ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ուղերձ

Շնորհավոր ծնունդդ սիրելի Ռազմիկ Դավոյան

03 Հուլիս 2020 Աներկբա խոստովանենք՝ մեր ժամանակի մեծագույն գրողներից Ռազմիկ Դավոյանը իր գրականությամբ կամրջեց անցյալն ու ներկան՝ բացելով հավիտենականություն գնացող ճանապարհի դուռը։

Սիրելի գրողը այսօր դարձավ 80 տարեկան։ Ոչ շատ է, ոչ քիչ։ Բայց մի բան հաստատ է, այս ամբողջ տարիների ընթացքում նա իր ներկայությամբ կարողացավ բովանդակել այն միջավայրը, ուր գտնվեց։ Ղեկավարեց Հայաստանի գրողների միությունը, եղավ Հայաստանի նախագահի խորհրդական, Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադիր անդամներից մեկը, ակտիվ գործունեություն ունեցավ հասարակական -քաղաքական կյանքում։ Նրա ապրած տարիները նաև մերն է. քանի սերունդ և դեռ սերունդներ նրա ստեղծագործություններով պիտի հաղորդակցվեն ոչ միայն բարձրարժեք գեղարվեստին, այլ ապրեն մարդկային բոլոր այն հոգեվիճակները, որոնք Դավոյան բանաստեղծը հանճարի ուժով փոխանցել է մեզ։

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական թախիծը մեզ չի հուսահատեցնում, այն անակնկալ ներս է մտնում, «բիբերի խոնավ ճանապարհով», թափանցում էությանդ մեջ, իսկ հետո․ հետո մարդն իրեն ապաքինված է զգում, լավատես է դառնում և հավատով նայում աշխարհին։ Նա զարմանալի անկեղծ ու անմիջական է, երբեք չի վարանում ընթերցողին հաղորդակից դարձնել իր ապրումներին։ Բանաստեղծի հոգին հաճախ է տագնապել անդեմ ու անանուն լռությունից։ Սակայն նա նորից տուն է դառնում իր մենակությունը, իր շուրջը ծովացած լռությունը ցրելու հույսով։

Ռազմիկ Դավոյան-բանաստեղծին հաջողվել է ստեղծել միանգամյան կենդանի ու շոշափելի պատկերներ, քեզ թվում է, թե զգում ու տեսնում ես դրանք։ Ահա ինչպիսի պատկեր է ստեղծում նա երկնքի երկունքը ցույց տալու համար.

Երկինքն արևի պայծառությունը
Կորցնելու համար,
Լալիս է հուզված։

Ռազմիկ Դավոյանը ահա այսպես է բառը դարձնում զգացմունք։ Մի առիթով նա գրել է,- ամենակարևորը ինձ համար այն է, որ անդավաճան մնամ իմ կոչմանը, սուտ չգրեմ, որ դուք չհավատաք: Մենք Ռազմիկ Դավոյան բանաստեղծին ու մարդուն հավատում ենք անվերապահ։ Այդ հավատը նա վաստակել է ութսուն տարիների ընթացքում։ Կրկին շնորհավոր սիրելի բանաստեղծ։

Ռուզան Առաքելյան

«Համազգայինի» երևանյան գրասենյակի կողմից

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company