ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քաղաքական վերլուծություն

Խորքային պետությու՞ն, թե՞ մակերեսային ավտորիտարիզմ. գունավոր թավիշի իշխանական դասերը

17 Օգոստոս 2020 Ստորև ներկայացնում ենք Արա Նռանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը` հրապարակված IAREX ռուսական լրատվական գործակալության կողմից:

Բելառուսի իրադարձությունները լավ առիթ են հերթական անգամ մտորելու հետխորհրդային տարածքի գործընթացների մասին («գունավոր» հեղափոխություններից մինչև Հայաստանի «թավիշը» երկու տարի առաջ): Ո՞րն է նորանկախ պետությունների քաղաքական կառուցվածքի և պետական կառավարման փխրունության պատճառը:

Նախկին ԽՍՀՄ տարածքում «գունավոր» և «թավշյա» հեղափոխությունների մասին շատ է գրվել: Եվ դեռ շատ հետազոտություններ կգրվեն հետագայում: Սորոսյան ֆինանսավորում, վայրենի և ոչ քաղաքակիրթ Արևելքում ժողովրդավարարությամբ մտահոգ արևմտյան հիմնադրամներ, «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ», «բնապահպաններ», «ֆեմինիստներ», կրոնական աղանդներ, ոչ ավանդական կողմնորոշումների երկրպագուներ, սակրալ զոհեր, «հեղափոխության» սիմվոլներ, զանգվածների վրա ներազդեցության տեխնոլոգիաներ, ինտելեկտի և քննադատական վերլուծության դրսևորումների ճնշումներ, զանգվածային պսիխոզի խթանում, բնակչության բազմամյա մշակում առասպելներով և հեքիաթներով, սոցիալական ցանցերի ֆեյք-արդյունաբերություն և այլն… Այդ ամենը, անշուշտ, շատ և շատ հետաքրքիր է: Հատկապես երկրում ընթացող գործընթացների արդարացման և հիմնավորման համար: Սակայն ավելի կարևոր է նման գործընթացների իրական պատճառների վերլուծությունը, դասերի քաղումը և այդ իրավիճակին հասնելու պատճառների ընկալումը: Դասերն առաջին հերթին պետք է քաղի իշխանությունը, որն այդ ժամանակ զբաղված է եղել բոլորովին այլ գործերով:

Այլ պետությունների ներքին գործերին միջամտելու նախագծերը, հասարակական կայունության և անվտանգության խարխլմանն ուղղված դիվերսիաները, պետության դիրքերի թուլացումը ներսում և միջազգային հարթակում, տարեց տարի կատարելագործվում են, տեխնոլոգիաները նորացվում են, նախկին անհաջողություններից արվում ենհետևություններ: Սակայն առկա է զգացումը, որ այն կողմը մշտապես «կատարելագործվում» է, իսկ իշխանությունը, որն առաջին հերթին պատասխանատու է պետության համար, այդպես էլ ոչ մի հետևություն չի անում:

Ավտորիտար իշխանություններն ունեն շատ ընդհանրություններ: Նրանք միշտ համոզված են, որ.

ա) միայն իրենք են մտահոգ երկրի ապագայով և միայն իրենք են մտածում պետության մասին,

բ) եթե իրենք չլինեն, ապա պետությունը կփլուզվի և իրենք չեն կարող իրենց թույլ տալ իշխանությունը հանձնել «ում պատահի»,

գ) իրավիճակն այնքան վերահսկելի է, որ իրենց անամպ կառավարմանը ոչինչ չի սպառնում,

դ) ուժային կառույցները և փողը ի վիճակի են լուծել ամեն ինչ:

Եվ նույնիսկ իշխանությունը, որը, մեղմ ասած, շատ և շատ հեռու է արդյունավետ համարվելուց, մտածում է, որ այնքան էլ վատ չի կառավարում երկիրը: Արդյունքում հենց նմանդեպքում էլ իշխանությունը փոխանցվում է«ում պատահի»` իշխանության է գալիս «փողոցը»: Բառի բուն իմաստով: Եվ մինչ իշխանությունը պաթոսով իրեն պատռում էր ինքնիշխանության և անվտանգության համար, իր քթի տակ կետային ոսկերչական ճշգրտությամբ և նպատակային աշխատանքով երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում տարիներով աճեցվում էրգործակալական ցանց: Եվ խոսքը միայն ազդեցության գործակալների մասին չէ…

