ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի յոթերորդ համարը

01 Հուլիս 2020 Հուլիսի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրվա հեւքի հետ հրապարակված համարը գլխավորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Պաշտոնաթերթի «Հարցազրույց» խորագրի ներքո տվյալ հարցի մասին խոսում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը: Վիգեն Բաղումյանը, անդրադառնում է հարեւան Իրանի դիմագրաված դժվարություններին, որոնց վրա իրենց ծանր կնիքն են դրել համավարակը, եւ արտաքին-քաղաքական խնդիրները: Նա ներկայացնում է նաեւ Իրանի հայկական համայնքային կառույցների կազմակերպած աշխատանքների սկզբունքը ուղղված համավարակի պայմաններում մեր ազգակիցներին անհրաժեշտ օժանդակություններին: Միաժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամը համապատասխան աշխարհաքաղաքական դիտանկյունից հայացք է նետում հայ-իրանական փոխհարաբերությունների ներկայի վրա:

«Դրօշակ»-ի նոր համարը սկսվում է Կարո Արմենյանի առաջնորդող հոդվածով: Ազգային եւ կուսակցական անվանի գործիչը ահազանգ է հնչեցնում Հայաստանի համար գնալով ուռճացող ներքին բազմաբնույթ հիմնահարցերի առիթով եւ արծարծում է ապագայի հրամայականները համարժեք կարողականությամբ դիմագրավելու անհրաժեշտության խնդիրը: Հայաստանի մտահոգիչ ներկայի եւ ծագած մարտահրավերների հաղթահարման ուղիների մասին։

«Դրօշակ»-ի ներկա համարում կարելի է գտնել այլ հրապարակումներ եւս: Հանրային հույզերի ալեկոծման առիթ տված Սահմանադրական փոփոխությունների իրավական մանրակրկիտ վերլուծությունն է ներկայացված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հոդվածում:

«Դրօշակ»-ը շարունակում է հրապարակել «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի ուշագրավ հոդվածաշարը Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման հոլովույթի մասին՝ Հայաստանի անկախացման շրջանից ի վեր: Այս անգամ եւս ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու հետաքրքրական վերլուծության, որի առանցքում քննվում է Դաշնակցության դերակատարության հարցը՝ ազգային պետական կյանքում ծավալվող գործընթացներում:

Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների թեմային է նվիրված նաեւ Վիգեն Աբրահամյանի հոդվածը:

Ընթերցողին սպասվող հաճելի անակնկալ կլինի Բոստոնի «Հայրենիք» թերթի 1975 թվականի նոյեմբերյան համարից արտատպված Մուշեղ Իշխանի մտորումները Դաշնակցության ուժի գաղտնիքի շուրջ:

«Դրօշակ»-ը չի շրջանցել հուլիս ամսին տեղի ունեցած Հայոց պատմության համար անմոռանալի երկու իրադարձություն՝ Խանասորի արշավանքը եւ «Լիզբոնի» գործողությունը: Պատմության լուսարձակի ներքո այս անգամ ընդարձակ տեղ է հատկացվել նաեւ Ազգային ազատագրական պայքարի շրջանի պատմության մասնագետ Համլետ Գեւորգյանի հոդվածին: Ցավոք իր կողմից հրատարակության պատրաստված հոդվածի տպագրությունը պետք է դառնար յուրատեսակ հարգանքի տուրք հեղինակի անժամանակ հեռանալու առիթով:

Պաշտոնաթերթի քաղաքական եւ գաղափարական ասելիքով հագեցած ներկա համարը ընթերցողի համար կլինի հետաքրքրական եւ կնձեռնի նոր բացահայտումների հնարավորություն:

«Դրօշակ»ի համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

Ներբեռնել համարըԴրօշակ թիվ 7, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company