ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Միասնական Պայքար, Հաւաքական Յաղթանակ». Մոնթրէալահայութիւնը բողոքի ցոյցով դատապարտեց թուրք-ատրպէյճանական ռազմական յարձակումերը

05 Հոկտեմբեր 2020 «Ատրպէյճանի եւ Թուքիոյ բանակները, աջակցութեամբ օտարերկրացի ահաբեկիչներու, վեց օրէ ի վեր բռնութեամբ ու ռազմական գործողութիւններով կը թիրախաւորեն Արցախի եւ Հայաստանի քաղաքացիական բնակավայրերը», յայտարարեց Գանատայի Հայ Դատի յանձնախումը, Կիրակի 4 Հոկտեմբեր 2020-ին, Մոնթրէալի կեդրոնը գտնուող «Place du Canada»-ի դիմաց տեղի ունեցած բողոքի ցոյցին ընթացքին:

«Միասնական Պայքար, Հաւաքական Յաղթանակ» լոզունքով ու վճռակամութեամբ, հազարաւոր մոնթրէալահայեր ու լաւալահայեր ոգի ի բռին, խիտ շարքերով հաւաքուած էին դատապարտելու համար թուրք-ատրպէյճանական ռազմական յարձակումերը Արցախի ու Հայաստանի վրայ:

Բողոքի ցոյցը կազմակերպուած էր Գանատայի Հայ Դատի յանձնախումբին ու Քէպէգի Հայ ՀամայնքիՄիացեալ մարմինինին կողմէ:

Հանրահաւաքին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան, Բիւրոյի անդամ Ընկ. Րաֆֆի Տօնապետեան, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեան, ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Գանատայի դաշնակցային եւ նահանգային խորհրդարաններու ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր Ընկհ. Միռնա Ֆուտուլեան:

Հերթաբար խօսք առին՝ Գանատայի Ազատական կուսակցութեան եւ խորհրդարանի անդամներ Ֆայսալ էլ Խուրին ու Անի Գութրաքիսը, Ընդդիմադիր «Նոր Դեմոկրատ» կուսակցութեան փոխ նախագահ Ալեքսանտր Պուլըրիսը, Մոնթրէալի Աքատի շրջանի նահանգային Երեսփոխան Քրիսթին Սէն–Փիէռը, Լաւալի քաղաքապետական խորհուրդի անդամներ՝ Արամ Էլակէօզը (Renaud), Ալին Տիպը (St-Martin) եւ Վասիլիոս Քարիտօճիանիսը (Լապօր-ա-Փլուֆ), որոնք խստօրէն դատապարտեցին ատրպէյճանական զինեալ յարձակումներն ու բռնութիւնները, իրենց ամբողջական աջակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդին եւ կոչ ուղղեցին միջազգային հանրութեան, որպէզի սատար կանգնին հայ ժողովուրդի արդար իրաւունքներու աշտպանութեան: Բողոքի իր ձայնը բարձրացուց նաեւ Մոնթրէալի Ռուանտայի համայնքի փոխ նախագահ Ժագ Վիրաժիրա։

Բողոքի ցոյցի ընթացքին ելոյթ ունեցան ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ընկ. Մհեր Գարագաշեանն ու Գանատայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Ընկ. Հրակ Տարագճեանը, որոնք դատապարտեցին Ատրպէյճանի ու Թուքիոյ կիրառած բռնութիւններն ու դրսեւորած յարձակողապաշ քաղաքականութիւնը, որոնք կ’ուզեն բռնութեամբ լուծել Արցախի ինքնորոշման արդար իրաւունքն ու իրագործել իրենց մտադրութիւնները:

Ընկ. Տարագճեան իր խօսքին մէջ շեշտեց, որ «Ատրպէյճանի եւ Թուքիոյ բանակները, աջակցութեամբ ահաբեկիչներու, վեց օրէ ի վեր բռնութեամբ ու ռազմական գործողութիւններով կը թիրախաւորեն Արցախի եւ Հայաստանի քաղաքացիական բնակավայրերը»: Իսկ Ընկ. Գարագաշեան իր խօսքը մանաւանդ ուղղելով Գանատայի Վարչապետ Թրուտոյին ու Արտգործ նախարար Շամփայնին, նշեց, որ Արցախի ու Հայաստանի մէջ հայ ժողովուրդը կենաց-մահու ժամեր կ’ապրի, թուրքը անգամ մը եւս ցեղասպանութիւն կ’իրագործէ տարածաշրջանին մէջ, ուստի պահը հասունցած է մէկդի թողելու խաղաղասիրական եւ երկողմանի հրադադար յորդորող կոչերն ու գաղափարները եւ գործի լծուիլ՝ յանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովուրդի գոյատեւման: «Որպէս գանատահայեր, կը պահանջենք վարչապետէն ու Արտգործ նախարարէն՝ դատապարտել Թուրքիոյ ռազմական եւ դիւանագիտական ներգրաւուածութիւնը Արցախեան հակամարտութեան մէջ եւ անյապաղ դադրեցնել գանատական ռազմական սարքերու վաճառքը Թուրքիոյ», եզրափակեց ան:

Բողոքի ցոյցի ընթացքի հայրենասիրական երգերով ելոյթ ունեցաւ Էլի Պէրպէրեան:

Բողոքի Ցոյց Մոնթրէալի մէջ

Կիրակի Հոկտեմբեր 4-ին, Place du Canada-ի մէջ, Մոնթրէալահայութիւնը բողոքի ցոյցով դատապարտեց թուրք-ատրպէյճանական ռազմական յարձակումերը եւ ներկայացուց իր պահանջները Գանատական Կառավարութեան։

Մոնրէալի «Հայ Հորիզոն» հեռատեսիլի տնօրէնուհի Թամար Շահինեանի պատրաստած տեսանիւթը:

Թուրք- ատրպէյճանական յարձակողապաշտութեան դէմ բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Վանգուվըրի մէջ

Հ. Յ. Դ. Գանատայի երիտասարդական միութեան Վանգուվըրի Արշաւիր Շիրակեան Մասնաճիւղի նախաձեռնութեամբ, Շաբաթ, 3 Հոկտեմբեր 2020-ին, թուրք– ատրպէյճանական յարձակողապաշտութեան դէմ բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Վանգուվըրի մէջ։

Երկու հարիւրէ աւելի հայեր, յոյներ Քիւրտեր մասնակցեցան հաւաքին։ Խօսք առին ՀՅԴ Գանատայի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Մանուկ Ալէմեանը, Գանատայի Հայ դատի Արեւմտեան շրջանի ատենապետ ընկ. Յակոբ Յակոբեանն ու Վանգուվըրի քիւրտ համայնքի ներկայացուցիչներ։ Դատապարտումի խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ ԳԵՄի «Արշաւիր Շիրակեան» մասնաճիւղի անդամ Նաթալի Պոզիքեան։

Բողոքի ցոյցը շարունակուեցաւ Ազգայի–յեղափոխական երգերու ներկայացումով։ Աւարտին, հոգշ. Տ. Գարեգին վրդ. Շխըրտըմեանի եւ Տէր Գեղարդ քհնյ. Կարապետեանի «Պահպանիչ»ով իր աւարտին հասաւ բողոքի ցոյցը։ ներկաները խրախուսուած հայ մարտիկներու սխրագործութիւներէն, ամբողջ ցոյցի ընթացքին կ’որոտային «Յաղթելու ենք» լոզունքը։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company