ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Պարգևատրում բարձրաստիճաններին, թե՞ պաշտոնից բխող «ժառանգություն»

18 Օգոստոս 2020 Իհարկե, հիմնական աշխատավարձի, ընդհանուր վարձատրության և ընդհանրապես իրական եկամուտների ցանկացած բարձրացում ինքնին դրական է այդ եկամուտները ստացողների համար: Սակայն հավաքական գնահատման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական մի շարք հանգամանքներ և վերաբերելի ցուցանիշներ:

Նախ՝ տեղին է հիշեցնել, որ մեր երկիրը Սահմանադրությամբ հռչակված է՝ որպես սոցիալական պետություն, իսկ օրվա իշխանությունների սոցիալական հիմնական կարգախոսն է՝ «նպաստից դեպի աշխատանքը», որի համար էլ խոստանում են. «առաջին հերթին և միջինից բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2019թ. մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: 2020թ. առաջին կիսամյակում միջին աշատավարձն ունեցել է նվազման միտում, որի հետևանքով հունիսին՝ հունվարի համեմատ այն նվազել է շուրջ 5 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ շուրջ 8 տոկոսով:

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019թ. չի բարձրացվել, իսկ 2020թ. այն բարձարացվեց շուրջ 24 տոկոսով և ներկայումս կազմում է 68000 դրամ: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը 2019-2020թթ չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: 2019-2020թթ չի նվազել մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Նրանց շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են: Հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ:

Պաշտոնական վերջին տվյալներով մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը: Չնայած իշխանական աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին: Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին կարևոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին: Իսկ 2020թ. կենսաթոշակների չափերը միջինում բարձրացան ընդամենը 7-8 տոկոսով:

Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019թ. բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունն առնվազն կրկնապատկվեց խնդրահարույց պարգևատրումներով և ինքնապարգևատրումներով: Խնդրահարույց այս գործընթացը 2020թ. շարունակվում և արմատավորվում է: Ավելին, 2020թ. էապես նվազել է բարձրաստիճանների եկամտային հարկի բեռը՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխություններով, որի արդյունքում նրանց իրական եկամուտներն աճել են շուրջ 13 տոկոսով:

Ակնհայտ են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակն ու ձախողումները, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ: Եվ սա էլ այն դեպքում, երբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է. «պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:

Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով:

Իսկ գործող իշխանություննրի կողմից ձևակերպված «նոր ընկալմամբ».

  • պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է,
  • հեևաբար՝ բոլորն ամբողջությամբ պետք է վճարեն հարկերը,
  • իսկ որպես գործատու՝ ՀՀ քաղաքացին պետք է անվերապահորեն ցանկանա, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան ստանա բարձր վարձատրություն,
  • չնայած, որ ՀՀ քաղաքացիների շուրջ 23,5 տոկոսն աղքատ է, այդ թվում՝ վարձու աշխատողների քառորդ մասը, որոնց իրական եկամուտներն այդպես էլ չեն ավելանում,
  • իսկ COVID-19 նոր համավարակով պայմանավորված՝ նրանց մի մասը կորցնում է աշխատանքը կամ գտնվում է չվճարվող հարկադիր պարապուրդում:

  • Թադևոս Ավետիսյան
    ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
    ծրագրերի համակարգող, տնտեսագետ

    FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company