ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սեւրէն Մինչեւ Տաւուշ

08 Օգոստոս 2020 «Անկատար տենչեր ունենք դեռ շատ»
Վրէժ Արմէն

Սեւրը վկայ։
Անկատար տենչեր... Ահա հարիւր տարի է մեր տենչերը այդպէս ալ կը մնան անկատար։ Սեւրի դաշնագրի հարիւրամեա՛կը վկայ։

1920 օգոստոս 10ին Ֆրանսայի, իր յախճապակիներով աշխարհահռչակ, այդ քաղաքին մէջ ստորագրուած դաշնագիրը ի՛նք կը մնայ անկատար, կը մնայ որպէս չյարգուած խոստում,– խոստումնադրուժ աշխարհին կողմէ,– որպէս անվճա՛ր վճարագիր,– մեզի պարտական՝ նո՛յն այդ աշխարհին կողմէ։ Բայց նաեւ կը մնայ անժամանցելի,– անժամանցելի՝ շնորհիւ մեր գոյութեան, մեր՝ հայութեան վերապրումին ու գոյատեւումին։

Ահա այդ անժամանցելիութեա՛ն հարիւրամեակն է, որ կը նշենք այսօր։ Անժամանցելի է, որովհետեւ ողջ են պահանջատէրերը, ողջ են պահանջատէրերու զաւակները, ողջ են թոռներն ու ծոռերը։ Եւ եթէ կա՛յ պատգամ մը մեր այս նշումին մէջ՝ այդ ողջ մնա՛լն է, պահանջատէր մնա՛լն է։

Իսկ ի՞նչ կը նշանակէ ողջ ըլլալ։ Կը նշանակէ իբր հա՛յ ողջ ըլլալ։ Հա՛յ ըլլալ, հայ մնալ բոլոր աղէտներուն դէմ յանդիման։ Այսինքն՝ հայ ապրելու մեր մարդկային իրաւունքին տէր ըլլալ։ Սեփական հողերուն վրայ ապրելու։
Իբրեւ ուրոյն ազգ ապրելու։ Սեփական մշակոյթը կերտելու։ Սեւրը ուրիշ իմաստ չունի մեզի համար։ Այդ իրաւունքն է, որ անժամանցելի է, այնքան ատեն որ անոր տէր կանգնող կայ։

Սեւրը մեր տենչերը արտայայտող փաստաթուղթ մըն է, սակայն ո՞ր տենչերը։ Ոչ-կատարեալ փաստաթուղթ մըն է ան, մեր բոլոր տենչերը չէ՛, որ կ՚ընդգրկէ։ Ի վերջոյ եթէ աչք մը նետենք պատմութեան վրայ, եթէ նայինք, թէ հողային ի՛նչ տարածքներու վրայ կ՚ապրէր մեր ժողովուրդը Մեծ եղեռնէն առաջ՝ երկա՜ր դարեր, կ՚անդրադառնանք, թէ պատմական Հայաստանի ու հայաբնակ տարածքներու կէսէն ալ պակասն է ներառուած Սեւրի դաշնագրով ու նախագահ Ուիլսընի նախագիծով որոշուած Հայաստանի սահմաններուն մէջ, ներառեալ այդ թուականին արդէն իսկ գոյառած Հայաստանի Հանրապետութիւնը, որուն նոյնիսկ միայն մէկ մասն է ներկայ ՀՀն։

Կ՚արժէ այստեղ վկայակոչել մեծ հայորդիի մը խօսքը։ 1989ի Օգոստոսին բախտը ունեցեր էի հանդիպելու այդ օրերուն Իթագա (Նիւ Եորք նահանգ) հրաւիրուած հայրենի անուանի աստղագէտ ու գրող Գրիգոր Գուրզադեանի հետ։ Ան նախապէս այցելած էր Լոս Անճելըս եւ ելոյթ մը ունեցած հայ համայնքին առջեւ։ Իր հետ ունեցած իմ հարցազրոյցին ընթացքին (տես «Հորիզոն»ի Գրական յաւելուածը, 1989-11-20) ան ըսած է հետեւեալը.

