ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համազգային Նոր Մեկնարկ Ապահովելու Համար

12 Նոյեմբեր 2020 Հայաստանի Հանրապետութեան վարչապետին կողմէ ստորագրուած յանձնուողական յայտարարութիւնը յետանկախ Հայաստանի ամենապարտուողական եւ միակողմանի զիջումներ ներառող փաստաթուղթն է: Հայկական ուժերը կը հեռանան ոչ միայն բանակցային փաստաթուղթերու մէջ նշուած տարածքներէն, այլ նաեւ Ազրպէյճանի վերահսկողութեան տակ կը ձգեն կարգավիճակի ճշդման համար միջազգային ընտանիքի կողմէ ընդունուած եւ նկատի առնուած քաղաքներ (նախկին ԼՂԻՄ-ի սահմաններ): Գրչի հարուածով համաձայնութիւն կը տրուի նաեւ Կոպըլի կամ Քի Ուեսթի առաջադրած Նախիջեւանէն Թուրքիա ցամաքային կամուրջի կամ գերիշխան ճանապարհի հարթումին: Ռուսական խաղաղապահները կը ժամանեն Արցախ, եւ պաշտօնապէս կը յայտարարուի, որ Արցախեան գօտիի ազրպէյճանական կողմին մէջ կը հաստատուի թուրք եւ ռուս զինուորական գործողութիւններու համակարգման կեդրոն: Տակաւին. հայաստանեան տարածքէն ազրպէյճանական մարզի վերադարձի յանձնառութիւններ արձանագրուած են այս բոլորին մէջ:

Մոսկուան եւ Անգարան կը ստանան իրենց առաջադրածները: Համանախագահ Միացեալ Նահանգները եւս Նախիջեւան-Ազրպէյճան ճանապարհով կ՛առարկայացնեն այն, ինչ որ մերժուած էր իբրեւ Կոպըլի ծրագիր կամ կեանքի չէր կոչուած Քի Ուսեթի մէջ. երկուքն ալ` ամերիկեան նախաձեռնութիւն: Համանախագահներէ դուրս կը մնայ Ֆրանսան, որ այս տխրահռչակ յայտարարութենէն ետք վերստին աշխուժացման միտումներ կը դրսեւորէ: Նախագահ Մաքրոնը կը յայտարարէ Պաքու եւ Երեւան իր շուտափոյթ այցելութեան մասին` ընդգծելով, որ այս բոլորին մէջ պէտք է նկատի առնուին Հայաստանի շահերը, մինչ իր արտաքին գործոց նախարարը կը յորդորէ կողմերուն` անցնիլ կարգաւորման բանակցութիւններուն:

Ստորագրուածը հրադադարի հաստատման համար միակողմանի զիջումներով ստորագրուած փաստաթուղթ է. պիտի յաջորդեն, սկզբունքով, կարգաւորման բանակցութիւնները` տեսականօրէն յանգելու համար խաղաղութեան համաձայնագիրի: Հայաստանը, սակայն, բանակցային դիրքերու իր առաւելութիւնները կորսնցուցած կարգավիճակով պիտի մասնակցի բանակցութիւններուն: Փոխզիջումի բանաձեւը այս պայմաններուն մէջ կորսնցուցած է իր նշանակութիւնը: Հայկական կողմը զիջելու բաժին չունի իր զինանոցին մէջ: Տեսականօրէն չի բացառուիր, որ կարգաւորումը հրադադարի յայտարարութեան նման պիտի բաւարարէ Մոսկուայի, Անգարայի եւ Միացեալ Նահանգներու առաջադրանքները կամ անոնց միջեւ պիտի յանգի աշխարհաքաղաքական գործարքի: Եթէ անշուշտ անոնց միջեւ շահերու բախման նոր կէտեր չստեղծուին նոյն տարածաշրջանին թէ աշխարհագրական այլ միջավայրերու մէջ:

