ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Առողջապահական համակարգի կայացման երախտավորը

20 Սեպտեմբեր 2020 Կյանքի 70-րդ տարում վախճանվել է ականավոր այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը։

Նորայր Դավիդյանը և՛ որպես ականավոր այրվածքաբան, և՛ որպես առողջապահական համակարգի խորագիտակ, հսկայական ավանդ ունի թե՛ իր նեղ մասնագիտական՝ այրվածքաբանության ոլորտի, թե՛, ընդհանրապես, առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում։

Նորայր Դավիդյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր։ Բարձր գնահատելով նրա մասնագիտական և կազմակերպչական կարողությունները՝ ՀՅԴ-ն 2003 թ. նրան վստահեց ՀՀ առողջապահության նախարարի պատասխանատու պաշտոնը, և չորս տարի անց համակարգի գրեթե բոլոր ուղղություններում գրանցվեցին անգերազանցելի արդյունքներ։

Ականավոր այրվածքաբանը Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի, ՌԴ բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի, Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր, ակադեմիկոս։ Որպես համակարգի ճանաչված գործիչ և ոլորտի խորագիտակ՝ նրա կողմից առաջ քաշված գիտական տեսություններն ու զարգացման ծրագրերը կիրառվել են նաև հանրապետության սահմաններից դուրս։

Բազմաթիվ երկրների առողջապահական ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ մշտապես բարձր են գնահատել Նորայր Դավիդյանի մշակած ծրագրերն ու հայեցակարգային մոտեցումները, արժանացրել պետական բարձր պարգևների։ Այդ երկրների ցանկում հիշատակենք, օրինակ, հարևան Վրաստանին. Նորայր Դավիդյանը իր պաշտոնավարման շրջանում և, անգամ դրանից հետո, հանդիսացել է Վրաստանի առողջապահական համակարգի առանցքային խորհրդատուներից, հայեցակարգերի, ծրագրերի մշակման գլխավոր դեմքերից մեկը: Նախագահ Մ. Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, մշտապես բարձր է գնահատել Ն. Դավիդյանի ներդրումը Վրաստանի առողջապահական համակարգի կայացման գործում, ունեցել է մասնագիտական և մարդկային ջերմ հարաբերություններ վերջինիս հետ, ըստ այդմ՝ իրականացվել են փոխայցեր, տարբեր ձևաչափի քննարկումներ, ծրագրեր և այլն: Տվյալ փուլում Սանդրա Ռուլովսը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին, ի նշան երախտագիտության, հանձնել է շնորհակալագրեր և պատվոգրեր:

Նորայր Դավիդյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայոց նորանկախ հանրապետության պատմության մեջ, իսկ նրա գիտական ու կազմակերպչական պատկառելի վաստակը, համակարգում իրականացված անկյունքարային բարեփոխումներն ու հիմնարար մոտեցումները դեռ կարոտ են ըստ արժանվույն գնահատվելու։

Վ. Սարգսյան
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company