ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երկիր եւ լինելութիւն

06 Օգոստոս 2020 Այսօր, նոր միայն կ՚ըզգանք ահագնութիւնը աղէտին։ Նոր միայն կ՚արթննանք և մենք մեզ -- անգամ մը ևս -- կը գտնենք սահմռկեցուցիչ իրականութեան առջև։ Հաստատուած իրողութիւն է, որ միշտ ալ կան և պիտի ըլլան դաւադիր ձեռքեր, որոնք այս սուրբ հողը պիտի վերածեն գեհենի։ Եւ այս մէկը՝ առաջին հերթին՝ երկրի ամենէն օրինապահ, ամենէն ստեղծագործ, ամենէն անօգնական քաղաքացիներու գոյութիւնը ճակատագրելով։ Անոնց գլխուն վրայէն` խաղալով այս անասնական խա՛ղը։ Միջին Արևելեան տարածաշրջանը քաոսի մէջ նետող մեծապետական շահերու դաժան սարդոստա՛յն մը ՝ որ իր ցանցերուն մէջ բռնած է կեանքը ամէնօրեայ մարդուն։ Կեանքը անո՛ր՝ որ տաժանագին աշխատանքով կը ջանայ ծայրը ծայրին բերել յաւերժօրէն անհամատեղելի այս գոյութենական գրաւը։ Կը ջանայ հոգա՛լ -- ինչպիսի՜ հերոսութեամբ -- իր ընտանիքի համեստ առօրեան, հոգալ իր զաւակներուն ներկան և ապագան, ապրիլ արժանավայել կեանքով։

Մասնագիտական երկար քննարկումներու բովէն պիտի անցնի հրէշային այս պայթիւնը հասնելու համար քաղաքական ճշգրիտ գնահատականի մը, եթէ անշուշտ իրավիճակը մինչ այդ աւելի չպղտորի և աւելի խուճապային չդառնայ։

Լիբանանը մեր հոգևոր խարիսխն է։ Մեր կեանքը պատուհասող ցեղասպանական նախճիրը մենք առաջին անգամ հոս է, որ պարտութեան մատնեցինք։ Հոս է, որ մեր սերունդները հասակ առին յստակ ինքնագիտակցութեամբ։ Հոս է, որ մեր ոտքերը դրինք հողին ու հաւատացինք, որ հակառակ բոլոր խոչընդոտներուն մենք պիտի կրնանք կերտել ապագան։ Ամէն այլ տեղ, Սփիւռքը կը ճնշէր մեր ուսերուն։ Ամէն այլ տեղ, մենք կ՚ապրէինք բարգաւաճութեամբ և վախով։ Հոգեպարար Ժողովրդավարութեամբ և վախով։ Անհուն երջանկաւէտութեամբ և վախով։ Լիբանանի ասպնջական հողին վրայ էր, որ մենք յաղթահարեցինք Սփիւռքի էութիւնը տնօրինող այդ վախի զգացումը։ Ապրի՛լ առանց վախի…Ասիկա հայրենախարիսխ մարդուն հարստութիւնն է և Լիբանանի հարազատ հողը մեր սերունդները օժտեց այդ հրաշալի հարստութեամբ, որուն համար մենք մինչև երկինք պարտական ենք այս փոքր, այս վիրաւոր, այս հպարտ հայրենիքին։

Բայց եկած են համաշխարհային արհաւիրքի այն օրերը, երբ գրեթէ ամէն երկիր կորսնցուցած է իր ինքնավստահութիւնը։ Աշխարհ կ՚ապրի պառակտուած իրականութեամբ։ Կ՚ապրի կասկածով, յուսախաբութեամբ, հիասթափութեամբ։ Եւ դժբախտաբար Լիբանանն ալ այսօր — և արդէն քանի՜տարիէ ի վեր — անմասն չէ քաոսային այս հոգեվիճակէն։ Մեծ մարտահրաւէրներ դիմագրաւելու ժամանակն է նաև Լիբանանի ժողովուրդին համար, որուն անքակտելի մասն է լիբանահայ մեր համայնքը։ Տասնամեակները ցոյց տուին, որ մեր ժողովուրդը տէրն է իր պարտաւորութիւններուն։ Վստահ եղէք, որ լիբանահայ կեանքի մեր ղեկավարութիւնը այս անգամ ևս պիտի գործէ պատմական պահու յստակ գիտակցութեամբ։ Ժամանակն է յիշելու բոլոր ժամանակներու մեր անզուգական ուսուցիչ Զօր. Դրոյի պարզ ու խիզախ բանաձևը…Երբ ծանր էին օրերը և կը հասնէր եզրափակման վճռական րոպէն, կը հնչէր իր խարազանող ձայնը՝ «Ոչ ամերիկացին, ոչ անգլիացին, ոչ ռուսը և ոչ թուրքը»…Մեր օրակարգը պիտի ճշտենք ՄԵՆՔ և ոչ՝ ուրիշը մեզի համար։

Ասիկա եղած է մեր արծուեբոյնը յատկանշող ուժականութիւնը։ Այս է իսկական քաղաքական իմաստութիւնը։ Եւ տարբեր պիտի չըլլայ պարագան նաև այսօր։

Այսօր աւերածութիւնները մաքրելու շտապ օգնութեան վայրկեանն է։ Մեր ազգային բոլոր կառոյցները — և առաջին հերթին՝ Դաշնակցութի՛ւնը – պիտի գլխաւորեն անհրաժեշտ զօրաշարժը և արագօրէն վերականգնեն մեր հաւաքական շէնքը։ Բայց նաև բոլորով պիտի պատրաստուինք վաղուան համար։ Լիբանանն ու Հայաստանը ճակատագրուած են ըլլալու փոխ-սնուցիչ պետականութիւններ։ Լիբանանը մեր ազգային լինելիութեան – ներառեալ՝ մեր անկախ պետականութեա՛ն — ռազմավարական բանալի կռուանն է։ Հայ անկախ պետականութիւնն ու անկախ Լիբանանը կոչուած են ցկեանս դաշնակիցներ ըլլալու։ Մենք կը գտնուինք այս բանալի առաքելութեան սկզբնական փուլին մէջ։ Մեծ գործ մը կ՚ըսպասէ մեզի և այդ գործին ճիշտ իմացաւորումն է, որ պիտի պայմանաւորէ այդ միասնական առաքելութեան պատմական ճանապարհը…


Կարօ Արմենեան
Յուլիս 5, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company