Պատերազմով պայմանավորված՝ տնտեսական նոր մարտահրավերներ
09 Նոյեմբեր 2020
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Հաղորդման ժամանակ տնռեսագետը խոսել է Թուրքիայում հասունացող տնտեսական ճգնաժամից և դրա ճակատագրական հետևանքներից. Վերջին ամիսներին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ: Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757 թուրքական լիրայի փոխարժեք։ Թուրքիայում դժգոհություններ են հասունանում իշխող ռեժիմի և դրա ղեկավարի նկատմամբ, պաշտոնաթող է արվել Էրդողանի փեսան, ֆինանսների նախարարը։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրողություններին, Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ այս օրերին ոչ թե պետք է կենտրոնանալ տնտեսական հնարավոր անկման ցուցանիշների ու կանխատեսումների վրա, այլ դրանք կանխարգելելու մեխանիզմներ մշակել ու կյանքի կոչել։
Թադևոս Ավտիսյանն անընդունելի է համարում ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու վերաբերյալ՝ ասելով, որ դա սոցիալական անարդարության սկզբունքով է մշակվել։ Այնինչ կարելի է պրոգրեսիվ հարկման սկզբունքով համալրել հիմնադրամի հասույթը, նաև այնպիսի մեխանիզմներ կիրառել, որ ազգային արժույթի արժեզրկմանը գուգընթաց՝ այդ հանգանակվող գումարն իր կշիռը չկորցնի։
Մանրամասները՝ տեսանյութում
