ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քաղաքական վերլուծություն

«Օրինական պահանջի» ապօրինությունը

22 Հուլիս 2020 Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու աշխարհով մեկ համազգային համախմբման իրական օրինակները լավ առիթ էին երկրի ներսում համերաշխություն և օրինականության վրա հիմնված հանրային ըմբռնում ձևավորելու համար: Ցավալիորեն, իշխանությունը հերթական անգամ բաց է թողնում այս հնարավորությունը: Բավական էր մի քանի օրվա հարաբերական անդորրը, երբ դարձյալ գործի դրվեց ներքին լարվածություն առաջացնող իշխանական վարքագիծը: Տվյալ դեպքում խոսքս ոստիկանության ու տարբեր տեսչական մարմինների՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման անվան տակ իրականացվող այնպիսի գործողությունների մասին է, որոնք ոչ միայն չեն նպաստում համավարակի դեմ արդյունավետ պայքարին, այլ նաև ոտնահարում են մարդու արժանապատվությունը։

Իշխանության այս ներկայացուցիչների օգտագործած բառապաշարը, ֆիզիկական ուժի չհիմնավորված գործադրումը (գետնին պառկեցնելը, բերման ենթարկելը, ձեռնաշղթաներ հագցնելը, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով տնտեսվարող սուբյեկտի գործունեության` թեկուզ ժամանակավոր դադարեցումը) և վարչական տուգանքների կիրառումը հաճախ կապ չունեն օրինականության հետ: Դիտարկենք դիմակ կրելու, այսպես կոչված, «օրինական պահանջը»՝ հատկապես ամառվա այս շոգ ժամանակաշրջանում:

Առաջանում են հարցեր.

1.այդ ո՞ր օրենքով է նման պահանջ և պարտադրանք սահմանված: Պարետի որոշումը որպես օրենքի պահանջ ներկայացնելը իրավական առումով անթույլատրելի է (գրառման ծավալի պատճառով չեմ ներկայացնում իրավական մանրամասնությունները): Այն լավագույն դեպքում կարող է որպես ուղեցույց կամ գրավոր խորհրդատվություն համարվել: Ընդ որում, դրանց մի մասն էլ տրամաբանության հետ ակնհայտ խնդիրներ ունի: Օրինակ` բաց տարածքում, երբ շրջապատում չկան այլ մարդիկ, բայց պահանջվում է դիմակ կրել, հեռուստատաղավարում, երբ լրագրողն աշխատում է մենակ, կամ անհրաժեշտ հեռավարությունը պահպանելով՝ պահանջվում է դիմակ կրել, պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը պատշաճորեն կրում է դիմակը և այլն:

2.ո՞վ և ո՞ր մարմինն է իրավասու մեկնաբանել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներն ու պահանջները: Մասնավորապես` ոստիկանը ո՞ր դեպքերում և ի՞նչ հիմքերով իրավունք ունի հայտարարելու` «անձը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին»: Դրա հիման վրա էլ կիրառվում են ֆիզիկական ուժ և/կամ հատուկ միջոցներ, որոնք մեծ հաշվով ո՛չ համաչափ են, ո՛չ էլ իրավաչափ: Բացի այդ` մարդիկ զանգվածաբար տուգանվում են դիմակ չկրելու համար, որը ոչ միայն անօրինական է, այլ նաև անտրամաբանական: Մասնավորապես` հակահամաճարակային երեք պահանջներից՝ ախտահանիչ նյութերի օգտագործում, նվազագույն հեռավորություն և դիմակ կրելու պահանջ, տուգանք է կիրառվում միայն դիմակ չկրելու համար: Ինչ է` մյուս պահանջները պահպանելը կարևոր չե՞ն, թե՞ այլ նպատակներ կան: Իշխանությունը ձախողեց համավարակի դեմ համակարգային պայքարը, այդ թվում՝ առավել հստակ կանխարգելիչ միջոցառումների նախատեսումն ու գործադրումը և հիվանդանոցային պայմանների համապատասխանեցումը: Արդյունքում` արձանագրվում են հարյուրավոր մահեր: Մինչդեռ իշխանությունը դիմակ կրելու պահանջը դարձրել է հակահամաճարակային հիմնական միջոցառում՝ հարկի-անհարկի մեղավոր հռչակելով քաղաքացուն:

3.ո՞վ է պատասխանատվություն կրում քաղաքացուն և իրավաբանական անձին հասցվող վնասի (ներառյալ մարդկանց առողջությանը) համար, երբ պարզվի որ այս կամ այն գործողությունն ապօրինի է եղել: Այսինքն` ֆինանսական փոխհատուցումը տրվում է հանրային փողերից՝ պետական կամ համայնքային բյուջեից, իսկ անպատասխանատու անձը շարունակելո՞ւ է իր անպատասխանատու գործունեությունը:

4.կա՞ որևէ հաշվարկ-հիմնավորում, թե մարդկանց իրավունքների զանգվածային և անտրամաբանական խախտումների վերացումն ինչ ֆինանսական բեռ է դառնալու պետության և անձանց համար (ներառյալ բաց թողնված օգուտները), և ի՞նչ ծավալների են հասնելու երկրի իրավական անվտանգությանը հասցվող վնասները:

Թեև հարցերը շատ են, բայց, դադարեցնելով դրանց թվարկումը, դիմում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ վերաբերմունք ցույց տալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված` իշխանությունների այս անպատասխանատու վարքագծին, այդ թվում՝ վիճարկել դրանց կեղծ իրավական տեսք հաղորդած «նորմատիվ իրավական» ակտերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սա բոլորիս խնդիրն է։ Այս տեսակետը քննադատողները պետք է իմանան, որ անհանգստությունս բացարձակ չի վերաբերում կորոնավիրուսի դեմ իրական պայքարին։ Ընդհակառակը` պատասխանատուները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ ոչ թե ապօրինի գործողություններն են կասեցնելու համավարակը, այլ միայն օրինականության վրա հիմնված և քաղաքացիների կողմից ըմբռնումով ու ամբողջությամբ ընկալվող սահմանափակումների գործադրումն ու պատկան մարմինների պատասխանատու վարքագիծը։

Այնպես որ` օրինապաշտ և այս տեսակետը կիսող քաղաքացիներին ու փաստաբանական համայնքին կոչ եմ անում միանալ այս պահանջին՝ վերադարձնել համավարակի դեմ պայքարը օրինականության շրջանակներ։

Սա բոլորիս է անհրաժեշտ։

Արծվիկ Մինասյան
Իրավաբան, տնտեսագիտության թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀամաՀՄԸՄական 13րդ Բանակումը Ընթացք Առա

Ուրբաթ, 24 Յուլիսի երեկոյեան, Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավա

25 Հուլիս 2026
Հայ պատանդների ազատ արձակումը իրական խ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժ

25 Հուլիս 2026
Խանասորի Արշաւանքը՝ Հայութեան Պատժող Բ

Յուլիս 25-ը միայն տարեդարձ մը չի՛ խորհրդանշեր, այլ անկիւնադարձ մը, որ կը վերակ

25 Հուլիս 2026
Խմբագրական. Լիզպոնի Պատգամներուն Դէմ Բ

Լիզպոնի գործողութիւնը, յեղափոխական աւանդներու վերադարձի կարգախօսով իրականացուա

25 Հուլիս 2026
Իշխանությունները փորձում են ծնկի բերել

Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքակ

24 Հուլիս 2026
ԹՐԻՓՓ՝ Միգապատ Ճամբան

Շփումներն ու հանդիպումները աւելի յաճախականութեամբ կը շարունակուին եւ ըստ Հ․Հ․

24 Հուլիս 2026
Պայքարը խորհրդարանում պետք է շարունակե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցազր

24 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն օրերը կը շարունակուին Հայաստանի մէջ, ու

23 Հուլիս 2026
Տեղի ունեցաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕ նախաձեռնութեամ

23 Հուլիս 2026
Ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հա

23 Հուլիս 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժող

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի

23 Հուլիս 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգ

Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը,

23 Հուլիս 2026
Քնեսէթի իսկական դերը ներկայ խաղին մէջ

Յուլիս 6, 2026 թուակիր իմ յօդուածով («Ռէալփոլիթիքը Իր Իսկական Դիմագծով») հարցա

23 Հուլիս 2026
«Հայ Մարզիկի Օր»-ուան Առիթով Արցախի Մա

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան քարոզչական յաձնախումբին կազմակերպութեամբ եւ Համա-

22 Հուլիս 2026
«Թաւշեայ» թալանչիները…

Հայաստանի յետընտրական շրջանից սկսեալ ամենօրեայ լուրեր տարածւեցին առ այն, որ նի

22 Հուլիս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հա

22 Հուլիս 2026
Դիմակայունութիւնը ընտրութիւն չէ

Մեր ժողովուրդը ապրում է ժամանակակից հայոց պատմութեան ամենածանր ժամանակաշրջաննե

22 Հուլիս 2026
Վերջապէս Միջազգային Արձագանգ Մը

Դատական եւ ապահովական համակարգերը իբեւ քաղաքական պայքարի միջոց օգտագործումը կը

22 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագո

Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագումարը Երեքշաբթի, 21 Յուլիսին, Երեւանի մէ

21 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պ

9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ պ

21 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company