ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞ւմ դեմ են ուղղված պանթուրքիզմի անգլոսաքսոնական նիզակները

31 Հոկտեմբեր 2020 Պանթուրքականության գաղափարի գործադրման տարածքը

Թուրք-ադրբեջանական զորքի առաջխաղացքն Արաքսի հովտով դեպի Մեղրի և հայկական սահմանի նկատմամբ ռազմական ոտնձգության առաջին փորձերն արթնացրին մոտ երեսուն տարվա վաղեմության հիշողություններ, որոնք վերաբերում էին Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագրին։ Դա Թուրքիայի և ԱՄՆ-ի համար այնքան կարևոր նշանակություն ուներ, որ նրանք անգամ պատրաստ էին ԼՂԻՄ-ի անկախության ճանաչմանը կամ Հայաստանին միանալուն։

Վերլուծական-փորձագիտական շրջանակներն այն համոզիչ տեսակետին էին, որ ԱՄՆ-ը, իր դաշնակից Թուրքիայի պանթուրքական այս հավակնություններին բավարարություն տալով, ձգտում էր իր ազդեցությունը տարածել Կենտրոնական Ասիայում։

Այսօր այդ ծրագրի ռազմավարական համատեքստը մի փոքր ընդլայնվել է։

Այդ «մի փոքր»-ի բովանդակությունը պայմանավորված է ծրագրի հեղինակների և այն իրականացնողների հավակնություններով, որը հանգում է հետևյալին․

1․Թուրքիան փորձում է առարկայական և շոշափելի տեսք տալ պանթուրանիզմի վաղեմի երազանքին՝ հնարավորինս լայն ընդգրկումներով, ինչը Էրդողանի համար խիստ կարևոր է նաև ներքին բազում խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար։ Այդ նպատակով նա կոալիցիա կազմեց «Ազգային շարժում» ազգայնամոլական կուսակցության հետ, որի անդամներն իրենց այլ կերպ կոչում են գորշ գայլեր։

2․Անգլոսաքսոնական դաշինքը պանթուրքիզմի այս նիզակը փորձում է խրել իր ՀԶՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Ռուսաստանի կողը՝ Կենտրոնական Ասիայից դեպի հյուսիս ուղղությամբ։ Ռուսաստանի մասնատման ծրագրում վճռական դերակատարներ են դառնալու երկրի իսլամադավան և թուրքալեզու ժողովուրդները։ Դրա հեռանկարում ենթադրվում է հետևյալ պատկերը (քարտեզ 1):

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն այլ պանթուրքական քարտեզների, այս մեկում չեն անտեսված ԱՄՆ-ի և, հավանական է, նաև Ճապոնիայի շահերը Ռուսաստանի հեռավոր արևելքում և հյուսիս-արևելքում։

3․Կենտրոնական Ասիայից դեպի արևելք այդ նիզակը, ի դեմս այստեղ բնակվող բազմամիլիոն թյուրքական ցեղերից մեկի՝ ույղուրների, ուղղված է անգլոսաքսոնական դաշինքի ՀԶՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Չինաստանի կրծքին։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Մեծ Բրիտանիայի բացահայտ աջակցությունը թուրք-ադրբեջանական դաշինքին ու ամերիկյան երեսպաշտ կեցվածքն այս տեսակետի հատատումն են։ Դարձյալ Թուրքիայում կազմված հետևյալ քարտեզի վրա այդ նիզակը կարմիր գծի տեսքով ուղղված է դեպի Չինաստանի ույղուրական նահանգներ (քարտեզ 2)։

Գոբլի ծրագրի վերակենդանացման հեռանկարը

Այս ամենը, սակայն, կարող է իրականություն դառնալ, եթե կյանքի կոչվի, այսպես կոչված, Գոբլի ծրագիրը՝ Մեղրին որևէ տարբերակով Ադրբեջանին հանձնելը։ Ով մի փոքր պատկերացում ունի հատկաապես աշխարհաքաղաքական նման ծրագրեր իրականացնելու անգլոսաքսոնական հետևողական ու համբերատար մեթոդաբանության մասին, չի կասկածի, որ մոտ 30 տարվա վաղեմություն ունեցող այս ծրագիրը դարձյալ օրակարգում է՝ արդեն այդ տարիների ընթացքում ամենայն բծախնդրությամբ պատրաստած և ՀՀ-ում իշխանության բերված ուժերի կատարմամբ։