Ավտորիտար իշխանության նման երկրների մոդելը կարելի է բնութագրել որպես «ուժեղ իշխանություն, թույլ պետություն»: Թվում է պետությունն այնքան ուժեղ է, որ ի վիճակի է մշտապես ապահովել սեփական վերարտադրությունը, սակայն արդյունքում ստացվում է թույլ պետություն առանց մրցակցային և արդյունավետ կառավարման: Մյուս կողմից շատ պետություններում գործում է հակառակ մոդելը «թույլ իշխանություն, ուժեղ պետություն», այսինքն դաժան քաղաքական մրցակցության պայմաններում գործող իշխանության վերընտրվելը երաշխավորված չէ: Բայց այդ մրցակցությունից շահում է պետությունը և հասարակությունը:

Որպեսզի ապահովի սեփական վերարտադրությունը, ավտորիտար իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի նորմալ մրցակցային քաղաքական համակարգի փոխարեն լինի դրա իմիտացիան: Քաղաքական կուսակցությունները, գաղափարապես ուժեղ մրցակիցները վարկաբեկվում են, խրախուսվում են ծախվելը, ագահությունը, դավաճանությունը, կոռուպցիան: Արհեստականորեն ստեղծվում և առաջ են մղվում պոպուլիստական բուֆերային կուսակցություններ, որոնք ղեկավարում են իշխանությունների կողմից վերահսկվող կիսակրիմինալ տարրերն ու ֆինանսա-օլիգարխիկ խմբերը: Նման բուֆերային կազմակերպությունների նպատակն է քաղաքականության, քաղաքական գործիչների վարկաբեկումը, հասարակությունում առողջ բանավեճի բացառումը, գաղափարների և ծրագրերի փոխարինումը պոպուլիզմով և պարզունակությամբ, ինչպես նաև ընդդիմության ընտրազանգվածի փոշիացումը:

Ինտելեկտը, գաղափարախոսությունը և սկզբունքները ոչ միայն դառնում են ծաղրանքի առարկա, այլ նաև կասկածի տակ է դրվում դրանց գոյությունը: Խախտվում է քաղաքական համակարգի ամբողջությունը, որը պետք կազմված լինի հակադրությունների` իշխանության և ընդդմիության, միասնությունից և պայքարից:

Կեղծ իրականությունում ապրող հանրությունը հեշտությամբ դառնում է արտաքին ուժերի և ներսում հինգերորդ շարասյան մանիպուլյացիայի առարկան, իսկ մակերեսային ավտորիտարիզմը առանց պետականության ամուր հիմքերի թղթե տնակի պես քանդվում է«գունավոր» տեխնոլոգիաների պարբերական հարվածներից:

Սոցիալական ընդվզումները, դժգոհությունը իշխանությունից, ձգտումը դեպի փոփոխություններ եղել են միշտ և ամենուր: Սակայն երբ դա իրականացվում է միասնական քաղաքական համակարգի շրջանակներում, ապա իշխանության, առաջնորդների, կուսակցությունների փոփոխությունը ապահովում է ողջ պետության կայունությունը: Շատ հետազոտություններ են նվիրված «խորքային պետությանը»: Իրականում այդ երևույթը բնորոշ է ավելի մեծ թվով պետություններին Եվրոպայում և Ասիայում, քան ավանդաբար ընդունված է համարել (Թուրքիա, ԱՄՆ, ՌԴ): Հենց այդ պատճառով քաղաքական ցնցումները այդպիսի պետություններում չեն հանգեցնում ողջ պետական կառավարման համակարգի փլուզմանը, որովհետև, ի վերջո, բոլոր գործընթացները, որոնք կատարվում են արդեն առկա քաղաքական համակարգի շրջանակներում, չեն կարող արմատապես թուլացնել կամ ոչնչացնել պետությունը: Սակայն հաճախ բացառապես սեփական իշխանությամբ մտահոգված ավտորիտար իշխանությունները կամ քանդում են պետության խորքային հիմքերը (ինչն այսօր տեսնում ենք Թուրքիայում), կամ անում են ամեն ինչ, որ պետությունը ասոցացվի բացառապես իրենց հետ (հետխորհրդային հանրապետություններ):

Մարդիկ կարող են ոչ միայն պարզապես դժգոհ լինել իշխանությունից: Այն կարող է պարզապես ձանձրացրած լինել: Նույնիսկ զուտ վիզուալ… Պետությունում պետք է գործի միասնական քաղաքական դաշտ, որի շրջանակներում փոխվեն դեմքերը, ղեկավարները, իսկ բնակչության ակտիվ մասը միշտ ունենա սեփական էներգիայի ինքնադրսևորման մեխանիզմներ՝ գործող սահմանադրական հիմունքների շրջանակներում: Եթե նման քաղաքական համակարգ չկա կամ այն վարկաբեկված է, ապա դրա այլընտրանքը դառնում է փողոցը:

Ցանկացած ղեկավարի պատմական գնահատականը ոչ միայն իր գործունեությունն է պետության ղեկին կամ ինչ բարձունքների ու դիրքերի է հասել երկիրը իր օրոք, այլ նաև այն, թե ում է թողել իրենից հետո: Գեղեցիկ ու ժամանակին հեռանալը և իշխանությունը հանձնելը «ճիշտ» իրավահաջորդին ոչ պակաս կարևոր է:

Ի դեպ, պոպուլիստական իշխանությունը նույնպես չի խուսափի տխուր ճակատագրից, եթե չունենա խելք և իմաստություն ստեղծել այդ իսկական մրցակցային քաղաքական կյանքը գաղափարների ու ծրագրերի պայքարով և իշխանության խաղաղ փոխանցումով նոր գրագետ ու պատրաստված քաղաքական վերնախավին:

Նախորդ «ատելի», «կոռումպացված» և «մերժված» իշխանության հետ ընտրազանգվածը առանձնապես հույսեր չէր կապում, բայց չէ՞ որ նորը ժողովրդի ծոցից է: Այդ պատճառով դեռ վերջերս աստվածացնող, իսկ այսօր արդեն հիասթափվող հանրությունը միայն չի մերժի երբեմնի կուռքերին, ինչպես դա արեց նախորդ իշխանությանը: Նույն ամբոխը, որն իշխանության բերեց պատահական մարդկանց, ոչ միայն կլարի նրանց իշխանական աշխատասենյակներից, այլ նաև կծեծի: Հնարավոր է նաև քացով…

Արա Նռանյան
16-ը օգոստոսի, 2020թ․

IAREX ռուսական լրատվական գործակալություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀամաՀՄԸՄական 13րդ Բանակումը Ընթացք Առա

Ուրբաթ, 24 Յուլիսի երեկոյեան, Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավա

25 Հուլիս 2026
Հայ պատանդների ազատ արձակումը իրական խ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժ

25 Հուլիս 2026
Խանասորի Արշաւանքը՝ Հայութեան Պատժող Բ

Յուլիս 25-ը միայն տարեդարձ մը չի՛ խորհրդանշեր, այլ անկիւնադարձ մը, որ կը վերակ

25 Հուլիս 2026
Խմբագրական. Լիզպոնի Պատգամներուն Դէմ Բ

Լիզպոնի գործողութիւնը, յեղափոխական աւանդներու վերադարձի կարգախօսով իրականացուա

25 Հուլիս 2026
Իշխանությունները փորձում են ծնկի բերել

Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքակ

24 Հուլիս 2026
ԹՐԻՓՓ՝ Միգապատ Ճամբան

Շփումներն ու հանդիպումները աւելի յաճախականութեամբ կը շարունակուին եւ ըստ Հ․Հ․

24 Հուլիս 2026
Պայքարը խորհրդարանում պետք է շարունակե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցազր

24 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն օրերը կը շարունակուին Հայաստանի մէջ, ու

23 Հուլիս 2026
Տեղի ունեցաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕ նախաձեռնութեամ

23 Հուլիս 2026
Ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հա

23 Հուլիս 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժող

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի

23 Հուլիս 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգ

Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը,

23 Հուլիս 2026
Քնեսէթի իսկական դերը ներկայ խաղին մէջ

Յուլիս 6, 2026 թուակիր իմ յօդուածով («Ռէալփոլիթիքը Իր Իսկական Դիմագծով») հարցա

23 Հուլիս 2026
«Հայ Մարզիկի Օր»-ուան Առիթով Արցախի Մա

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան քարոզչական յաձնախումբին կազմակերպութեամբ եւ Համա-

22 Հուլիս 2026
«Թաւշեայ» թալանչիները…

Հայաստանի յետընտրական շրջանից սկսեալ ամենօրեայ լուրեր տարածւեցին առ այն, որ նի

22 Հուլիս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հա

22 Հուլիս 2026
Դիմակայունութիւնը ընտրութիւն չէ

Մեր ժողովուրդը ապրում է ժամանակակից հայոց պատմութեան ամենածանր ժամանակաշրջաննե

22 Հուլիս 2026
Վերջապէս Միջազգային Արձագանգ Մը

Դատական եւ ապահովական համակարգերը իբեւ քաղաքական պայքարի միջոց օգտագործումը կը

22 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագո

Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագումարը Երեքշաբթի, 21 Յուլիսին, Երեւանի մէ

21 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պ

9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ պ

21 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company