ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների

02 Հոկտեմբեր 2020 (01-02 հոկտեմբեր 2020 թ․)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Կոնգրեսական Ջեքի Սփիըրը միացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Թուրքիայի միջամտությունը դատապարտող երկկուսակցական բանաձևին։

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Արցախի, ինչպես նաև դատապարտում է այդ հարձակմանը Թուրքիայի մասնակցությունն ու դրանով իրավիճակի սրումը:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, բանաձևի համահեղինակներն են Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն, Դևիդ Սիսիլինը, Զոե Լոֆրենը: Այս բանաձևն արտացոլում է Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման դատապարտումը:

Վերջինս ընդգծել է, որ Կոնգրեսը գործի է անցել, սակայն նախագահի վարչակազմը քայլեր չի ձեռնարկում Բաքվի անխոհեմ ագրեսիային կամ Թուրքիայի համառ միջամտությանը դեմ դուրս գալու համար:

Հարավային Ամերիկա

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբից տեղեկացնում են, որ ակտիվ աշխատանքների արդյունքում Չիլիի Խորհրդարանն ընդունել է Արցախին սատարող բանաձև, որում երկրի նախագահին կոչ է արվում «տեղեկացնել Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, որ Չիլին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումները եւ շարունակել հակամարտության խաղաղ, իրավական եւ պատմական լուծում փնտրել ՄԱԿ-ում եւ միջազգային կազմակերպություններում` միջազգային օրենսդրությանը եւ ուժի կիրառման արգելման, ազգերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, ժողովուրդների ինքնորոշման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներին համապատասխան»: Չիլիի օրենսդիրները նաև խստորեն քննադատել են «հակամարտության կողմ չհանդիսացող ցանկացած կառավարության կողմից ռազմական գործողություններին աջակցելու եւ ռազմական օգնություն առաջարկելու գործողությունները»։

Եվրոպա

Բելգիայի հայ համայնքը Եվրոպական Միության ղեկավար հաստատությունների առաջ իրականացրել է բողոքի խաղաղ ցույց՝ կոչ անելով գործուն քայլերով դադարեցնել ադրբեջանաթուրքական ագրեսիան։

Բելգիայի Ֆլամանդական և Արցախի Խորհրդարանների մեջ գործող բարեկամական խմբի անդամներն իրենց հերթին խոտորեն դատապարտել են Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։

Եվրոպական Խորհրդարանի թվով 24 պատգամավորներ գրավոր հարցում (written quastion) են ուղարկել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ հարձակման վերաբերյալ` հետևյալ հարցերով՝

1․Ի՞նչ է անելու Եվրոպական խորհրդի նախագահը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմի վերականգման համար:
2. Ինչպիսի՞ գործողություններ է պատրաստ Եվրոպական խորհրդի նախագահը իրականացնել, անհրաժեշտ ճնշումների միջոցով Ադրբեջանի կառավարության ստիպելու ռազմական գործողությունները դադարեցնելու և իր զորքերը դուրս բերելու համար:
3. ԵՄ-ն շարունակում է մնալ Ադրբեջանի ամենամեծ արտահանողը և երկրորդ ներմուծման շուկան ՝ 51% բաժնեմասով Ադրբեջանի արտահանման և 16% բաժնեմասի Ադրբեջանի ներմուծման մեջ: Եվրոպական խորհուրդը պատրա՞ստ է Ադրբեջանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել:

Կանադա

Կանադայի Հայ դատի հանձնախումբը ակտիվորեն շարունակում է ստորագրահավաք իրականացնել, որն ուղղված է արտգործնախարար Ֆ․Ֆ․ Շամպայնին։ Դրանով կոչ է արվում պաշտոնապես դատապարտել Հայաստանի և Արցախի դէմ շղթայազերծված թուրք-ատրբեջանական ռազմական գործողութիւններն ու կասեցնել կանադական զենքի վաճառքը Թուրքիային։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրիալիայի հանձնախմբին, ավստրիալահայ գաղութին տարբեր ձևերով համերաշխություն են հայտնել և ադրբեջանաթուրքական ագրեսիան խստորեն դատապարտել Ավստրիալիայում պոնտացիների ասոցացիայի ղեկավար Պետեր Սթեֆանդիսը, խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրը, Ջոշ Բըրնսը և ուրիշներ։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սկսել է ստորագրահավաք, որը տեղական SBS հեռուստաալիքին կոչ է անում անհապաղ դադարեցնել թուրքական TRT հեռուստաընկերությունից պարբերաբար լուրերի հեռարձակումը։

Հանձնախումբը Դաշնային կառավարությանը կոչ է արել հետաքննության ենթարկել Ալիևի բռնապետական ընտանիքին պատկանող օդանավերով Ավստրալիայից Ադրբեջան կատարվող թռիչքները։ Հանձնախմբի կողմից ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ միջազգային ահաբեկչական կառույցների և զենքի անօրինական փոխադրման մեջ ներգրավված լինելը։

Հանձնախումբը հրապարակայնորեն դատապարտել է Ավստրիալիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի վերաբերյալ, քանի որ նախարարը իբրև ռազմական գործողությունները սկսող կողմի չի հիշատակել Ադրբեջանին և Թուրքիային, չի մատնանշել ագրեսիայի իրական հեղինակներին։ Հանձնախումբը ավստրալիական իշխանություններին կոչ է արել հանցագործությունների հեղինակներին կոչել անվանապես, և աանդրադառնալ հակամարտությունում Թուրքիայի և իսլամիստ ահաբեկիչների ներգրավածությանը։

*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։

Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն մշտական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company