Թերահավատներին կարող ենք խորհուրդ տալ կարդալ Ն․Փաշինյանի՝ դեռևս 2001թ․ գրած մեկ հոդվածը, որից մեջբերենք հետևյալ առանցքային գաղափարը․«Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում» (հոդվածը տե՛սhttps://armtimes.com/hy/article/105002?fbclid=IwAR3ewR1oLFpN0j8ExsOAXOppzZpV5Zj_5UZM13eFSOziTVrWAhALflqxIig):

Հասկանալի է, որ վճարի մասին միտքը հիմնական գաղափարի մերկությունը ծածկելու, այսինքն՝ Մեղրիից աստիճանաբար հրաժարվելու փորձ է։

Փակագծում նշենք, որ 1918-ին Երևանում հանդիպելով Արամ Մանուկյանի հետ, թուրք զորավար Խալիլ փաշան առաջարկում է Հայաստանի կազմի մեջ մտցնել ամբողջ Արցախը՝ անհամեմատ փոքր Մեղրու շրջանը Ադրբեջանին զիջելու պայմանով։

Այդ տարիներին Մեծ Բրիտանիան նույնպես ամեն ջանք գործադրեց, բազում ճնշումներ բանեցրեց Հայաստանի կառավարության վրա՝ Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար։

Ինչպես տեսնում ենք, պանթուրքական ծրագիրը 100 տարի առաջ էլ օրակարգային էր անգլոսաքսոնական աշխարհաքաղաքական հաշվարկներում։

Արդյո՞ք պատահականություն է, որ այս ծրագրի հետևողական պաշտպաններն են ՀՀ-ում եկել իշխանության, որոնք «ցավոտ փոխզիջումների» մասին են հայտարարում՝ առանց դրա իրական բովանդակությունը բացահայտելու։ Ակնհայտ է, որ դա ծրագրվում է որպես «ցավոտ զիջում», որի ծավալների և ընդգրկումների մասին կարելի է ենթադրություններ անել․․․

Ի դեպ, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս բոլոր նրանք, ովքեր խոսում են պանթուրքականության գաղափարի սնանկության մասին, ըստ էության բաժանվում են երեք խմբի․ առաջին խմբում այս ծրագիրն իրականացնողներն են, երկրորդում՝ այդ ծրագրի պատմությամբ հետաքրքրվողները, երրորդում՝ ծրագրից ոչինչ չհասկացողները։

Պատմական կաղապարները

1․Հայ-ռուսական հարաբերություններ, 2․Հայ չինական հարաբերություններ

Վերևում նշեցի, որ պանթուրքիզմի անգլոսաքսոնական նիզակն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Իշխանության գալուց հետո Ն․ Փաշինյանն անհավանական արագությամբ փչացրեց հարաբերությունները հենց այս գերտերությունների հետ։ Նրա պարզունակ քննադատները շտապեցին եզրակացնել, թե նա քաղաքականությունից բան չի հասկանում։ Ես չգիտեմ, թե նա որքան է հասկանում քաղաքականությունից, բայց մի բան պարզ է՝ հստակ գիտի, թե ինչ է անում։ Նույն հոդվածում Ն․ Փաշինյանն, անդրադառնալով Մեղրիի վրայով Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագրին, համոզված, է որ «Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»։

Պարզ է, չէ՞, որ նա այս պետությունների հետ հարաբերությունները «քաղաքականությունից բան չհասկանալու» պատճառով չէ, որ փչացնում է, այլ իրականացնում է այն ծրագիրը, որի համար բերվել է իշխանության։ Դրա բուն բովանդակությունը 2018 թ․ հոկտեմբերին Երևանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը ձևակերպեց այսպես․ «Հայաստանը պետք է ազատվի իր «պատմական կաղապարներից»։

Մեզանում շատերը գիտեն, թե ՀՀ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչպես են ազատվում «պատմական կաղապարներից»։

Փաշինյանի ձևակերպմամբ` «նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանի» հետ հարաբերությունների վատթարացման մեջ պետք է նշել նաև այն, որ Հայաստանը միացել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի առաջընթացը զսպող ևս մի կազմակերպության՝ հակաչինական «Կրոնական ազատության ալյանսին», ինչը շատերի զարմանքը կամ զայրույթն է հարուցել։

