ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ստեփանակերտն ու տարածաշրջանի ճգնաժամը

12 Հոկտեմբեր 2020 Թուրքեւատրպէյճանական ոխերիմ ֆաշիզմի թիրախ դարձած Ստեփանակերտը, բոլոր մահասփիւռ ռումբերուն եւ աւերածութիւններուն դէմ յանդիման, հերոսաբար կը գոռայ աշխարհի երեսն ի վեր՝ ԿԵՆԴԱՆԻ ԵՄ…ԿԵՆԴԱՆԻ ԵՄ, ԻՆՉՊԷՍ ԴԱՒԻԹԸ եւ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ՀԵՐԹԻՆ…

եւ անպայման պիտի գայ այդ հերթը։ Թշնամին պիտի չարաչար պարտուի հայկական ուժերու հարուածներուն տակ։ Բայց չմոռնա՛նք։ Թուրքեւազրպէյճանական ֆաշիզմի ուժերը Ստեփանակերտի մէջ պատերազմ կը մղեն ոչ միայն մեր ժողովուրդին, այլ ամբողջ քաղաքակիրթ մարդկութեան դէմ։ Ստեփանակերտի ճակատը աշխարհակարգի խախտած հաւասարակշռութեան ռազմաճակատն է այսօր։ եւ հետեւաբար ամէն մարդ, որ կը փորձէ տէր կանգնիլ իր կեանքի եւ գոյքի ապահովութեան այս քաոսային տարածաշրջանին մէջ, իր կեանքով եւ իր զաւակներու ապագայով պարտական է Ստեփանակերտին։

Ապահովել Ստեփանակերտի եւ հայութեան յաղթանակը այս կենաց մահու կռիւին մէջ պէտք է ըլլայ ամբողջ քաղաքակիրթ մարդկութեան խնդիրը այսօր։ Վերականգնել Ստեփանակերտն ու Արցախի եւ Հայաստանի աւերեալ բնակավայրերը համաշխարհային անյետաձգելի պարտաւորութիւն մըն է, որ անյապաղ գործի պէտք է վերածուի։

Մինչ այդ մենք՝ ինքնե՛րս պիտի լծուինք գործի։ Մեր երկու պետութեանց խորհրդարանները, նոյն օրը գումարուած արտահերթ նիստով, պէտք է այժմէն իսկ որոշում ընդունին, որ Ստեփանակերտը եւ հայոց հայրենիքի բոլոր աւերեալ բնակավայրերը պիտի վերակառուցուին բացառիկ շքեղութեամբ։ եւ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՊԻՏԻ ՀՌՉԱԿՈՒԻ ԱԶԳԵՐՈՒ ԱԶԱՏ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ…
Նոյնքան կարեւոր դերակատարութիւն մը վերապահուած է մեր համաշխարհային Սփիւռքին։ Արցախի դատի համաշխարհայնացման գործընթացին տէր կանգնելու եւ աշխարհի մայրաքաղաքներուն մէջ թուրքեւազրպէյճանական դիւանագիտական նախայարձակումը փշրելու պարտականութիւնը մերն է։

Կովկասեան տարածաշրջանը չի կրնար հանգիստ շնչել, որքան ատեն որ կը գործէ թուրքեւատրպէյճանական փանթուրքիզմի չարաշուք քաղաքականութիւնը եւ տարածաշրջանը կը վերածէ ճիհատիստ ծայրայեղականութեան գործադաշտի։ եւ բնականաբար այս պայմաններուն մէջ հանգիստ չեն կրնար շնչել Հայաստանն ու Արցախը։ Չեն կրնար շնչել Իրանն ու Վրաստանը։ եւ երբեք հանգիստ չի կրնար շնչել Ռուսաստանը՝ ի՛նք…Պիղատոսական կրաւորականութիւններու ժամանակը չէ։ Հայկական ուժը առանձինն չի կրնար վերջնական լուծում բերել այս հարցին։ Այս սպառնալիքը կը կարօտի վերջնական գրոհի եւ վերջնական լուծարքի եւ բոլորին լիարժէք յանձնառութեամբ…

Կարօ Արմենեան
Հոկտեմբեր 11, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company