ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞վ է պատրաստ խաղադաշտին տիրութիւն ընելու

14 Օգոստոս 2020 Անշուշտ կանուխ է դեռ որևէ վճռական դատողութեան համար լիբանանեան ճգնաժամի պատճառներու յստակացման խնդրով։ Կ՚իմանամ, որ լիբանանեան իշխանութիւններու մասնագիտական կառոյցները կը շարունակեն իրենց հետազօտութիւնները ապահովական մարզին մէջ հակառակ երկրի կառավարութեան հրաժարման փաստին։ Կը նշանակէ, թէ երկրի կառավարման համակարգը ամուր է և կը գործէ։ Պէտք է ողջունել այս երևոյթը և մաղթել յաջողութիւն միշտ ի մտի ունենալով, որ այս անգամ գործ ունինք շատ անսովոր չափերու հպատակող իրականութեան մը հետ։ 

Ուշագրաւ է այն իրողութիւնը, որ Արևմտեան լրատւութիւնը շարունակաբար կանգ կ՚առնէ «արկած»ի վարկածին վրայ որպէս ամենէն հաւանականը եզրայանգումներուն։ Ոչ ոք կ՚ուզէ խօսիլ տարածաշրջանի քաղաքական բեմի կնճիռներէն բխող քաղաքական հաւանականութիւններուն մասին։ «Սուտ խենթ» ձևանալու հսկայ թեքո՛ւմ մը կը նկատեմ լրատու ալիքներուն կողմէ, որոնք ընդհանրապէս սովոր են կասկածանքով նայելու Միջին Արևելքի իրադարձութիւններուն, բայց այս անգամ կը լռեն...(Ի՞նչ եղաւ, տղանե՛ր։ Ինչո՞ւ յանկարծ կորսնցուցիք ձեր սովորական հարցասիրութիւնը...)

Փաստը այն է, որ երբ Լիբանանի պէս երկիրը ֆիզիքապէս փուլ կու գայ և կ՚իյնայ քաղաքական աննախընթաց քաոսի մը մէջ և երբ կը փոշիանան անոր տուներն ու ենթակառոյցները, տարածաշրջանի կեանքը տնօրինող ուժերու ռազմավարական քարտէզներն են, որոնք անպայման գլխիվայր կը շրջուին։ Եւ անկախ այն բանէն, թէ «արկած»ի վարկածը կ՚ընդունինք թէ ոչ, մեր անմիջական խնդիրն է այլևս որոշել, թէ որո՞նք են շահագրգռբւած կողմերը այս անկայուն դաշտին մէջ։ Ո՞վ ինչ կը շահի և ի՞նչ կը կորսնցնէ Լիբանանի ազգային այս աղէտէն։ Եւ պէտք է անպայման հարց տալ, թէ ի՞նչ է հաւանականութիւնը ներքին կամ արտաքին շահերէ դրդուած ահաբեկչական արարքի մը, որ ուղղուած է Աստուած գիտէ, թէ որո՞ւն դէմ։

«Դաւադրական մտածողութենէ» հեռու մնալու անհրաժեշտութիւնը լաւ կ՚ըմբռնեմ։ Համաձայն եմ, որ այդ կարգապահութիւնը մշտապէս պահպանուի մեր քննարկումներուն մէջ։ Համաձայն չեմ սակայն, որ ահաբեկչութեան վարկածը դուրս պահուի մեր քննարկումներէն։ Աւելի՛ն։ Կը հաւատամ, որ ահաբեկչականը ամենէն հաւանական վարկածն է, երբ երկիրը շրջապատուած է Թուրքիոյ և Իսրայէլի պէս պետականութիւններով։ Ոչ միայն շրջապատուած, այլ շատ մը ձևերով ինկա՛ծ՝ տարածաշրջանի ֆաշիստ ուժերու ագցանին մէջ։

Այլ յօդուածներով, մատնանշած եմ անցեալին, որ խոշոր խաղ մը կը շարունակէ դիմագծուիլ տարածաշրջանին մէջ առճակատումներու բազմազան փուլերով։ 

Իրանի, Իրաքի և Սուրիոյ տարածքներով բնորոշուող «շիիզմի պատ»ը, որ ղեկավարուած է Իրանի կողմէ և որուն ետին կը գտնուի Մոսկուա և զոր փուլ բերելու յաւակնութեամբ ձևաւորուեցան նախ Իրաքի և ապա Սուրիոյ պատերազմները, առանցքը կը կազմէ տարածաշրջանային այս խոշոր խաղին։ Այն որ այս մեծ գործողութեան ետին կը գտնուէին ԱՄՆ-ի իրերայաջորդ կառավարութիւնները (և անշուշտ՝ Արևմտեան Զինակցութի՛ւնը) և անոր մէջ դերեր վերապահուած էին Թուրքիոյ, Սէուտական Արաբիոյ, Քաթարի, այլ արաբական երկիրներու, բայց մանաւանդ Իսրայէլի, անուրանալի փաստ է այլևս։

