ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ

«Թուրքական Ապրանքներից Ազատ Գօտի» Գլենդելի ՀՅԴ Շարժումը Համաշխարհային Ընդգրկում Է Ստացել

22 Հոկտեմբեր 2020 «Թուրքական ապրանքներից ազատ գօտի» արտայայտութեամբ տարբերանշանը, որ արդէն կարելի է տեսնել Գլենդելի հայկական գրեթէ բոլոր վաճառատուններում, յուշում է, որ տուեալ վայրում չի վաճառւում Թուրքիայում արտադրուած որեւէ ապրանքատեսակ: 2019 թուականին, Գլենդելի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ահարոնեան Կոմիտէի նախաձեռնութեամբ սկսուած շարժումը, որ կրում էր «Գլենդելը դարձնենք Թուրքական ապրանքներից ազատ գօտի» անուանումը, այսօր դարձել է համաշխարհային՝ ներառելով Լոս Անջելեսից մինչեւ Ուոթըրթաուն ու Մոնթրէալ, եւ եւրոպական մի շարք քաղաքների հայկական վաճառատունները: «Թուրքական արտադրութեան իւրաքանչիւր ապրանքի դիմաց վճարուած գումարը, հնարաւորութիւն է տալիս Թուրքիային շարունակել Հայոց Ցեղասպանութեան ժխտման իր քաղաքականութիւնը, Հայաստանի շրջափակումն ու Ադրբեջանին աջակցութիւնը, եւ այժմ էլ ականատես ենք լինում, թէ ինչպէս է Թուրքիան շարունակում հային ցեղասպանելու իր քաղաքականութիւնը: Հաշուի առնելով, թէ թուրքական որքան ապրանք էր վաճառւում Գլենդելի բազմաթիւ հայկական նպարատներում, որոշեցինք կասեցնել այդ միտումն ու հանդէս եկանք թուրքական արտադրութեանը, Գլենդելում եւ Լոս Անջելեսի այլ շրջաններում Ոչ ասելու նախաձեռնութեամբ», նշում է Ահարոնեան կոմիտէի ատենապետ Պետիկ Գազանճեանը:

Գաղափարի իրականացման առաջին փուլում, շարժման նախաձեռնողները սկսել են տեղեկացման արշաւ՝ համայնքին ներկայացնելով, թէ հայկական նպարատներում ինչ թուրքական ապրանք է վաճառւում, նաեւ՝ տեղեկատուութիւն են տրամադրել այն վաճառատունների մասին, որտեղ կարելի էր գտնել թուրքական ապրանք: «Միաժամանակ, մեր կամաւորները սկսեցին այցելել վաճառատուններ եւ յորդորել տէրերին հրաժարուել թուրքական ապրանքների վաճառքից: Գլենդելում միայն երեք նպարատուն կար, որտեղ չկար թուրքական արտադրութեան որեւէ նմուշ՝ Վոսկեվազ, Կոզանեան, եւ Նովայ վաճառատուններն էին դրանք: Միւս խանութպանները մեզ ասում էին, որ վաճառում են, որովհետեւ հայ համայնքի կողմից պահանջարկ կայ, ու շարունակում էին ստանալ թուրքական արտադրութեան տարբեր տեսակի սննդամթերք»:

