ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ուղերձ

Մենք պետք է օգտագործենք համայն հայության ողջ ներուժը

02 Հոկտեմբեր 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.

«Լինել համախմբված և միասնական:

Մենք պետք է օգտագործենք համայն հայության ողջ ներուժը՝ մեզ պարտադրված այս պատերազմում հաղթելու համար, այլ տարբերակ մենք չունենք»։

https://youtu.be/dV7PP93ZCUk

Իշխան Սաղաթելյանի հայությանն ուղղված տեսաուղերձի սղագրությունը՝ ստորեւ

Սիրելի՛ հայրենակիցներ,

արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի` մենք այլ ճանապարհ չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք զիջելու հայրենիք չունենք։ Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը: Հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած 5 օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը, պետք է արձանագրել՝ սա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում որ լինի` Երևանից մինչև Լոս Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, այս պատերազմը պետք է համարի իր անձնական պատերազմը։ Պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար։

Մենք 3 ճակատով պետք է շարունակենք աշխատել՝ արտաքին ճակատում օգտագործելով մեր ամբողջ ժողովրդի ներուժը, մեր համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները: Շարունակենք միջազգային բեմերում, հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը։

Երկորդը՝ պետք է ամուր պահենք մեր բանակի թիկունքը։ Յուրաքանչյուր հայ` Երևանի կենտրոնում ապրող բիզնեսմենից մինչև ֆերմեր, ուսանողից մինչև դասախոս, վարորդից մինչև հացթուխ, բժիշկից մինչև լրագրող, պետք է անի անհնարինը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

իրավիճակը իրականում լուրջ է։ Տաքուկ սենյակներում նստած, «դուխով» ստատուսներ գրելով` պատերազմում չենք հաղթի, պատերազմը շարունակվում է։ Մենք պարտավոր ենք, համախմբելով մեր ողջ ներուժը, թիկունքը առավել ամուր և կազմակերպված պահել։ Պետական բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն անխափան, լիարժեք արդյունավետ, 24 ժամվա ռեժիմով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր ողջ ներուժով, իր համահայկական կառույցով, քույր կազմակերպություններով ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին։

Եվ երրորդը՝ պետք է Հայաստանի քաղաքական դաշտի հենց առաջին օրերին, առաջին ժամերին հայտարարված միասնականությունը և համերաշխությունը սրբորեն պաշտպանել, չտրվենք պրովոկացիաներին։ Ողջունելի է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, այս մթնոլորտը պետք է շարունակենք պահել՝ չտրվելով որոշ սադրիչների պրովոկացիաներին։

Սիրելի՛ հայրենակից, մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականը՝ շարունակել լինել միասնական, համախմբված և, ամենակարեւորը, ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company