ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հայտարարություններ

«Միջազգային Ֆալկոն շարժում – Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպության հայտարարությունը

04 Նոյեմբեր 2020 ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով «Միջազգային Ֆալկոն շարժում - Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Միջազգային Ֆալկոն շարժում - Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա, ինչպես նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը այս գործողություններին: Արդեն ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանը սկսել է լայնածավալ, սադրիչ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ։ Ադրբեջանը պատերազմում է համաշխարհային համաճարակի ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համընդհանուր զինադադարի կոչ է հղել ամբողջ աշխարհին։ Զինադադարի այս խախտումը կոպտագույնն է 1994 թվականից այս կողմ, երբ եռակողմ պայմանագիր կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև։

Իսկ այս պատերազմի ժամանակ, երկու շաբաթվա ընթացքում, արդեն երրորդ անգամ Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարի յուրաքանչյուր պայմանավորվածություն։ Թուրքիայի անվերպահ աջակցության շնորհիվ պատերազմը թափ է հավաքում շարունակելով նաև խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումները՝ խոցելով դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ։ Թուրքիան հրապարակայնորեն հայտարարում է իր անվերապահ աջակցության մասին Ադրբեջանին և շարունակում է ռազմական բազմապիսի օգնությունները։ Այսպիսով Թուրքիան դառնում է տարածաշրջանի կայունությունը խաթարող երկիր և Արցախի ժողովրդի դեմ պատերազմ է մղում հազարավոր վարձկաններ և իր զինվորական հատուկ ջոկատայիններին այնտեղ ուղարկելով։

Հայ ժողովրդի զոհերի թիվը արդեն գերազանցում է հազարը, որոնց մեջ կան նաև մեծ թվով քաղաքացիական անձինք: Ամենամտահոգիչ հարձակումները եղել են բնակավայրերի և քաղաքների ենթակառուցվածքների վրա։

Արցախի բնակչության գրեթե կեսը՝ 70.000 մարդ տեղահանվել է դեպի Հայաստան։ Ցավոք այս պատերազմի զոհ են նաեւ երեխաները։ Ադրբեջանի բռնարարքները ուղղված են հատկապես դպրոցների, մանկապարտեզների, մանկամսուրների և կրթական այլ հաստատությունների դեմ, որոնք անխնա ոչնչացվում են։ Արցախցի 24000 երեխա զրկվել է իր տարրական իրավունքից, այն է` կրթության իրավունքը, որն ապահովում է ՄԱԿ-ի երեխաների մասին հռչակագրերի միջոցով աշխարհի բոլոր երեխաների համար։

Հոկտեմբերի 28-ին` Ադրբեջանի հրթիռակոծության հերթական նշանակետն էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ծննդատունը։

Այս պահին արդեն մեծ թվով երեխաներ պատերազմի հետևանքների զոհ են դարձել։ Նրանց մեկ մասը տեղահանված է, իսկ մյուս մասը` դեռ թաքնվում է հրթիռներից և հրետանու արկերից:

Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և հարձակումները Արցախի վրա, ինչպես նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը այս գործողություններին և կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել թշնամական բռնարարքները Արցախի երեխաների հանդեպ:

Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը ծննդատների, դպրոցների, մանկապարտեզների և այլ կրթօջախների դեմ։

Կազմակերպությունը կոչ է ուղղում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` ստիպել Ադրբեջանին ձեռնպահ մնալ մանկական կրթական-ստեղծագործական ենթակառուցվածքները թիրախավորելուց։

Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է ուղղում` համապատասխան գործողություններ իրականացնել Ադրբեջանի հարձակողապաշտությունը կանխելու համար՝ երեխաների իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ։

Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս պատերազմը վնասում է Արցախի ժողովրդին, բայց առաջին հերթին և ամենաշատը Արցախի երեխաներին, որոնք ազատ և անկախ ապրելու իրավունքն ունեն իրենց պապենական հողերում։

Կազմակերպությունը կոչ է ուղղում միջազգային հանրությանը` ներդնել բոլոր ջանքերը իրավիճակի լարվածությունը թուլացնելու և կողմերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու տակ գործող բանակցությունների սեղան վերադարձնելու համար։

Վերջապես, Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպության անդամ`ՀՅԴ Երիտասարդական կազմակերպությունը կոչ է ուղղում բոլոր անդամ կազմակերպություններին` ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ դա միակ ճանապարհն է հայերին ազգային զտումներից փրկելու համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company