ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը

25 Հուլիս 2020 Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկինի վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։ Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ մի քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։

Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․ դիցուք՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։ Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։

Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։ Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կրտուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։

Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։

Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել ներմուծման փոխարինման (Import-substitution) ծրագրերին: Ակնհայտ է, որ մենք միանգամից և ամբողջությամբ չենք կարող հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն կարող ենք և պետք է ուսումնասիրենք փոխադարձ առևտրաշրջառանությունը, նախանշենք այն ապրանքների շրջանակը, որոնք հնարավոր են արտադրել Հայաստանում։ Մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում են ավտոմեքենաների յուղեր, հագուստ, ցիտրուսներ, կտոր, սարքավորումներ և այլն։

Անշուշտ, Հայաստանում ցիտրուսներ չենք կարող արտադրել, սակայն պետական աջակցության ծրագրերի և ներկրման սահմանափակումների միջոցով հնարավորություն ունենք խրախուսել ավտոմեքենաների տեղական յուղերի, հագուստի և կտորի արտադրությունները։ Թուրքական ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ երկրներից նույնանման ապրանքների ներմուծման հնարավորությունները, որը կխորացնի նաև Հայաստանի ինտեգրացիոն կապերը։ Տնտեսական հեղափոխությունը նման ծրագրերով են իրականացվում։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ․ այս ծրագրերը ի վիճակի կլինենք կյանքի կոչել՝ միայն համահայկական ներուժը ներդնելու միջոցով։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company