Եթէ անգամ ընդունինք, որ փաստաթուղթը պարտադրուած էր, թէ թշնամիին սպառազինութիւնը անհամեմատ էր, թէ զինուորական փորձագիտական յորդորը ամէն գնով պատերազմի դադրեցման հրամայականն էր, թէ մնացածը պահելու որոշումի այլընտանքի բացակայութիւնն էր, այնուամենայնիւ, որեւէ համոզիչ պատասխան չունին` ստորագրութեան որոշումի գաղտնիութիւնը, մինչ այդ բոլոր ուժերը համատեղելու, համախմբելու առաջարկներուն անտեսումը, պատասխանատուութիւնը համազգային ձեւով ստանձնելու ահազանգի շրջանցումը:

Շատ հասկնալի են եւ արդարացուած այս բոլորէն ետք ժողովրդային յուզական ալիքի բարձրացումը, հրաժարականի պահանջները, յայտարարութեան փաստաթուղթը մերժելու ուղղութեամբ տարուելիք աշխատանքներու ծրագրումները:

Իշխանութիւնները ենթարկուած են պարտադրանքի կամ ներքաշուած աշխարհաքաղաքական ծրագիրներու եւ տարածաշրջանի գլխաւոր ուժերու խաղին: Ժողովուրդը սակայն ի՛նքն է, որ, թէկուզ երկարաժամկէտ դիմակայութեամբ, կ՛ընդունի կամ կը տապալէ նման միակողմանի տխրահռչակ զիջումնային համաձայնութիւնները:

Նման աշխարհաքաղաքական գործարքներու կայացման ուղիներու վրայ մեզի պարտադրուեցան վտանգներով լի հայ-թրքական համաձայնութեան արձանագրութիւններ: Հետեւողական «ո՛չ»-ի շարժումը տապալեց այդ արձանագրութիւնները: Ի հարկէ այստեղ կայ հիմնական տարբերութիւն: Այդ պարագային կար վտանգ հայապատկան տարածքներու պահանջատիրութենէն հրաժարումին, այստեղ կայ գործնական հեռացում տարածքներէ եւ յանձնում թշնամիին: Էականը, սակայն, հետեւողական պայքարով «աւազակապետներու գծած քարտէսները պատռելու» Քրիստափորեան խորհուրդին հաւատարիմ ըլլալու գաղափարական երթէն անշեղ մնալն է:

Բնականաբար ընելիք կայ` ցուցական գործողութիւններով համաժողովրդային շարժումով մերժե՛լ փաստաթուղթը, շարունակել վճռակամ պայքարը Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման եւ անոր անկախութեան միջազգային ճանաչման համար:

Հիմա կայ սակայն ցաւոտ փաստ: Հրամայականը այդ ցաւը ներքին բախումներու չառաջնորդելն է. համազգային կորուստի վերականգնման համար նախ ներքին մթնոլորտի առողջացումն է: Իսկ առողջացման, համերաշխութեան հաստատման եւ բոլոր ուղղութիւններով նպատակաուղղուած աշխատանքի վերամեկնարկումի համար կարեւոր է առաջին քայլը` գործադիր իշխանութեան անցնցում հեռացումը:

Զինուորականէն դիւանագիտական, տնտեսականէն մինչեւ կրթական ու մշակութային նոր աշխատանքային խումբի կազմութիւնը հրամայական է: Համազգային համախմբուածութիւնը` գերակայ եւ անմիջականօրէն գործադրելի օրակարգ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Հանդիսաւոր ձեռնարկ՝ Մայիս 28-ի առիթով

Մայիս 28-ի առիթով հանդիսաւոր ձեռնարկ մը տեղի ունեցաւ Յուսաբեր ակումբին մէջ՝ կա

06 Հունիս 2026
Արեւմուտք թէ Ռուսիա՞. սխալ հարցում մը

Յստակ է, ոդ Հայաստանի այժմու խորհրդարանական ընտրապայքարը ներքաղաքական սովորակ

05 Հունիս 2026
Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Մի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանու

05 Հունիս 2026
Պարտուելու՞ է Փաշինեանը

Հայաստանը մօտենում է Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, եւ հիմնական հ

05 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն

Այսօր՝ հունիսի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշ

05 Հունիս 2026
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մահազդ. Ընկեր Հրաչ Մանուկեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն սրտի խոր կսկիծով կը յայտնէ իր շրջանի վաստակաշա

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company