ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Կուսակցական դպրոցի կարեւորութիւնը

06 Հուլիս 2020
Դաշնակցութիւնը հայութեան անշօշափելի ուժերուն զարգացման, առողջութեան նուիրուած կուսակցութիւն մըն է գերազանցօրէն: Այս պատճառով ալ ան ոչ միայն ռումբ նետեր է, այլեւ գիրք գրեր է, կարդացեր է: Կառուցեր է զինարաններ, բայց չէ մոռցեր դպրոցը. զէնք է փոխադրեր, բայց գիրքը միասին է տարեր, մարտիկներ է կազմեր, բայց նաեւ մտաւորականներ, հերոսներ է տուեր եւ անոնց շարքին հերարձակ, գաղափարապաշտ հսկաներ մտքի ու մշակոյթի դաշտերէն ներս:

Գուրգէն Մխիթարեան


Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան լուսաւոր եւ պողպատեայ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄՊԻՈՆէն, ՀՅԴ հիմնադրութեան 130ամեակին առիթով ինքնասրբագրումի, ինքնաքննադատութեան եւ հաշուետուութեան շրջածիրէն մեկնելով, կը կատարենք կարգ մը խորհրդածութիւններ:

2020 թուականին համաշխարհային փոփոխութիւններու լոյսին տակ, մանաւանդ ապագաղափարայնութեան ա՛յս դարուն, անհրաժեշտ է կուսակցութեան մարտավարութեան եւ ռազմավարութեան վերանայում: Հաւաքական կամքով պայքարը շարունակելու վճռականութեամբ կը շեշտուի կուսակցական դպրոցի կարեւորութիւնը:

Կուսակցական դպրոցի կարիքը կամ պահանջը կը զգացուի հիմնական երկու պարագային`

ա) գաղափարական անկումի մը հետեւանքով,
բ) առողջ սերնդափոխութեան եւ մարդուժի պատրաստութեան նպատակով:
«Կուսակցական դպրոց» հասկացութիւնը բացարձակապէս օտար չէ ՀՅԴին համար: Յաճախ այս միտքը առաջ մղուած եւ իրագործուած է: Այդ պատճառով էր, որ անկրկնելի ընկեր Սերժ Թովմասեանը «Պարսկաստանի խորքից» 1969 թուականին կը մեկնի Պէյրութ` ՀՅԴ կուսակցական դպրոցի դասընթացքներուն հետեւելու համար:

«Դպրոց» բառը հին յունարէնի մէջ (σχολή, σχολά) «ժամանց, ուսումնական պարապմունք, դպրոց» բացատրութիւնը ունի, որ կրթական հաստատութիւն մըն է ընդհանուր կրթութիւն ստանալու համար: Լայն իմաստով` բառը կրնայ օգտագործուիլ որեւէ կրթական հաստատութեան անուանումին հետ, ինչպէս՝ երաժշտական դպրոց, գեղարուեստական դպրոց, մարզական դպրոց, զինուորական դպրոց, մարտարուեստի դպրոց եւ այլն:

Կուսակցական դպրոցը կուսակցական անձնակազմ (քատր) պատրաստելու նպատակով ծնունդ կ’առնէ:
Կուսակցական դպրոցը կուսակցական ղեկավար մարմիններու եւ փորձառու կազմեր պատրաստելու բարձրագոյն ուսումնական հաստատութիւն պէտք է հասկնալ: Կուսակցական դպրոցը, ըստ կարիքի, պէտք է ունենայ քանի մը բաժին, օրինակ՝ 2 բաժանմունք՝ բարձրագոյն կրթութիւն ունեցողներու եւ միջնակարգ կրթութիւն ունեցողներու:

Շատեր անմիջապէս կրնան հարց տալ, թէ ինչ կը նշանակէ այս, ինչ նպատակի կը ծառայէ, ինչ խնդիր կը լուծէ, երբ մենք ունինք մեր պատանեկան միութիւնները` իբրեւ «նախակրթարաններ», երիտասարդականները՝ իբրեւ «երկրորդականներ», իսկ ուսանողական միութիւնները՝ բնականաբար իբրեւ «համալսարաններ»:

Կուսակցական դպրոցը կուսակցութեան կայացման եւ առողջ սերնդափոխութեան գրաւականն է:

Մեկնելով ՀՅԴ կուսակցութեան նպատակներէն, տեսլականի ամբողջական ներուժէն ու միջազգային կարողականութենէն` դպրոցի գաղափարը եւ համակարգը կը ծառայեն պատրաստելու 21րդ դարու գիտելիքներով, արհեստագիտութեամբ ու նորարարութիւններով օժտուած վերաորակաւորուած կուսակցականը, կուսակցական վեհ գաղափարի կրթութեամբ, ազգային ու կուսակցական արժէքներու խոր իմացութեամբ եւ առողջ մտածելու ու գործելու հմուտ շարքայինը:

Ան կու գայ այնպիսի ժամանակաշրջանին, երբ օրըստօրէ աւելի սուր կերպով կը շեշտուի գաղափարայնութեան բացակայութիւնը հասարակութեան մէջ, ընկերութեան մէջ նիւթապաշտական հակումները մեծ չափերու կը սկսին հասնիլ, անձնազոհութեան, հերոսութեան եւ հայրենասիրութեան սկզբունքները երկրորդ, երրորդ գիծ կը նետուին մարդոց արժեհամակարգին մէջ:

Դպրոցի ծրագրին մէջ անհրաժեշտ է, որ ընդգրկուին ու դասաւանդուին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան պատմութիւնը ամբողջութեամբ՝ կանոնագիրը, ծրագիրը իր էութեամբ ու խորքով, ՀՅԴ գաղափարաբանութեան հիմունքները, կազմակերպական եւ ժողովական կանոնները, կուսակցական կառոյցը, ագգային-ազատագրական շարժումը, կուսակցութեան ռազմավարութիւնը եւ ընթացիկ քաղաքականութիւնը, քաղաքական նիւթեր, Հայ դատը եւ այլ նիւթեր:

Հաւատաւոր պատասխանատուներու շունչին տակ անհրաժեշտ է պատրաստել բարձրորակ ու գիտակից կուսակցական շարքայինը, որ ստացած ըլլայ գաղափարական-կուսակցական ընդհանուր դաստիարակութիւն:

Հոն կիրարկուին դաստիարակչական բծախնդիր ու սերտուած ծրագիրներ՝ ՀՅ Դաշնակցութեան պատմութեանն ու գաղափարական արժէքներուն ոչ թէ ծանօթանալու, այլ իւրացնելու համար:

Ամէն ջանք գործի լծել` անոնց միտքն ու հոգին դարբնելու այն ոգիով ու սկզբունքներով, որոնք կ’ամրապնդեն դաշնակցական գաղափարապաշտութիւնը, կը պատրաստեն այն գաղափարապաշտը, որ կը ձգտի հասնելու աւելի բարձրագոյն իտէալներու կամ շօշափելի տուեալներու, որ կը սիրէ մտքով եւ հոգիով յածիլ այնպիսի բնագաւառներու մէջ, որոնք հեռու են նիւթեղէն իրականութենէ:

Օգտագործել արդիական ամէն տեսակի մեթոտները, որոնց ազդեցութեան տակ կուսակցական շարքայինները դառնան գաղափարի նուիրեալներ եւ Հայ դատի զինուորեալներ` հեռու անհատապաշտութիւնէ:

Այս բոլորը մասնագիտական պատրաստուածութեամբ, նախանձախնդրութեամբ, մանաւանդ կամքով եւ հաւատքով իրենց շինիչ արդիւնքը պիտի տան անկասկած: Այդտեղ լուրջ հետեւողականութեամբ, բարձրագոյն աստիճանի նուիրուածութեամբ ու լուրջ մօտեցումով կարելի պիտի ըլլայ խորանալ հոն տեղ գտած գաղափարներուն մէջ, եւ անոնցմով գեզինուած`դաշնակցականները պիտի դառնան մէկական երաշխիք ՀՅ Դաշնակցութեան ուժին ամրապնդման եւ հայ ժողովուրդի ամբողջական նպատակներու իրականացման:

Աւօ Գաթրճեան

«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company