Բողոքի ցույց Ֆիլադելֆիայում՝ հանուն խաղաղության Արցախում և Հայաստանում
18 Հոկտեմբեր 2020
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող արվեստի թանգարանի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել:
Հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության ակցիային միացել են ինչպես ամերիկահայեր, այնպես էլ ամերիկացիներ:
Ցույցի մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Նրանք պաստառներ են պատրաստել հետևյալ գրություններով. «Արցախը երկիր է, ոչ թե հակամարտություն, ճանաչեք Արցախը», «Պաշտպանեք Արցախը, պաշտպանեք Հայաստանը»:
Բողոքի ցույցի տեսանյութն՝ այստեղ
