ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Դուք ընդամենը վարձկան էիք

04 Օգոստոս 2020 «Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը: Այլանդակվում է ցինիկաբար, անդրդվելի, թքած ունենալով, թե՛ ներկայի, թե՛ սեփական անցյալի վրա: Գնահատականներիս հերթական առիթը Մաշտոցի պուրակից պատկերներն են, որոնց բախվեցի գլխիս անակնկալ իջած եռացող ջրի պես:

Այն, որ արդեն երկու տարի՝ ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ բարեփոխում խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ նոր Հայաստան չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը՝ ակնհայտ է:

Այս ամենն արվում է եհովայի վկայի համառությամբ և ամբարտավան մեծամտությամբ, պատմությունն ու իրողությունները երեսպաշտորեն խեղելով և դավադրաբար նենգափոխելով:

Միացրեք այս երկու տարիները դրվագներն ու մանրամասները և կտեսնեք, որ մեր տուն, մեր հասարակություն, մեր իրականություն բոլորովին այլ հանձնառությամբ էմիսարներ են մտել. երկրի ազգային դիմադրողականությունն ու արժեքային համակարգն է խաթարվում, իսկ հետո… հետոն արդեն հեշտ է և կանխատեսելի…

Այս նկարներում Մաշտոցի պուրակն է՝ 2012 և մեր օրեր:

Գրեթե ամեն օր, երեք ամիս՝ 2012թ. ձմռան ցուրտ օրերին Մաշտոցի պուրակում էի (ԱԺ պատգամավոր էի այն ժամանակ)՝ կանգնած ոստիկանների և ակտիվիստների միջև, կանգնած ակտիվիստների և բուլդոզերի միջև՝ կանխելու բախումը և քանդումը: Այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ այգին պիտի այգի մնա, որ քաղաքին հանրային կանաչ տարածք է հարկավոր, այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ ակտիվիստների պայքարը արդար է: Անգամ Վահան Հովհաննիսյանի հետ Կենտրոնի ոստիկանություն գնացինք՝ դուրս բերելու ակտիվիստների (հիշում եմ Վահրամ Սողոմոնյանին, Անահիտ Մանասերյանին …): Իհարկե, նրանք դուրս եկան ու, իբրև թե մեզ չնկատել-չբարևելով, շտապեցին Ազատությանը հարցազրույց տալ…

Այդ օրերին կազմակերպեցի ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Մասնակցում էին Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը, Սոնա Այվազյանը (Transparency International), բնապահպաններ… Քննարկեցինք, մեր մոտեցումները փոխանցեցինք: Հաջորդ օրը պուրակ այցելեց Սերժ Սարգսյանն ու Տարոն ջան սիրուն չի եզրակացությամբ ավարտվեց պուրակի կառուցապատումը. Քաղաքն ունեցավ գեղեցիկ մի պուրակ: Իսկ պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ…

Հիմա, պարզվում է իրավիճակ է փոխվել. ողջ պուրակը հիմնավոր կառուցապատվել է/առանց հանրային քննարկման/, ծածկվել ապագա սրճարաններով, կտրվել են ծառեր…

Եվ ու՞ր են բնապահպանները, ու՞ր են ակտիվիստները, ու՞ր են թմբուկով ու շուրջպարերով «պայքարը» թեժացնողները, քաղաքացիական հասարակությունը… Հայկո-Մկոներ, Արայիկ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Արմեն Հովհաննիսյան, Գոհար Հայրապետյան, Արթուր Ավթանդիլյան, Արմեն Հովհաննիսյան, Վահրամ Սողոմոնյան, Անահիտ Մանասերյան, Գայանե Մելքոմ, Արսեն Կարապետյան, Իզաբելլա Աբգարյան, Տիգրան Խզմալյան… չեմ հիշում բոլորի անունը…Ու՞ր եք… Ի դեպ, նույնիսկ որոշ երկրների դեսպաններ այցելեցին պուրակ…

Հիշու՞մ եք՝ Մենք ենք տերը մեր երկրի, Դեմ ենք օտարալեզու դպրոցին և էլի ՀԿ-ներ..

Մոտ երեք ամիս պայքարում էի նրանց հետ և հավատում նրանց, ինձ վրդովվեցնում էր, երբ ակտիվիստներին և ՀԿ-ներին գրանտակեր էին անվանում…

Հիմա, երբ «քաղաքացիական ակտիվիստների» լռությունը զզվելիորեն բացահայտ է և աղմկող, կեցվածքը՝ պատեհապաշտական, համոզումները՝ դիպվածական, կրկնակի ստանդարտներով և պատվերով…, չեմ կարող չեզրակացնել՝ դուք ընդամենը վարձկան էիք, պետականության հիմքերը թուլացնող վարձկաններ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company