Բանն այն է, որ, Չինաստանին հռչակելով կրոնների թշնամի, ԱՄՆ-ը նրան առավելապես մեղադրում է հակիսլամականության մեջ։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Ինդոնեզիայում, Չինաստանն անվանել է «կրոնական ազատության ապագայի ամենալուրջ սպառնալիքը»։ Նա հատկապես շեշտել է Սինցզյան քաղաքում չինական իշխանությունների «դաժան վերաբերմունքը» մահմեդական ույղուրների նկատմամբ:

Կարծես ամեն ինչ պարզ է․․․

3․ Հայ-իրանական հարաբերություններ

Իրանի հետ ՀՀ ավելի քան բարիդրացական հարաբերություններն ունեն էթնոկրոնական և աշխարհաքաղաքական լուրջ բովավանդակություն։ Իրանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տարածքային հավակնությունները խարսխվում են Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող 20 միլիոնից ավելի թուրքական ցեղերի նկատմամբ ունեցած քաղաքական մոտեցումների ընդհանրությունների վրա։ Հայաստանի հանրապետությունն իր աշխարհագրական դիրքով՝ թուրքական երկու պետությունների միջև Սյունիքի սեպով, և քաղաքական կողմնորոշմամբ բնական անփոխարինելի դաշնակից է Իրանի համար։ Այդ դաշինքն առավել կայունացավ արցախյան հատվածում հայկական սեպի ընդլայնումով և ադրբեջանաիրանական սահմանի կրճատումով։

ՀՀ իշխանությունների այսօրվա ռազմաքաղաքական նահանջը ձևավորված ստատուս քվոյից սպառնում է Իրանի անվտանգությանը՝ հարվածի տակ դնելով նաև հայ-իրանական դաշնակցային հարաբերությունները։

4․ Հայ-թուրքական հարաբերություններ

Պատմական կաղապարներից կարևորագույնը, բնականաբար, հայ թուրքական հարաբերություններն են, որոնց առանցքը Հայոց ցեղասպանության հարցն է։ Ուշագրավ է, որ մինչև Թրամփի նախագահ ընտրվելը ԱՄՆ-ի Կոնգրեսում բանաձևեր են ընդունվել Հայոց ցեղասպանության մասին, իսկ նախագահներից մեկը՝ Ռ․ Ռեյգանը, իր ապրիլքսանչորսյան մի խոսքում երևույթն այդպես էլ անվանել է՝ Հայոց ցեղասպանություն։ Սակայն Թրամփը և իր քաղաքական թիմը նենգափոխեցին երևույթը՝ ասպարեզ նետելով «Մեծ եղեռն» եզրույթը, որը միջազգային իրավունքի տեսակետից հետևանքներ չի ենթադրում։ Սրան շատ մոտ է Էրդողանի գործածած «ողբերգական դեպքեր» եզրույթը։

Առավել ուշագրավն այն է, որ թավշյա կառավարիչների օրոք «Հայոց ցեղասպանություն» գիտական-քաղաքական եզրույթը փորձում են ջնջել ՀՀ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական բառապաշարից։

Երբ ՀՀ նոր իշխանությունները խոսում են Թուրքիային արվելիք զիջումներից, առաջին հերթին նկատի ունեն Հայոց ցեղասպանության բովանդակության այլասերումն ու երևույթի անվանափոխումը, առանց որի Հայաստանը երբեք Թուրքիայի համար չի դառնա Կենտրոնական Ասիա ելումուտի ճանապարհ, իսկ իրականում՝ պանթուրքականության զոհ։

Հ.Գ. Եթե ՀՀ թավշյա իշխանությունները կարծում են, որ Հայաստանի որևէ տարածք կարելի է վարձակալությամբ տալ Թուրքիային կամ «ցավոտ փոխզիջում» նենգամիտ ձևակերպմամբ զիջել նորօրյա պանթուրքիստներին, խորապես սխալվում են, քանզի դրանից հետո Հանրապետությունը, էականորեն թուլանալով, դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար կորցնելով աշխարհաքաղաքական նշանակությունը, կարճ ժամանակում կկորցնի նաև տեղը քաղաքական քարտեզի վրա։

Հայկազուն Ալվրցյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company