ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Հաջողվել է կանխել թուրքամետ և ադրբեջանամետ թեկնածուների հաղթանակը

01 Հուլիս 2020 Ֆրանսիայում կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գոհացնում են ֆրանսահայ համայնքին․ «Ֆրանսիայի ընտրություններում հայ համայնքի համար երկու կարևոր հանգամանք կա․ առաջինը թուրք-ադրբեջանական աջակցությունը վայելող թեկնածուների չընտրվելն է։ Երկրորդը՝ հայ համայնքի, հայկական կազմակերպությունների բարեկամների հաջողությունը»,— «Ռադիոլուրին» փոխանցում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։

Հունիսի 28-ին անցկացված տեղական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Փարիզի քաղաքապետ է վերընտրվել Անն Իդալգոն։ Վերջին ամիսներին ֆրանսահայերն ահազանգում էին․Իդալգոյի քաղաքական հակառակորդը՝ Ռաշիդա Դատին Ադրբեջանի և Թուրքիայի մեծ բարեկամն է․ եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվում է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքն ու հայտնի է ավտորիտար Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով: Դատին բազմիցս հրապարակայնորեն գովերգել է Հեյդար Ալիևի հիմնադրամն ու անձամբ Մեհրիբան Ալիևային։

Հայաստանի, Հայ Դատի և հայ համայնքի լավ բարեկամ Անն Իդալգոյի վերընտրվելը չէ միայն, որ հունիսի 28-ի ըտընտրությունների արդյունքներով գոհացնում է հայ համայնքին․ «Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում, որտեղ Էրդողանի ջանքերով որոշ ցուցակներում ընդգրկված էին թուրքական ծագումով ֆրանսիացիներ, որոնք ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտել էին։ Եվ հայ համայնքը մեծ պայքար տարավ, որպեսզի այդ թեկնածուները ձախողեին»,- ասում է Հարութ Շիրինյանը։

2017 թվականից Լիոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ֆրանսահայ բժիշկ և քաղաքական գործիչ Ժորժ Քեփենեկյանը հունիսի 28-ի ընտրությունների արդյունքներով չի վերընտրվել քաղաքապետի պաշտոնում, նա տեղ կզբաղեցնի Լիոնի քաղաքային խորհրդում։

Բայց կիրակի կայացած քվեարկությունից հետո «յան» -ով է ավատվում ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրամիության կարևորագույն քաղաքաներից մեկի ղեկավարի ազգանունը․ Ժաննա Բարսեղյանն է Ստրասբուրգի նոր քաղաքապետը։

Ֆրանսահայության համար շատ կարևոր է, որպեսզի հայկական համայնքի ներկայացուցիչները ներկայացված լինեն երկրի քաղաքական կյանքում, ասում է Հարութ Շիրինյանը։ Ժաննա Բարսեղյանի հետ համագործակցության եզրեր են նախանշում․ «Տիկին Բարսեղյանը բավականին հետաքրքրված է Հայաստանի բնապահպանակն ոլորտով։ Հնարավոր է Հայ Դատի գրասենյակը և հայ համայնքը նրան աջակցություն ցուցաբերեն, որպեսզի միասին ծրագրեր իրականացնենք»:

Ժաննա Բարսեղյանը Ֆրանսիայում հայտնի բնապահպան է, ընտրություններում գլխավորում էր «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Բնապահպանական տարբեր շարժումները մեծ թափ են հավաքում Եվրոպայում ու նրա առաջատար պետություններից Ֆրանսիայում։ Հունիսի 28-ի ընտրություններն արդեն ստացել են «կանաչ ալիք» անվանումը․ ոչ միայն Ստրասբուրգի, այլև Լիոնի, Անսիի, Բեզանսոնի, Գրենոբլի, Բորդոյի, ընդհանուր առմամաբ՝ երեք տասնյակ քաղաքների ղեկավարներ հունիսի 28-ի ընտրություններից հետո «կանաչ» են։

«Առաջ, Հանրապետություն» իշխող ուժի թեկնածուները հիմնականում պարտություն են կրել։ Սակայն ամենացավոտ հարվածը նախագահ Մակրոնի կուսակցությանը հասցվել է մայրքաղաք Փարիզում․ կուսակցոթյան թեկնածու Անիես Բյուզենը ոչ միայն չի դարձել քաղաքապետ, այլև անգամ քաղաքային խորհրդում ներկայացված չի լինի։

Ֆրանսիայում ընտրատեղամասերը կիրակի բացվել էին՝ չնայած կորոնավարակի վտանգին։ Անվտանգության միջոցառումները եղել են աննախադեպ՝ ախտահանումից, սոցիալական հեռավորության պահպանումից մինչև սեփական գրիչներով ընտրատեղամասեր ներկայանալը։ Վարակը, սակայն ազդել է մասնակցության վրա․ 47,7 միլիոն ֆրանսիացիների մոտ 40 տոկոսն է կատարել քաղաքացիական պարտքը։

Մառլենա Հովսեփյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Հանդիսաւոր ձեռնարկ՝ Մայիս 28-ի առիթով

Մայիս 28-ի առիթով հանդիսաւոր ձեռնարկ մը տեղի ունեցաւ Յուսաբեր ակումբին մէջ՝ կա

06 Հունիս 2026
Արեւմուտք թէ Ռուսիա՞. սխալ հարցում մը

Յստակ է, ոդ Հայաստանի այժմու խորհրդարանական ընտրապայքարը ներքաղաքական սովորակ

05 Հունիս 2026
Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Մի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանու

05 Հունիս 2026
Պարտուելու՞ է Փաշինեանը

Հայաստանը մօտենում է Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, եւ հիմնական հ

05 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն

Այսօր՝ հունիսի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշ

05 Հունիս 2026
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մահազդ. Ընկեր Հրաչ Մանուկեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն սրտի խոր կսկիծով կը յայտնէ իր շրջանի վաստակաշա

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Պարտության ևւ ուրացման փաշինյանական քա

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջի

05 Հունիս 2026
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանու

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

05 Հունիս 2026
Բաքվի թաքնված օրակարգը. ինչպե՞ս է ադրբ

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական հերթափ

05 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company