ եկող ու հազարամեակներ գացող մեր արժէքներն ու հաւատամքը։ Գիտնանք ընդունիլ անոնց կարեւորութիւնը։

Հայ դատի մարտիկներ են մեր մշակոյթի գործիչները՝ գրողներն ու հրապարակագիրները, բեմադրիչներն ու դերասանները, երգահաններն ու երաժիշտները եւ բոլոր միւս արուեստագէտները, որոնք ջահակիրն են հայ մշակոյթին, զայն սնուցողն ու զարգացնողը, անով մե՛զ ապրեցնողը, մեր ինքնութիւնը հաստատողն ու վերահաստատողը։ Գիտնանք գնահատել նաեւ մեր մշակոյթի սպասարկուները։

Հայ դատի մարտիկներ են մեր մարզիկները, որոնց յաղթանակները միջազգային բեմերուն վրայ նորանոր առիթներ են պանծացնելու Եռագոյնը, այն դրօշը որ ինքն ալ Հայ դատի խորհրդանիշն է՝ հազարաւորներու, երբեմն միլիոնաւորներու աչքին առջեւ։ Ուրեմն գիտնանք խրախուսել մեր մարզիկները։

Հայ դատի անխոնջ, անվհատ ու միշտ հաւատաւոր մարտիկներ են մեր ընկերային նուիրեալները, որոնք ամենուր կը հասնին, բոլորին կ՚օգնեն, մանաւանդ մեր կրթական յարկերուն, մեր կեդրոններուն, մեր մամուլին եւ զօրավիգ կը կանգնին մեր բազմապիսի նախաձեռնութիւններուն։ Չթերանանք գնահատելու անոնց ալ ներդրումը։

Հայ դատի մարտիկներ են մեր բոլոր ազգայինները, որոնք իրենց մասնագիտութիւններուն մէջ իրենց խղճամիտ ներդրումով բարձր կը պահեն հայու անունն ու վարկը, կը ծանօթացնեն մեր տաղանդն ու հանճարը ընդհանուրին, կը ծառայեն մեր բնակած երկիրներու, երբեմն ալ արար աշխարհի քաղաքակրթական յառաջընթացին։ Գիտնանք, գիտնա՛նք գնահատել անոնց ալ բերած նպաստը Հայ դատին։

Հայ դատի մարտիկներ են մեր նուիրատուները, իրենց հարստութենէն երբեմն փոքր, երբեմն ալ մե՛ծ բաժին հանելով մեր կարիքներուն՝ մեր դպրոցներուն, մեր եկեղեցիներուն, օգնելով մեր այլազան աշխատանքներուն։ Զանոնք ալ չմոռնանք գնահատել։

Վերջապէս դո՛ւն, հա՛յ մարդ, հայ՛ ծնող, ամենէն առաջ դո՛ւն ես Հայ դատի մարտիկը, երբ զաւակդ հայ կը մեծցնես, հայկական վարժարան կ՚ուղարկես, հայութեան կ՛առնչես։ Քեզմո՛վ կը սկսի Հայ դատի պայքարը։ Գիտցի՛ր արժանիքդ, գիտցիր դերդ, գիտցիր կարեւորութիւնդ։ Ո՛ւր ալ որ գտնուիս՝ Սփիւռքի մէջ թէ Հայրենիքի։

Հայ դատը քո՛ւ դատդ է, դո՛ւն ես Հայ դատը։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company