Լուծարքի ենթարկել շիիզմի տիրապետող բերդը ընդհանուր առաջնահերթութիւն էր, որ մնաց անիրագործելի։ Փաստ է նաև այն, որ ցարդ ձախողած է ԱՄՆ-ի գրաւը այս առճակատման մէջ։ Արևմուտք պատրաստ չէր Միջին Արևելեան մեղուափեթակի բարդութիւններուն։ Իսլամ ծայրայեղականութիւն, քրտական խճանկարի ներքին հակասութիւններ, շիիզմի բոյներու կենսունակութիւնը սիւննի բերդերէն ներս, Պաղեստինեան հանգոյցի յամառ դիմադրականութիւնը, առաւել՝ Իրաքի, Սուրիոյ, Յորդանանի և առհասարակ Արաբական աշխարհի էթնիկ շահերու ներքին հիւսքերը, որոնք լայնօրէն անհնարին դարձուցին Արևմուտքի կողմէ ազդու և համակարգուած ռազմավարութեան մը կիրարկումը։ ԱՄՆ մխրճուեցաւ շրջանի այս քաոսին մէջ առանց կարենալ զայն կառավարելու։ Փոխարէնը անհակակշռելի դարձան թուրք ծաւալապաշտ քաղաքականութեան բերած բարդութիւնները։Այսօր ևս Արևմուտք (և Ռուսաստա՛ն) ի վիճակի չեն կողմնորոշուելու, թէ ի՞նչ կը ներկայացնեն Թուրքիա և իր արբանեակը՝ Ազրպէյճան տարածաշրջանի բեմին վրայ։ Նոյնը պէտք է ըսել Իսրայէլի մասին։

Այս շատ հպանցիկ թւումը գործօններու պէտք է օգնէ մեզի Լիբանանի տագնապին բնոյթը ճիշտ հասկնալու։ Ասիկա դեռ սկիզբն է բարդ և վտանգաւոր գործընթացի մը, որուն վաղուան զարգացումներուն մէջ կարևոր գործօններ են ըլլալու Թուրքիա, Իրան և Իսրայէլ։ Լիովին հաւանական է և օրինաչափ և ակնկալելի, որ շիիզմի վերոյիշեալ պատը փուլ բերելու իրենց ճիգին մէջ ձախողած ուժերը այնուամենայնիւ խնդիր դնեն ամէն գնով ապահովելու իրենց «ոտքի տեղ»ը Լիբանանի մէջ և այդ կռուանը ամրացնելու… Այսինքն՝անգամ ևս խարսխուելու «շիիզմի պատ»ին ամենէն արևմտեան կէտին վրայ և Լիբանանի ոսկեայ դիրքը Արևելեան Միջերկրականի մէջ չզիջելու Իրանին, շիիզմի ճակատին և Մոսկուայի… Պէտք է ընդունիլ, որ շարքէ դուրս բերել Պէյրութի կենսական պորտակապը՝ իր նաւահանգիստը լիովին կը զետեղուի այս քաղաքականութեան տրամաբանութեան մէջ։ 

Պէտք չէ զարմանալ նաև, որ այս բազմակողմանի մարտահրաւէրին դիմաց զանազան շահեր — որոնք այլապէս բնական դաշնակիցի դիրքերուն վրայ կը գտնուին իրարու հետ (իմա՝ ԱՄՆ, Եւրոպա, Թուրքիա, Իսրայէլ) — այժմ դաժան մրցման մէջ գտնուին ԻՐԱՐՈՒ ՀԵՏ մէկզմէկու վրայ առաւելութիւն շահելու փութկոտութեամբ…(Պարզ է, որ Լիբանանը այն մրցանակն է, որ անոնք պիտի չվստահին մէկզմէկու։) Իսկ բոլորին հասարակաց թիրախը Լիբանանի քաղաքական դաշտն է, որմէ անոնք — ազդեցութիւն հաստատելու առումով — կ՚ուզեն վերցնել առիւծի իրենց բաժինը …Չմոռնա՛լ՝ որ բնական դաշնակիցներու դաշինքը Լիբանանի նկատմամբ էապէս խախուտ է և անոնց ռազմավարական շահերը՝ լայնօրէն հակասակա՛ն։ Եւ ասիկա այն ժամն է, երբ «բնական դաշնակից»ներէն ամէն մէկը իր թիկունքը — և ապագա՛ն — ապահովելու խնդիր ունի այսօր։ Եւ այդ մէկը՝ անխուսափելիօրէն պիտի փորձէ ընել Լիբանանի գերիշխանութեան հաշւոյն։ 

Մէկ բան յստակ է։ Նկատի առնելով վերոյիշեալը, Լիբանանի մէջ նոր և կայուն կառավարութիւն ձևաւորելու գործը առայժմ կապուած է լուրջ դժուարութիւններու հետ։ Բայց կայ նաև «լիբանանեան րոպէ»ն։ Լիբանան պիտի անպայման յաղթահարէ իր միասնականութեան առջև ծառացող խոչընդոտները։ Ինչպէս միշտ, Լիբանան պիտի վերագտնէ ողջմտութեան իր աւանդական բանալին և յաջողապէս հիասթափեցնէ իր այս արտաքին խնամախօսները…Եւ լիբանահայ ղեկավարութիւնն ու ժողովուրդը անպայման մաս պիտի կազմեն վերելքի այդ մեծ գործին։

Կը վերադառնանք Միջին Արևելեան բեմի դասական չափորոշիչին։ Ո՞վ է պատրաստ իր բոլոր ուժականութիւններով կռիւ մղելու այս ռազմաբեմին վրայ այսօր։ Ո՞վ է պատրաստ այս խաղադաշտին անկեղծօրէն և անվերապահօրէն տիրութիւն ընելու։ Ա՞ՄՆ, Ռուսաստա՞ն, Իրա՞ն, Թուրքիա՞, Իսրայէ՞լ, Չինաստա՞ն…թէ առաջին հերթին՝ Լիբանանի ժողովուրդը՝ ի՛նք իր ձեռքերուն մէջ հաւաքելով իր լինելիութեան բանալիները և պայծառատեսութեամբ կերտելով իր ապագան։ Ո՞վ է իսկական տէրը այս բազմաչարչար երկրին։ Լիբանան համարձակութեամբ պիտի պատասխանէ այս առաջին հարցին։

Կարօ Արմենեան

Օգոստոս 13, 2020
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company