ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Հարաւային Ամերիկա․ Համայնաքային զօրաշարժեր, քաղաքական նախաձեռնութիւններ եւ յարակից զարգացումներ Արցախի դէմ ազրպէյճանաթրքական պատերազմի ծիրին մէջ

10 Հոկտեմբեր 2020 Արժանթինի մէջ Ծերակոյտի, Ներկայացուցիչներու Պալատի և Արտաքին Գործոց Նախարարութեան մակարդակով յայտարարութիւններ հրապարակուեցան ի զօրակցութիւն հայ ժողովուրդին: Հայութեան զօրակցութեան յայտարարութեամբ հանդէս եկան նաև օրուայ իշխանութիւններու ընդդիմադիր համախմբումի բազմաթիւ ներկայացուցիչներ:

Արժանթինի մօտ ՀՀ դեսպան Եսթեր Մկրտումեան յատուկ հիւրն էր շատ բարձր ռէյթինկ ունեցող պատկերասփիւռային յայտագրի մը 09 Հոկտեմբերի գիշերը: Յայտագրի այն բաժնին մէջ որ յատկացուած էր արցախեան պատերազմին, համայնքի հանրածանօթ անձնաւորութիւններ ելոյթ ունեցան դատապարտելով ազրպէյճանաթրքական յարձակումը և կոչ ուղղելով աշխարհին և արժանթինեան հանրային կարծիքին՝ թոյլ չտալ հայ ժողովուրդի դէմ նոր ցեղասպանութիւն մը: Այդ անձնաւորութիւններու շարքին էին՝ ձեռնարկատէր Էտուարտօ Էօռնէքեան, Արդարադատութեան նախկին նախարար, 1985ին զինուորական խունթան դատած ատեանի անդամ Լէօն Գարլոս Արսլանեան, հանրածանօթ տնտեսագէտ Գարլոս Մելքոնեան, միջազգային յարաբերութիւններու մասնագէտ և Թորքուաթօ Տի Թելլա Համալսարանի փոխ-տնօրէն Խուան Կապրիէլ Թոքաթլեան, ծանօթ ձեռնարկատէր Թէտի Գարակէօզեան, համավարակներու մասնագէտ և Քովիտ-19ի դէմ պայքարի ակտիւ մասնակից Գարլոս Գամպուրեան և թէնիսի նախկին ախոյեան Դաւիթ Նալպանտեան:

Հարաւային Ամերիկայի մէջ ազրպէյճանաթրքական յարձակումը դատապարտող և Արցախի ու Հայաստանի կողքին կենալու զօրաշարժը սկսաւ պատերազմի առաջին օրերէն: Երկու հետևողական հաւաքներ տեղի ունեցան Պուէնոս Այրէսի մէջ:

Առաջինը՝ 01 Հոկտեմոերին Հայաստանի դեսպանատան դիմաց՝ առ ի զօրակցութիւն հայրենի հողը պաշտպանող բանակին և երկրորդը՝ Պուէնոս Այրէսի Հ. Յ. Դաշնակցութեան Արամ Մանուկեան Կոմիտէի կազմակերպութեամբ բողոքի ցոյց 03 Հոկտեմբերին նախ Ազրպէյճանի ապա Թուրքիոյ դեսպանատուներուն դիմաց: Այս երկրորդին առիթով յատուկ, Ազրպէյճանի դեսպանատունը գրգռիչ պաստառ մը դրած էր դեսպանատան ճակատին՝ «Ղարաբաղը Ազրպէյճան է» սպաներէն մակագրութեամբ:

02 Հոկտեմբերին, Արժանթինի Գորտոպա քաղաքի հայ համայնքը կազմակերպեց միջ-կրօնական հաւաք մը Ցեղասպանութեան յուշակոթողի մօտ միացեալ նախաձեռնութեամբ Հ. Յ. Դաշնակցութեան Արմենիա Երիտասարդական Միութեան տեղւոյն մասնաճիւղին և Հ. Բ. Ը. Միութեան Երիտասարդական Լիկային: Այս առաջին նախաձեռնութեան յաջորդեց ինքնաշարժերով բողոքի ցոյց Կիրակի 04 Հոկտեմբերին քաղաքի գլխաւոր պողոտաներուն վրայ որ աւարտեցաւ հաւաքով մը Գորտոպայի Պետական Համալսարանի պատմական բակին մէջ:

04 Հոկտեմբերին, Արժանթինի Պուէնոս այրէս նահանգի հայահոծ Վիսենթէ Լոփէս արուարձանային քաղաքի համայնքը հաւաքուեցաւ Արմենիա Հրապարակին վրայ տեղադրուած խաչքարին շուրջ հաւաքական աղօթքով յարգելու համար արցախեան պատերազմին ինկած նահատակներուն յիշատակը և հաստատելու Արցախին կողքին կանգնելու յանձնառութիւնը:

05 Հոկտեմբերին Չիլէի հայկական համայնքը բողոքի ցոյց կատարեց մայրաքաղաք Սանթիակօ Տէ Չիլէի մէջ ազրպէյճանական հիւպատոսարանի դիմաց: Ցոյցին իրենց մասանակցութիւնը բերին Արժանթինէն և Ուրուկուայէն Չիլէ հատատուած հայորդիներ և Չիլէի Լիբանանեան Երիտասարդութիւն կազմակերպութենէն ներկայացուցիչներ:

06 Հոկտեմբերին, Արժանթինի մէջ գործող մարդկային իրաւանց պաշտպան կազմակերպութիւններ որոնք պատմականօրէն ակտիւ եղած են 1976 – 1983 զինուորական բռնատիրութեան դէմ պայքարի, ժողովրդավարութեան վերադարձի և մարդկային իրաւանց հաստատագրումի գործընթացներուն մէջ, միացեալ հաղորդագրութեամբ մը դատապարտեցին ազրպէյճանական յարձակումը Արցախի դէմ . պահանջեցին անմիջական զինադադարի հաստատում՝ տագնապը խաղաղ բանակցութեանց ճամբով լուծելու համար:

Հաղորդագրութիւնը ստորագրողներու շարքին են ի մասնաւորի Մայիսեան Հրապարակի Մեծ Մայրեր և Մայիսեան Հրապարակի Մայրեր կազմակերպութիւնները:

Հերթական ապատեղեկատւութեան արշաւի շարքին, Պուէնոս Այրէսի մէջ Ազրպէյճանի դեսպանատունը մամլոյ յատուկ հաղորդագրութեամբ մը «սխալ տեղեկութիւն» որակեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցւոյ ռմբակոծումը:
Նէուքէն նահանգի նոյնանուն մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի դէմ ազրպէյճանական յարձակումը «խստօրէն» դատապարտող որոշում մը կայացուց:

Պուէնոս Այրէսի նահանգի հայահոծ Լանուս քաղաքի Քաղաքապետարանը հայ ժողովուրդին զօրակցութեան յայտարարութիւն տարածեց:

Ուրուկուայի Անկախութեան հրապարակին վրայ հայ համայնքի կազմակերպութիւններու նախաձեռնութեամբ 07 Հոկտեմբերին տեղի ունեցաւ համայնքային ցոյց:

Արժանթինի և Չիլէի Հայոց Թեմի Առաջնորդ Տէր Գիսակ Արք. Մուրատեան նամակով մը դիմեց Ֆրանսիսքօ Պապին ահանզանգելով հայ ժողովուրդի դէմ նոր ցեղասպանութեան մը վտանգին մասին: Առաջնորդ Սրբազանն ու Պապը անձնական բարեկամներ են այն ժամանակներէն երբ Պապը տակաւին Պուէնոս Այրէսի Կաթողիկէ Եկեղեցւոյ Մարիօ Պերկոկլիօ Առաջնորդն էր:

Ուրուկուայի կառավարութիւնը 06 Հոկտեմբերին յայտարարութեամբ հանդէս եկաւ դատապարտելով «հայ ժողովուրդի դէմ յարձակումները»:

Ուրուկուայի կառավարութեան յայտարարութենէն մէկ օր յետոյ, 07 Հոկտեմբերին, Ուրուկուայի Ծերակոյտը յայտարարութեամբ մը «անմիջական» զինադադարի պահանջով հրապարակ եկաւ: Նիստին խօսք առաւ զբօսաշրջիկութեան նախկին նախարար Լիլիամ Քէշիշեան, որ ներկայիս ընդդիմութեան մէջ գտնուող Լայն Ճակատ կեդրոն-ձախ համախմբումէն ծերակուտական է:

07 Հոկտեմբերին Արժանթինի համայնքի երիտասարդական կազմակերպութիւններու կազմակերպած Խաղաղութիւն Հայաստանի Մէջ և Խաղաղութիւն Արցախի մէջ Թուիթըրեան արշաւը լայն տարածում գտաւ:

Արժանթինի Ընկերվարական Կուսակցութիւնը յայտարարութիւն մը տարածեց դատապարտելով «Ազրպէյճանի լայնածաւալ յարձակումը Հայաստանի և Արցախի դէմ»:

08 Հոկտեմբերին, ինքնաշարժերու երկար շարասիւնով մը Հայաստանի և Արցախի դրօշակներ պարզած հայ համայնքի անդամներ շրջաքայեցան Պուէնոս Այրէսի կեդրոնական պողոտաներուն վրայ դատապարտելով ազրպէյճանաթրքական յարձակումը և Արցախի մէջ խաղաղութեան պահանջով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company