ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն. այսօր նման հակազդեցություն չկա

04 Նոյեմբեր 2020 Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո, Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական, թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Խոսելով ՀՀ դիվանագիտական աշխատանքի մասին, նա գնահատելի համարեց ՀՀ արտգործնախարարության համապատասխան ճիգերը հակամարտության համատեքստում, այլ հարց է, որ այն դիվանագիտական հարթությունում դեռևս բեկում չի մտցրել:

«Թուրք-ադրբեջանական ճակատն այս պատերազմի ծրագրումից զատ, թերևս, նախատեսել է նաև դիվանագիտական գործընթացի «անդամալուծում» այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունները չեն հանգեցրել հայկական կողմի պաշտպանական կամքի կոտրմանը, որպեսզի հետո բանակցային սեղանի շուրջ պատերազմի արդյունքը քաղաքականորեն և աշխարհաքաղաքականորեն գտնի իր վերջնական բանաձևումը: Մենք չենք պարտվել, բայց թշնամին դեռ հույս ունի հաղթել: Պատերազմի շարունակման պայմաններում դիվանագիտությունը չի կարող հրապարակային քննարկումների կարգով լուծումներ առաջարկել: Երկրորդ խնդիրը, ըստ իս, մինչ օրս դիվանագիտական բեկման բացակայության, ավելի հստակ՝ Թուրքիային զսպելու լծակի գործադրման ուշացման, պիտի տեսնել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում հետևյալ առումով. ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն՝ զգուշացնելով երրորդ աշխարհամարտի մասին, եթե Թուրքիան նման քայլի դիմի: Նման հակազդեցություն ՀՀ դաշնակից Ռուսաստանից մենք չենք տեսնում այսօր:

Սակայն հայ-ռուս հարաբերությունների հարցը չպետք է դիտել միայն ներազգային, այսինքն` հայաստանյան ներքին քաղաքական գործընթացի, ոլորտի մեջ: Ես անձնապես բացատրություն չունեմ Ռուսաստանի՝ 1993-ի և ներկա հակազդեցությունների մասով կեցվածքի ակնհայտ տարբերության: Գիտեմ, որ բարդ քննարկման նյութ է… Ինչ էլ լինի այս պատերազմի արդյունքը, այն անխուսափելիորեն անկյունադարձ է լինելու: Պատերազմից հետո ազգային գոյավիճակի հարց պիտի քննարկվի: Հուսամ, որ կանդրադառնանք նաև Սփյուռքի և համաշխարհային հայկական ներկայության ռազմավարական կարևորությանը ՀՀ-ի համար՝ հայրենասիրական ճառերից և բովանդազուրկ լոզունգներից այն կողմ հայկական դիվանագիտության մեջ առկա «կոմպլեմենտարության» չափ համակարգված հայեցակետի տարբերակով»,- շեշտեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company