Ըստ Գազանճեանի, իրենց շարժման յաջողութեան հարցում բեկումնային էր Յուլիս ամիսը, երբ թուրք-ադրբեջանական ուժերը յարձակուեցին Հայաստանի վրայ, ինչը սթափեցնող ազդեցութիւն է ունենում: «Հայ համայնքի շրջանում միանգամից մթնոլորտը փոխուեց, մեր հայրենակիցները կարծես արթնացան ու իրենք սկսեցին քաջալերել մեզ՝ ուղարկելով բազմաթիւ հաղորդագրութիւններ, ու միանալով մեր սոցիալական էջերին: Համայնքը համոզուեց մեր այն խօսքում, որ Թուրքիայի նպատակը շարունակում է մնալ հայ ազգի ոչնչացումը: Սեպտեմբերի 27ին բռնկուած պատերազմից յետոյ էլ ականատես եղանք, թէ ինչպէս հայկական վաճառատուններից մեծ արագութեամբ սկսեցին անհետանալ թուրքական ապրանքները: Միաժամանակ, համայնքի անդամներն էին վէճի բռնւում այն վաճառատուններում, ովքեր դեռ շարունակում էին վաճառել թուրքական արտադրութեան որեւէ սնունդ: Հիմա հասել ենք մի կէտի, որ Գլենդելում, հայկական գրեթէ բոլոր խանութները, այդ թւում սուպերմարկետները, ինչպիսիք Ջոնզը, Սուփեր Քինկը, որ սկզբում դժուարանում էին մեր կողմից ներկայացուած փոփոխութիւնը կատարել, այլեւս վաճառքում չունեն թուրքական արտադրութեան որեւէ ապրանք», տեղեկացնում է Պետիկ Գազանճեանը: Շարժումը տեղափոխուել է նաեւ այլ քաղաքներ, նահանգներ, ու երկրներ՝ Բրբենք, Նորթ Հոլիւուդ, Բոստօն, Մոնթրէալ, եւ եւրոպական տարբեր երկրներ. «Մենք ստեղծել ենք յատուկ տարբերանշան, եւ ամէնուր, որտեղ չեն վաճառում թուրքական ապրանք՝ փակցնում ենք: Այժմ նոյնիսկ մեր անդամները չեն որոնում վաճառատուններ՝ տեղեկացնելու նախաձեռնութեան մասին, այլ դրանց ներկայացուցիչներն են մեզ դիմում, որպէսզի միանան մեզ»: Գազանճեանը նշում է, որ իրենց նպատակն է, Ամերիկայի բոլոր հայկական համայնքները դարձնել թուրքական ապրանքներից ազատ գօտի: Յաջորդ քայլով նախատեսւում է դիմել նաեւ օտար վաճառատուններին, ինչպէս օրինակ՝ «Թրեյդր Ջոզ», «Ռալֆս», «Հոլֆուդզ», «Վանզ», «Նորդսթրոմ», եւ այլ, ու յորդորել, որ Գլենդելում, որտեղ հայ համայնքը մեծ թիւ է կազմում, թուրքական ապրանք չվաճառեն: Ուրախութեամբ պէտք է նշել, որ Գլենդել քաղաքի, Գլենդել պողոտայում գործող «Ռալֆս» խանութն ի համերաշխութիւն հայ համայնքի, որոշում է կայացրել այլեւս չվաճառել Թուրքիայում արտադրուած սննդատեսակներ: Պետիկ Գազանճեանը նշեց, որ իրենց զինանոցում է նաեւ բոյկոտը բոլոր այն վաճառատունների, ովքեր կը շարունակեն վաճառել կամ ներմուծել թուրքական ապրանք: «Յորդորում ենք մեր համայնքին, որ հրաժարուեն գնել որեւէ ապրանքատեսակ, որը պատրաստուած է Թուրքիայում, վերադարձնեն գնուած ապրանքն ու վաճառատուններում տեղեկացնեն, թէ ինչու են այդպէս վարւում: Թուրքն այսօր, այս պահին իրականացնում է մեր ազգի ցեղասպանութիւնը, եւ հայերը չեն կարող օգնել, որ իրենց վճարած գումարով զէնք գնուի եւ ուղղուի մեր իսկ ժողովրդի դէմ: Ասում ենք Ո՛Չ թուրքական ապրանքներին եւ կոչ ենք անում միանալ մեր շարժմանը սոցիալական հարթակներում (Make Our Community Turkish Product Free Zone, @TurkishProductFreeZone, #TPFZ): Նա նաեւ տեղեկացրեց, որ ցաւօք, հայկական որոշ վաճառատուններ շարունակում են ընդդիմանալ, ու վաճառել մեր թշնամական երկրներում արտադրուող սննդատեսակներ: Ըստ Գազանճեանի այդ թւում են Գլենդելի Վերդուգոյ պողոտայի վրայ գտնուող «Գոլդըն Ֆարմ Մարքետը», որի դիմաց օրեր առաջ, համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բոյկոտի գործողութիւն են իրականացրել,ինչպէս նաեւ՝ Հոլիւուդում՝ «Ղարաբաղ» եւ Փասադենայում՝ «Գուդ Ֆուդ» վաճառասրահները, ինչպէս նաեւ ներմուծող ընկերութիւններ:

Հայկական վաճառատուններին թուրքական արտադրանքով հիմնականում ապահովում են համայնքի երկու խոշոր ներմուծող ընկերութիւններ՝ «Կարապետեան» եւ «ԳրաՃեան» ընկերութիւնները: «Ասպարէզ»ը փորձեց ճշտել, թէ արդեօք նրանք շարունակւո՞ւմ են համագործակցութիւնը թուրքական ընկերութիւնների հետ, եւ ներմուծում ապրանք: «Կարապետեան» ընկերութեան ներկայացուցիչ Իզաբել Կարապետեանը տեղեկացրեց, որ Արցախի ու Հայաստանի դէմ Թուրք-ադրբեջանական յարձակումը առիթ դարձաւ իրենց համար ամբողջովին դադարեցնել թուրքական ապրանքների ներմուծումը. «Թուրքիայից ներմուծուող ապրանքների մեր ցանկը երբեք մեծ չի եղել ոչ տեսականիով, ոչ քանակութեամբ, սակայն Սեպտեմբերի 27ից սկսուած ամբողջովին դադարեցրել ենք ներմուծումը: Նաեւ, կապւում ենք մեր գործընկեր վաճառատուններին եւ յորդորում ենք իրենց հանել մեր կողմից ներմուծուած ապրանքները: Դիմում ենք գնորդներին մեզ տեղեակ պահել, թէ որ վաճառատուններում դեռ կայ մեր կողմից ներմուծուած թուրքական ապրանք, որպէսզի կարողանանք դրանք էլ հանել: Այս ծանր պահին մեր ժողովրդի ու համայնքի կողքին ենք», նշեց Իզաբելան՝ տեղեկացնելով, որ ընկերութիւնը տարբեր սննդատեսակներ է պատուիրում եւ ներմուծում Հայաստանից, որոնք հայկական վաճառատուններում կարելի է գտնել «Թազահ» ապրանքանիշի ներքոյ: «ԳրաՃեան» ընկերութեան ներկայացուցիչները մէկ շաբաթ առաջ խոստացել են պատասխանել մեր հարցմանը, ինչը ստանալուն պէս կը ներկայացնենք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company