ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի քրէական խոստովանութիւնը

18 Սեպտեմբեր 2020 Երկու տարուան իշխանական մենատիրութիւնը կու գայ ապացուցելու, թէ «ԻմՔայլական»-ները պատերազմ յայտարարած են ազգային արժէքներու դէմ։ Այս պատերազմի թէժագոյն դաշտը հայրենի կրթութեան համակարգն է, ուր կը փորձեն կրթութեան ծրագիրներէն դուրս հանել ազգային բաղադրիչները՝ նենգափոխելով պատմութիւնը, արժեզրկելով պատմական դէմքերն ու դէպքերը, այլասերելով գրականութիւնն ու մշակոյթը, նսեմացնելով մեր ազգային մշակոյթը կերտող եւ հարստացնող հեղինակները։

Բնականաբար այս կրթական վարքագիծը, որեւէ վարքագծի նման, ունի եւ պէտք է ունենայ իր նպատակը։ Նպատակը նորահաս սերունդներուն այլասերումը չէ անպայման։ Այդ մէկը պարզապէս միջոց է եւ իբրեւ ենթահող կը ծառայէ աւելի թաքուն նպատակի իրագործման։

Ուստի, ո՞րն է «ԻմՔայլական»ներու թաքուն նպատակը։ Հարցումին պատասխանը վերջապէս տուաւ Կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեան։

Սեպտեմբեր 16-ին երբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Նիկոլ Աղբալեան Ուսանողական միութիւններու կազմակերպութեամբ ընթացքի մէջ էր հայրենի երիտասարդներու եւ ուսանողներու ըմբոստութիւն մը՝ ի խնդիր ազգային կրթութեան, Արայիկ Յարութիւնեան մամլոյ հարցազրոյց մը կազմակերպեց։ Այս հարցազրոյցին, Պրն. Յարութիւնեան «ի բերանոյ քումմէ» խոստովանութիւն մը կատարեց։

Կրթութեան նախարարին խոստովանութիւնը ծանրակշիռ եւ վտանգաւոր է, նոյնիսկ համազօր՝ քրէական հակասահմանադրականութեան։ Ի տես իր կրթական «ռեֆորմներուն» դէմ բարձրացող բողոքի ալիքներուն, ջղագրգիռ դարձած Պրն. Յարութիւնեան յանկարծ խոստովանեցաւ իր «ռեֆորմներու» իսկական նպատակը։ Ան յայտարարեց.-

«Այդ բողոքները կապուած են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացւում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգութիւնը կապուած է այն հանգամանքի հետ, որ այս ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻ ՍԵՐՈՒՆԴ, ՈՐՆ ԱՅԼԵՒՍ ԻՐԵՆՑ ՀԵՆՔԸ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ, լինելու է քննադատող, վերլուծող: Իսկ եթէ քննադատող, վերլուծող ՍԵՐՈՒՆԴԸ վերլուծի այդ շրջանակների գործունութիւնը, ապա ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ, որ երբեւէ որեւէ առիթով ԱՅԴ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԵԼՈՒ: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժէքների անուան տակ պայքար իրականացնող խմբերն ԱՅԼԵՒՍ ԶՐԿՈՒԵԼՈՒ ԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՈՐԵՒԷ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆԻՑ: Հիմա էլ առանձնապէս շատ քիչ աջակցութիւն ունեն: Այդ դէպքում ընդհանրապէս չեն ունենալու։» (Գլխագրումները մեր կողմէ)։

Շարունակելով իր խոստովանութիւնը, Կրթութեան նախարարը այս թաքուն նպատակին մասնակից դարձուց «ԻմՔայլական» իր թիմի գործակիցներուն, աւելցնելով.-

«Ես կխնդրեմ … հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես դրանից չեմ վախենում: Ես ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿՆ ԵՄ ԵՂԵԼ ԵՒ ԵՄ, ես ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ԵՄ ՍՏԱՆՁՆԵԼ՝ ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ:» (Գլխագրումները մեր կողմէ)։

Ուրեմն, կրթական այս «ռեֆորմներու» իսկական նպատակն է պատրաստել ազգային պատմութենէ եւ մշակոյթէ օտարացած այնպիսի սերունդ, որ իր ստացած նոր դաստիարակութեամբ պիտի մերժէ սատարել «ազգային» շրջանակներուն եւ, այդ դաստիարակութեամբ՝ իմա՛ «ուղեղի լուացումով», պիտի վերածուի «ԻմՔայլական«ներու հաւատարիմ հետեւորդի։ Տրուած ըլլալով, որ Պրն. Յարութիւնեան նաեւ «յեղափոխութեան» առաջնորդներէն է, «յեղափոխութեան» իր թիմակիցներէն «առաքելութիւն ստանձնած» է մշակելու եւ գործադրելու այս «ռեֆորմները»

Լենինեան եւ Սթալինեան դաստիարակութեամբ այս «ուղեղը» եւ իր թիմակից միւս «ուղեղները», Արեւմտեան նիւթական թէ այլ նեցուկներուն ապաւինած, կը կապկեն իրենց պոլշեւիկ պապերուն ձախողած փորձը՝ այս անգամ նորահաս սերունդներուն միտքերը լուալու «ԻմՔայլական»ի իմաստակութեամբ։

Ինչպէս Վլատիմիր Իլիչ Լենին ըսած է, «Տուէ՛ք ինծի երեխան ութը տարուան համար եւ ան պիտի վերածուի պոլշեւիկի՝ յաւիտեան։»

Իսկ Եոսիփ Սթալինի բացատրութեամբ, «Կրթութիւնը զէնք մըն է, որուն հետեւանքները կախում ունին թէ որո՜ւ ձեռքին մէջ է այդ զէնքը եւ որուն դէմ ուղղուած է ան։»

Արայիկ Յարութիւնեանի խոստովանութեամբ, իր եւ իր թիմի նպատակն է հայրենի նորահաս սերունդները վերածել յաւիտեան «ԻմՔայլական»ներու։ Կրթութիւնը իր եւ իր թիմի ղեկավարներուն ձեռքն է, եւ այդ զէնքը ուղղուած է հայ ազգին դէմ։

Անցեալը նախաբանն է ներկային, իսկ ներկան պատմութիւնն է ապագային։ Հայաստանի անցեալը չգիտցողը եւ ներկան չհասկցողը ինչպէ՞ս կրնայ առաջնորդել երկիրը դէպի ապագայ։ Կրթական նախարարին խոստովանութիւնը կը ներկայացնէ վտանգաւոր, այլեւ քրէական կացութիւն մը, ուր ձգտումը քանդել է թէ՛ անցեալը եւ թէ ներկան։

Դժբախտաբար, ներկայ իրավիճակը հայելին է այս տխուր իրականութեան։ Եւ այս իրականութիւնը նախաբանն է երկրի գահավէժ ապագային, որուն առաջքը կարելի է առնել միայն Արայիկ Յարութիւնեանի եւ կառավարութեան հաւաքական հրաժարականով…, ու խորհրդարանական նոր ընտրութիւններով։

Սեդօ Պոյաճեան

Սեպտեմբեր 17, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company