ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հաղորդագրութիւն

Հաղորդագրութիւն․ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կատարեց 2020-ի իր երրորդ առցանց լիագումարը

20 Հուլիս 2020 ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութիւնը ուրբաթ, 17 յուլիսին կատարեց 2020-ի իր երրորդ առցանց լիագումարը` օրակարգի վրայ ունենալով միութեան քառամեայ ծրագիրները «Քորոնա»-ի արտակարգ դրութեան պայմաններուն պատշաճեցնելու անհրաժեշտութիւնը:

Լիագումարին սկիզբը Կեդրոնական վարչութիւնը մտահոգութեամբ անդրադարձաւ վերջին օրերուն Հայաստանի սահմանային գիւղերուն դէմ կատարուած ազրպէյճանական յարձակումներուն եւ ՀՄԸՄ-ի Հայաստանի կառոյցին` ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ին թելադրեց սերտել կարելիութիւնը սահմանային վնասուած գիւղերու պատանիներուն համար ամառնային ճամբար մը կազմակերպելու` յարգելով Հայաստանի առողջապահութեան նախարարութեան կողմէ ճշդուած բոլոր պայմանները:

Ապա, օրակարգի քննարկման կէտերուն անցնելով, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութիւնը ընդհանուր արժեւորումը կատարեց «Քորոնա»-ի համաճարակի օրերուն միութեան կատարած աշխատանքներուն.

Ա.- Ազգային մարմիններու կողքին` համայնքներու մէջ մասնակցութիւն խնամատարական եւ նախազգուշական աշխատանքներու:

Բ.- Հայաստանի եւ Լիբանանի մէջ 1400 ընտանիքներու նպաստաբաշխումի աշխատանքներու կազմակերպում:

Գ.- Միութենական առցանց աշխատանքներու իրականացում:

Կեդրոնական վարչութիւնը նկատել տուաւ, որ ակմբային աշխատանքներուն առցանց հարթակին փոխադրութիւնը ծառայեց իր նպատակին` ապահովելով միութեան աշխատանքներուն շարունակականութիւնը եւ անդամներուն կապուածութիւնը` իրարու եւ ազգային-միութենական կեանքին:

Կեդրոնական վարչութիւնը հաստատեց, որ առցանց աշխատանքները չեն կրնար ամբողջովին փոխարինել միութենական կազմակերպական աշխատանքները, սակայն մինչեւ արտակարգ իրավիճակի յաղթահարում` առցանց գործունէութիւնը կը հանդիսանայ աշխատանքի գլխաւոր միջոցը սկաուտական, մարզական եւ վարչական գործունէութեան համար: Այս ուղղութեամբ Կեդրոնական վարչութեան յանձնախումբերը արդէն իսկ կը մշակեն յատուկ ծրագիրներ, որոնք յառաջիկայ օրերուն պիտի բիւրեղանան երեք կարեւոր նախաձեռնութիւններով.-

– Համա-ՀՄԸՄ-ական խմբապետական առցանց համագումար` 25 յուլիս 2020-ին: Համագումարը երեք հանգրուանով պիտի կատարուի` առցանց հարթակով, իսկ պաշտօնական բացումը ուղղակի պիտի սփռուի միութեան Դիմատետրի էջով:

– Շրջանային եւ մեկուսի շրջաններու տեղեկատուական արհեստագիտութեան մասնագէտներու առցանց հանդիպում` 26 յուլիս 2020-ին: Համագումարը պիտի անդրադառնայ վերջին շրջանին միութեան վարչական աշխատանքներուն մէջ ներմուծուած արհեստագիտական նորութիւններուն եւ յառաջիկային զանոնք աւելի եւս կատարելագործելու ծրագիրներուն:

– Համա-ՀՄԸՄ-ական մարզական պատասխանատուներու առցանց համագումար` հոկտեմբեր 2020-ին: Համագումարը պիտի ծառայէ մարզիչներու եւ մարզական պատասխանատուներու վերաորակաւորման աշխատանքին:

Կեդրոնական վարչութիւնը այս առիթով սերտեց ՀՄԸՄ-ի միջդիւանական խորհրդաժողովի եւ Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերու կազմակերպման կարելիութիւնները: Ապա քննեց աշխատանքային ծրագիրները 2019-2023 քառամեակին համար իր յառաջացուցած հետեւեալ յանձնախումբերուն եւ աշխատանքային խմբակներուն.- սկաուտական (Արարատեան կարգի, սկաուտական գիրքերու եւ առցանց ֆորումի ստեղծման խմբակներով), մարզական (Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերու եւ առցանց խաղերու ծրագրաւորումի խմբակներով), կազմակերպական, քարոզչական, երիտասարդական, «Վարդգէս Տէր Կարապետեան» թանգարանի, «Մարզիկ» պաշտօնաթերթի, տեղեկատուական արհեստագիտութեան, տնտեսական եւ եկամտաբեր հիմնադրամի (Endowment Fund):

Կեդրոնական վարչութիւնը քննարկեց նաեւ միութեան աշխարհասփիւռ 111 մասնաճիւղերուն ներկայ իրավիճակը եւ գոհունակութեամբ հաստատեց ներկայ դժուարին պայմաններուն մէջ ՀՄԸՄ-ական երեք նոր կեդրոններու ստեղծման քայլը` Փարիզի, Ալմելոյի եւ Արմաւիրի մէջ: Ալմելոյի (Նետերլանտներ` Հոլանտա) եւ Արմաւիրի (Հայաստան) կեդրոններուն շինարարական կառուցումները ընթացք առած են արդէն, իսկ Փարիզի մարզաւանին աշխատանքները կը սկսին համաճարակի ալիքի մեղմացման հետ:

Կեդրոնական վարչութիւնը գնահատեց միութենական երիտասարդական ուղեգիծի մը մշակման ճիգը, որ պիտի ծառայէ երիտասարդ տարրերու ՀՄԸՄ-ի մէջ աւելի աշխուժ ներկայութեան եւ գործունէութեան նոր մարզերու ծաւալման:

Առցանց լիագումարը նշեց, որ 2020-ը կը զուգադիպի միութեան «Մարզիկ» պաշտօնաթերթի հրատարակութեան 40-ամեակին եւ, առ այդ, որոշեց 40-ամեակի յիշատակումները սկսիլ յառաջիկայ հոկտեմբերին եւ երկարել մինչեւ 2021-ի հոկտեմբեր, այս առիթով հրապարակելով թերթին ամբողջական հաւաքածոյին` 415 թիւերուն թուայնացած տարբերակը: Լիագումարը նաեւ որոշեց շարունակել «Մարզիկ»-ի բոլոր նիւթերը ներկայացնել միութեան կայքէջով, սակայն յանձնարարեց նաեւ պատրաստել թերթին հրատարակելի օրինակները: Լիագումարը ընդգծեց նաեւ միութեան թանգարանը արդիականացնելու անհրաժեշտութիւնը եւ 2022-ին` թանգարանին հիմնադրութեան 35-ամեակը պատշաճ կերպով նշելու գաղափարը:

Վերջապէս, առցանց լիագումարը անդրադարձաւ «Քորոնա»-ի պատճառով համաշխարհային տնտեսութեան վատ պայմաններուն միութեան վրայ ունենալիք հետեւանքներուն եւ որոշեց ստեղծել տնտեսական յատուկ ֆոնտ մը, ըստ կարիքի եւ կարելիութեան` նեցուկ կանգնելու համար տագնապահար շրջաններու բնականոն գործունէութեան ապահովման:

ՀՄԸՄ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company