ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

Այսօր Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին

07 Հոկտեմբեր 2020 Բրյուսել, 7 - Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ազգաբնակչության դեմ պարտադրված պատերազմն այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում էր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի միջև կարծիքների փոխանակում տեղի ունեցավ:

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեցին Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար:

Հայոց ցեղասպանության ժխտման փաստը Թուրքիայի հասցեին հաճախակի ուղղված քննադատության պատճառներից էր: Որոշ պատգամավորներ խստորեն դատապարտեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված կաստետային ռումբերի կիրառումը: Եվրապատգամավորները կոչ արեցին բարձր ներկայացուցիչ Բորելին շտապ գործողություններ ձեռնարկել: Որոշ պատգամավորներ շեշտեցին, որ անհրաժեշտ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Կարծիք հնչեց, որ Իսպանիան պարտավոր է դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվրապատգամավորները կոչ արեցին կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Եզրափակիչ խոսքում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը խոսակցություն է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Թուրքիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագախ Գասպար Կարապետեանը նշեց. «Քանի որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերջին տաս օրերի ընթացքում ակտիվ աշխատանք է տարել եվրապատգամավորների հետ՝ նրանց Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններ փոխանցելով, մեզ համար ակնհայտ էր, որ պատգամավորները վրդովված են, և այս արդյունքը կանխատեսելի էր: Այսօր պատգամավորները հստակ ուղերձ հղեցին Եվրոպական Խորհրդին, ինչպես նաև Էրդողանին՝ դատապարտելով համակարտությունում Թուրքիայի ավերիչ դերը: Բացի որոշ բացառություններից՝ պատգամավորների համար ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարությունը տարածքային հակամարտություն չէ և որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն կործանարար քաղաքականությունն են վարում:

Կարապետյանը ավելացրեց. «ԵՄ-ն պետք է շոշափելի քայլերի դիմի, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: ԵՄ որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ այլ ինչ է, քան իրենց պատմական հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության գոյության հարցը: Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարական ուղիով արտահայտել է իր կամքը՝ անկախություն հայտարարելով: ԵՄ-ն պետք է հարգի այդ որոշումը և ճանաչի անկախությունը: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Եվրոպայում իր հանձնախմբերը ակտիվորեն աշխատելու են այդ ուղղությամբ»:

Մինչ տեղի էր ունենում Եվրախորհրդարանի լիագումար նիստը, Բելգիայի և հարևան երկրների հազարավոր հայեր և աջակիցներ խաղաղ ցույց կազմակերպեցին Բրյուսելում՝ ԵՄ հաստատությունների առջև: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ և խաղաղության համար այս ցույցը կազմակերպվել էր Բելգահայ համայնքային կոմոտեի կողմից: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով ցույցին ներկա եղան և ելույթներով իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր վան Դալենը (Նիդեռնանդներ), Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա) և Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս):

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company