– Իմ ելոյթը Լոս Անճելըսում, կարող էր դիտուել, սառը տրամաբանութեան տեսակէտից, որպէս զառանցանք եթէ չասեմ, յամենայն դէպս ոչ-բաւարար խելամիտ, բայց երբ տեսայ՝ դա ինչ արձագանգ ստեղծեց սրահում, հասարակութեան մէջ, ես մտածեցի, որ դա կարող է մեծացնել եւ ասել, որ հայ ժողովուրդի ուզածը սա՛ է. եթէ այս չափանիշով մօտենանք, որ ժողովուրդի ուզածը եւ մտածածը սա՛ է, ապա եկէք ապաւինենք [ժողովուրդի իմաստութեանը], որ ժողովուրդը աւելի ճիշտ է զգում եւ ճիշտ է հասկանում, եւ յարմարուենք ժողովուրդի զգացածին եւ ըստ այնմ փնտռենք՝ ո՛րն է աւելի ճիշտ ճանապարհը մեր նպատակին հասնելու համար։ Չգիտեմ ինչպէս, խորը համոզուած եմ, որ այս հարցը [այսինքն՝ Հայ դատը – ՎԱ] ի վերջոյ պիտի լուծուի։

Քարտէսը [այսինքն՝ Ուիլսընեան սահմաններով Հայաստանի քարտէսը – ՎԱ] ամբողջ ժամանակ ցուցադրւում էր, լուսարձակուած էր պաստառի վրայ։ Վերջին իմ խօսքերը մօտաւորապէս այսպէս էին՝ տայ Աստուած, որ մենք ապրենք այն օրը, որ քարտէսը իրա բնական չափով իջնէ հողի՛ վրայ։ Եւ եթէ, ասում եմ, այս քարտէսում կայ միայն մի տխուր բան, դա այն է, որ նրա սահմանից դուրս է ընկնում իմ տառապեալ ծնողների հայրենիքը՝ Սեբաստիան։ Բայց ես ուզում եմ ինքզինքս մխիթարել նրանով, որ այս քարտէսը դրուի հողի վրայ իր բնական չափով, ես ոտքով հասնեմ այս քարտէսի արեւմտեան սահմանին, բարձրանամ մի բարձր լեռ, այնտեղից գոնէ տեսնեմ իմ հօր եւ իմ մօր սարերը. դա պիտի լինի իմ ամենաերջանիկ պահը…»

Այո՛, ամենաերջանիկ պահը։ Այո՛, ժողովուրդին ուզածը։
Բայց Սեւրը մեզի համար միայն հողատարածք չէ, միայն քարտէս չէ՝ թէկուզ բնական չափերով։ Շատ աւելին է, պէ՛տք է ըլլայ՝ կատարեալ ըլլալու համար։

Մեր տունդարձի իրաւունքն է, հատուցում է, տնտեսական ու արհեստագիտական օժանդակութիւն է, երկիր կերտելու, վերակերտելու հնարաւորութիւն տալ է։ Եւ աւելի՛ն։

Տարածաշրջանի խաղաղութիւն է, հաշտութիւն է, դրացիներու գոյակցութիւն է, բնական համագործակցութիւն է, սահմաններու բացում է, արգելքներու վերացո՛ւմ է…

Անկատար տենչեր… այո դեռ կան շատ։
Բայց կայ նաեւ իրականութիւն մը։

Տենչերուն՝ երազին ու իրականութեան միջեւ կա՛յ նաեւ զգաստ ու արթուն մնալու պարտադրանքը, իւրաքանչիւրս՝ հայ բանակին զինուոր զգալու աներեր կամքը եւ սահմանները պաշտպանելու պարտաւորութիւնը՝ քաջ գիտակցելով, թէ «Բայց երանի՛ որ իւր ազգի ազատութեան կը զոհուի»…

Տաւո՛ւշը վկայ։

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company